15:52 16.05.2022
2021 թ. դեկտեմբերի դրությամբ գնաճը կազմել է 7,4, միջին գնաճը` 7,2 տոկոս: 2021 թ. ընթացքում Կենտրոնական բանկի կանխատեսումները մի քանի անգամ ճշգրտվել են. արտաքին միջավայրից եկող գնաճային ռիսկերը զսպելու նպատակով տարվա ընթացքում վերաֆինանսավորման տոկոսադրույքը բարձրացվել է 4,25-ից մինչև 7,75 տոկոս: Այս մասին ասել է ՀՀ կենտրոնական բանկի նախագահի տեղակալ Հովհաննես Խաչատրյանը` Ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի մայիսի 16-ի նիստում կառույցի գործունեության վերաբերյալ տարեկան հաղորդումը ներկայացնելիս, տեղեկացնում է ԱԺ կայքը։
ԿԲ տարեկան հաղորդումը ներառում է 2021 թ. գնաճի հաշվետվությունը և 2022 թ. կանխատեսումները:
Հանձնաժողովի նախագահ Գևորգ Պապոյանն ընդգծել է, որ ԵԱՏՄ անդամ պետությունների շարքում Հայաստանը միակ երկիրն է, որը երկնիշ գնաճ չունի: Այս հարցում պատգամավորը կարևորել է ԿԲ դերակատարությունը, ճիշտ աշխատանքը: Գևորգ Պապոյանի խոսքով` այնուամենայնիվ, գնաճն ազդում է քաղաքացիների կենսամակարդակի վրա և Կառավարությունը, Ազգային ժողովը և ԿԲ-ն պետք է քայլեր ձեռնարկեն հանրության եկամուտներն ավելացնելու ուղղությամբ:
Հովհաննես Խաչատրյանն ընդգծել է, որ 2021 թ. համար ԿԲ-ն կանխատեսում էր 1,5 տոկոս տնտեսական աճ, իսկ գնաճը` 6.2 տոկոս: Տարվա ընթացքում աստիճանաբար փոփոխվել են կանխատեսումները, ավելացել են արտաքին հատվածից եկող գնաճային ճնշումները: Արդյունքում` գրանցվել է 5,7 տոկոս տնտեսական աճ և 7,4 տոկոս գնաճ: Հիմնական ազդող գործոններն են եղել պարենի, էներգակիրների միջազգային գների դինամիկայի փոփոխությունները:
2021թ. սկսած ԿԲ-ի վերաֆինանսավորման տոկոսադրույքը գրեթե միշտ եղել է չեզոք տոկոսադրույքից ցածր:
Անդրադառնալով 2022 թ. գնաճի կանխատեսումներին` Կենտրոնական բանկի նախագահի տեղակալը նշել է, որ տարեսկզբին ԿԲ-ն կանխատեսում էր գնաճի 6,5 տոկոս մակարդակ և տնտեսական աճի` 1,5 տոկոս` պայմանավորված արտաքին միջավայրով: Նշվել է, որ այս պահին առկա է արտաքին պահանջարկի էական աճ:
Խոսելով ՌԴ տնտեսության` մեր երկրում ունեցած ազդեցության մասին` Հովհաննես Խաչատրյանը նշել է. «Մենք ունենք 2,5 մլրդ դոլարի միջազգային առևտուր ՌԴ-ի հետ, որից արտահանումը կազմում է 800 մլն, ներմուծումը` 1,7 մլրդ դոլար»:
Զեկուցողը պատասխանել է պատգամավորների հարցերին: Դրանք հիմնականում վերաբերել են դրամական փոխանցումների ծավալին, փոխարժեքի տատանումներին, որոշ ապրանքների կտրուկ աճի պատճառներին և այլն:
23:15 22.07.2025
46-ամյա տղամարդու մոտ հոգեմետ դեղահաբեր են հայտնաբերվել23:15 22.07.2025
46-ամյա տղամարդու մոտ հոգեմետ դեղահաբեր են հայտնաբերվելՀամայնքային ոստիկանության Տարոնի բաժնի ծառայողներն, իրացնելով օպերատիվ տեղեկությունը, հուլիսի 18-ին Վանաձոր քաղաքի Բանակի փողոցում ձերբակալել և բաժին են տարել 46-ամյա մի տղամարդու: Նրա անձնական խուզարկությամբ հայտնաբերվել են 30 հոգեմետ դեղահաբ, ներարկիչ, սրվակ՝ լուծույթով: Վանաձորի 46-ամյա բնակիչը և կազմված փաստաթղթերը ներկայացվել են նախաքննական մարմին: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ […] ...
23:09 22.07.2025
Եղվարդում բախվել են «Iran Khodro»-ն և «Mazda»-ն․ վերջինը հայտնվել է երթևեկելի գոտուց դուրս՝ բախվելով հողաթմբերին ու ծառերինՀուլիսի 22-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 17:10-ի սահմաններում Եղվարդ քաղաքի Երևանյան փողոցում, «Երևան սիթի» սուպերմարկետի դիմաց, բախվել են 48-ամյա Վահան Սևիյանի վարած «Iran Khodro» մակնիշի և 55-ամյա Սամվել Հարությունյանի վարած «Mazda» մակնիշի ավտոմեքենաները, ինչի հետևանքով վերջինը հայտնվել է երթևեկելի գոտուց դուրս՝ բախվելով հողաթմբերին ու ծառերին։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով, […] ...
23:00 22.07.2025
Ինչի՞ մասին են վկայում Ռուսաստանի շուրջ իրադարձությունները. զրույց Գոռ Պետրոսյանի հետՌուս – ադրբեջանական հարաբերություններում պահպանվում է լարվածությունը: Կրեմլի խոսնակը նախօրեին հայտարարեց, որ դրանք բարդ շրջան են ապրում, բայց իրենց միջև ամուր հիմք կա: Ռուսաստանի համար բարդությունները ակնհայտ են նաև Արևմուտքի հետ հարաբերություններում: Ընդամենը մի քանի օր առաջ ԱՄՆ նախագահը հայտարարել էր, որ հիասթափված է Ռուսաստանից և 50 օր էր տվել Ուկրաինայում պատերազմը ավարտելու համար: Ռուսաստանի […] ...
22:51 22.07.2025
Մահացել է լեգենդար ռոք երգիչ Օզի ՕսբորնըՄեծ Բրիտանիայում մահացել է «հևի մետալի կնքահայրը», Black Sabbath խմբի հիմնադիրներից մեկը և անդամ Օզի Օսբորնը, հաղորդում է Sky News-ը՝ հղում անելով նրա ընտանիքի հայտարարությանը։ Նա 76 տարեկան էր։ «Մեծ վշտով, որն անհնար է արտահայտել բառերով, պետք է հայտնենք, որ մեր սիրելի Օզի Օսբորնը մահացավ այսօր առավոտյան։ Նա իր ընտանիքի հետ էր և շրջապատված սիրով։ […] ...
22:32 22.07.2025
Խոշոր հրդեհ Սյունիքի մարզում․ իրանական բեռնատարը դարձել է ոչ շահագործելի. կա վիրավորՀուլիսի 22-ին, խոշոր հրդեհ է տեղի ունեցել Սյունիքի մարզում։ Ժամը 17:20-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 911 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Մեղրի-Երևան ավտոճանապարհի «Վարդանի ձոր» կոչվող հատվածում ավտոմեքենա է այրվում։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել Մեղրիի հրշեջ-փրկարարական և Ագարակի փրկարարական հենակետից մեկական մարտական հաշվարկ։ Մինչ […] ...
22:24 22.07.2025
ՔՊ կուսակցության վարչության նիստում քննարկվել են կուսակցական հարցերՀուլիսի 22-ին տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Վարչության նիստ, որը վարել է Վարչության նախագահի տեղակալ, ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը։ Այս մասին հայտնել են ՔՊ կուսակցության գրասենյակից: Քննարկվել են կուսակցական բնույթի հարցեր։ ...