Երևանի պատմական 4 ջրանցքներից մեր օրերում մասամբ պահպանվել են երկուսը՝ Դալմայի և Ումեշինի – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
22 07 2025
  • $
    383.97
  • RUBLE
    4.90
  • 449.32
WEATHER
+29.09 oC

Երևանի պատմական 4 ջրանցքներից մեր օրերում մասամբ պահպանվել են երկուսը՝ Դալմայի և Ումեշինի

14:58 16.05.2022

Պատմական Իլդարունի՝ այժմյան Հրազդան գետի աջ ափի ժայռերի վրա երեք հազարամյակ առաջ անցկացվեց Երևանի առաջին ջրանցքներից մեկը (Դալմայի ջրանցք):

«Հազարամյակներ առաջ Հրազդան գետի մոտ ջրանցք են կառուցել և անապատային, անջրդի տարածքը դարձել անտառ, ինչն արդեն ապրելու հնարավորություն է եղել»,- ասում է «Դալմա-Սոնա» կրթամշակութային, սոցիալ-բնապահպանական հիմնադրամի ղեկավար Ռուզաննա Ղազարյանը:

Ջրանցքի երկարությունը մոտ 6.5 կմ է: Ջուրն արագ ու անկորուստ այգիներ հասցնելու համար ուրարտացիները կառուցել են ժայռափոր երկու թունել: Տարիների ընթացքում ջրանցքը մի քանի անգամ նորոգվել է: Ուրարտական հետքը դեռևս մնացել է թունելի մի հատվածում:

«Շատ հետաքրքիր ինժեներային կառույցներ են: Ուրարտացի վարպետները կարողացել են հաշվել և սկզբի կետը և վերջի կետը: Որպեսզի մեծ ժայռային մասերի հետ գործ չունենան ընտրել են այն հատվածները, որտեղ ճեղքերը բաժանվում են փոքր բլոկների: Մի հատվածը հանել են, հետո՝ աստիճանաբար մյուսները: Այստեղ ժայռափոր գործիքներ չեն եղել, լինգերով հանգիստ անջատել են»,-նշում է «Անձավագիտական կենտրոն» ՀԿ անդամ Սմբատ Դավթյանը:

«Մեր օրերում Դալմայի տարածքում պատմական ջրանցքի հետքերը ոչնչացված են: Ջրանցքի ելքը, որը գտնվում է Դալմայի այգիների տարածքում, հիմա կառուցապատման տարածքում է: Այն այլևս որպես ջրանցք չի շարունակվելու, ջուրը կհոսի խողովակով: Մի ցավալի խնդիր էլ կա, որ կոյուղաջրեր են թափվում, աղբ է թափվում: Մինչդեռ սա շատ կարևոր օբյեկտ կարող է լինել հանգստի կազմակերպման առումով»,- ընդգծում է «Հանրային իրազեկման և մոնիտորինգի կենտրոն» ՀԿ-ի նախագահ Մարի Չաքրյանը:

Տարվա ընթացքում ջրանցքը պարբերաբար մաքրվում է, բայց պատմամշակութային բացառիկ կոթողը հատուկ ուշադրություն ու խնամքի է կարոտ: Ջրանցքի մի քանի մետր հատվածն անցնում է Թումանյանի անվան զբոսայգու տարածքով, բայց այդ մասին գիտեն քչերը: Տեղադրված ցուցանակն էլ անհետացել է:
Երևանյան լճից է սկիզբ առնում մ.թ.ա. 7-րդ դարում կառուցված Ումեշինի ջրանցքը: Այն ոռոգման ջուր է հասցնում Վաղարշապատ և հարակից գյուղեր:

«Ջրանցքը սկիզբ է առել Իլդարունի՝ Հրազդան գետից և ոռոգել է Զվարթնոցի դաշտերը: Երևանյան լիճը կառուցելուց հետո ջրանցքի այդ հատվածը վերակառուցվել և մոտ 1 կմ կարճացել»,- նկատում է Սմբատ Դավթյանը:
Ումեշինին միակ ջրանցքն է, որն ունի ծննդյան քարե վկայական: Այն գտնվել է 1893 թվականին՝ Զվարթնոցի պեղումների ժամանակ:

«Երբ սկսեցին այս տարածքում պեղումները՝ ամենաառաջինը հայտնաբերվեց սեպագիր արձանագրությունը, որը ժառանգել ենք Ուրարտուի թագավոր Ռուսա 2-րդից: Ռուսան գրել է, որ հորից ժառանգել է մի պետություն, որը թուլացել է պատերազմներից, բայց մտադիր է հզորացնել: Նաև գրել է ջրանցքների անցկացման մասին, գրել, որ այդ ջրանցքի շնորհիվ այս ամբողջ ամայի տարածքը ոռոգվել է, այգիներ են հիմնել, ամրոցներ կառուցել»,- պատմում է «Զվարթնոց» պատմամշակութային արգելոց-թանգարանի էքսկուրսավար Մարինե Մալխասյանը:

Երևանի տարածքով ժամանակին անցնում էր 4 ջրանցք՝ Դալմայի, Ումեշինի, Աբուհայաթի, Մամրի։ Վերջին երկուսը, ցավոք, քաղաքի կառուցապատման ընթացքում մեծամասամբ ավերվել են և չեն գործում: Մամրի ջրանցքի մի փոքր հատվածը դեռ հնարավոր է փրկել՝ ազատելով շինաղբից:
Երևանի ջրանցքները քաղաքի ու մեր պատմության երակներն են, որոնք պետք է ոչ միայն պահպանել, այլև հանրահռչակել՝ որպես հայկական ու համաշխարհային պատմամշակութային ժառանգություն:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

2025 թվականի հունիսին Հայաստան է այցելել 215.253 զբոսաշրջիկ

22:41 22.07.2025

2025 թվականի հունիսին Հայաստան է այցելել 215.253 զբոսաշրջիկ

Զբոսաշրջության կոմիտեն ներկայացնում է 2025 թվականի հունիսին դեպի Հայաստան այցելությունների թիվը։ 2025 թ. հունիսին Հայաստան այցելել է՝ 215,253 զբոսաշրջիկ։ Նախորդող տարում զբոսաշրջային այցելությունների թիվը կազմել է՝ 2024 թ․ հունիսին՝ 180,718։ 2025 թ․ հունվար-հունիս ամսին դեպի Հայաստան առավել շատ զբոսաշրջային այցելություններ գրանցվել են Ռուսաստանից (36.9%), Վրաստանից (14.4%) և Իրանից (8.5%): Ներկայացված է նաև 2025 թ․ հունվար-հունիսին […] ...

Խոշոր հրդեհ Սյունիքի մարզում․ իրանական բեռնատարը դարձել է ոչ շահագործելի. կա վիրավոր

22:32 22.07.2025

Խոշոր հրդեհ Սյունիքի մարզում․ իրանական բեռնատարը դարձել է ոչ շահագործելի. կա վիրավոր

Հուլիսի 22-ին, խոշոր հրդեհ է տեղի ունեցել Սյունիքի մարզում։ Ժամը 17:20-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 911 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Մեղրի-Երևան ավտոճանապարհի «Վարդանի ձոր» կոչվող հատվածում ավտոմեքենա է այրվում։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել Մեղրիի հրշեջ-փրկարարական և Ագարակի փրկարարական հենակետից մեկական մարտական հաշվարկ։ Մինչ […] ...

ՔՊ կուսակցության վարչության նիստում քննարկվել են կուսակցական հարցեր

22:24 22.07.2025

ՔՊ կուսակցության վարչության նիստում քննարկվել են կուսակցական հարցեր

Հուլիսի 22-ին տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Վարչության նիստ, որը վարել է Վարչության նախագահի տեղակալ, ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը։ Այս մասին հայտնել են ՔՊ կուսակցության գրասենյակից: Քննարկվել են կուսակցական բնույթի հարցեր։ ...

Դավթաշենում ընթանում են բակերի բարեկարգման աշխատանքներ՝ ստեղծելով անվտանգ և կանաչապատ միջավայր բոլորի համար. Ավինյան

22:17 22.07.2025

Դավթաշենում ընթանում են բակերի բարեկարգման աշխատանքներ՝ ստեղծելով անվտանգ և կանաչապատ միջավայր բոլորի համար. Ավինյան

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է. «Մենք շարունակում ենք երևանցիների համար ստեղծել բարեկարգ ու հարմարավետ բակեր: Դավթաշեն վարչական շրջանում ընթանում են բակերի բարեկարգման աշխատանքներ՝ ստեղծելով անվտանգ և կանաչապատ միջավայր բոլորի համար։ Կարևոր է, որ յուրաքանչյուր փոփոխություն ծառայի մարդկանց՝ դարձնելով նրանց առօրյա միջավայրը բարեկարգ ու հաճելի»։ Մանրամասները՝ տեսանյութում: ...

Մեծ Մասրիկ գյուղում անասնակեր է այրվել

22:08 22.07.2025

Մեծ Մասրիկ գյուղում անասնակեր է այրվել

Հուլիսի 22-ին, ժամը 14:33-ին Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Մեծ Մասրիկ գյուղում այրվում է անասնակեր։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երեք մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է գյուղի 4-րդ փողոցի տներից մեկի բակում։ Հրդեհը մեկուսացվել է՝ ժամը 16։05-ին, մարվել՝ 18։26-ին։ Այրվել […] ...

SHANTNEWS

22:00 22.07.2025

SHANTNEWS

BACK_TO_TOP