23:06 16.05.2022
Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք, վարչապետ Նիկոլ Փաշինյանը Կրեմլում առանձնազրույց է ունեցել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։
Ինչպես տեղեկացնում են կառավարության մամուլի ծառայությունից, իր խոսքում ՌԴ նախագահը նշել է. «Հարգելի Նիկոլ Վլադիմիրի, մենք Ձեզ հետ մշտական կապի մեջ ենք` քննարկելու երկկողմ օրակարգի հարցերն ու տարածաշրջանային խնդիրները: Այնուամենայնիվ, հարցերը միշտ շատ են, դա ակնհայտ է` վկայում է մեր երկխոսության ինտենսիվության մասին: Ես մեր երկկողմ ձևաչափով զրույցի սկզբում կցանկանայի նշել, որ նախորդ տարվա կտրվածքով դիտարկում ենք առևտրաշրջանառության զգալի աճ, շարունակվում են ներդրումները, ակտիվորեն շարունակում ենք աշխատել ղարաբաղյան խնդրի կարգավորման ուղղությամբ եռակողմ ձևաճափով` Ադրբեջանի գործընկերների հետ միասին: Հարցերը շատ են, ուրախ եմ Ձեզ հետ հանդիպելու հնարավորության և բոլոր թեմաների շուրջ խոսելու համար»:
Իր հերթին ՀՀ վարչապետը նշել է. «Հարգելի Վլադիմիր Վլադիմիրի, թույլ տվեք ևս մեկ անգամ շնորհակալություն հայտնել ՀԱՊԿ հոբելյանական գագաթնաժողովի կազմակերպման և ավանդական ջերմ ընդունելության համար: Իհարկե, Հավաքական անվտանգության պայմանագրի 30-ամյակը և Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության 20-ամյակը նշանակալի իրադարձություններ են, և կարծում եմ` մենք ունեցանք շատ բովանդակալից խոսակցություն: Շատ կարևոր է, որ այդ խոսակցությունն ուղղված է ապագային, մեր կազմակերպության հետագա զարգացմանը:
Իհարկե, ամիս էլ չի անցել Ռուսաստանի Դաշնություն իմ առաջին պաշտոնական այցից հետո: Մենք այն ժամանակ էլ ունեցանք շատ բովանդակալից խոսակցություն, և ինչպես Դուք ճիշտ նկատեցիք` մեր երկկողմ օրակարգն այնքան հագեցած է, որ կարելի է ավելի հաճախ հանդիպել: Մենք գտնվում ենք մշտական կապի մեջ, հաճախ հեռախոսազրույցներ ենք ունենում: Տնտեսության առումով ցանկանում եմ նկատել, որ մարտ ամսին որոշակի անկումից հետո նկատվում է երկկողմ տնտեսական կապերի ակտիվացում: Մենք տեսնում ենք ներդրումային հետաքրքրություն ռուսական բիզնեսի կողմից, որն ուզում է ներդրումներ կատարել Հայաստանում: Եվ գիտեմ, որ այս հարցում Դուք ևս քաջալերում եք ռուսաստանցի գործարարներին, որպեսզի նրանք ներդրումներ կատարեն Հայաստանում: Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել Ձեզ դրա համար:
Իհարկե, հույս ունեմ, որ այսօր կքննարկենք նաև տարածաշրջանային անվտանգության, կայունության, Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման, ինչպես նշեցինք մեր համատեղ հայտարարության մեջ` նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի կարևոր դերակատարման հետ կապված հարցեր: Կցանկանայի Ձեզ հետ կիսվել որոշակի տեղեկատվությամբ, այնպես որ ևս մեկ անգամ շնորհակալ եմ հանդիպման համար»:
22:51 22.07.2025
Մահացել է լեգենդար ռոք երգիչ Օզի ՕսբորնըՄեծ Բրիտանիայում մահացել է «հևի մետալի կնքահայրը», Black Sabbath խմբի հիմնադիրներից մեկը և անդամ Օզի Օսբորնը, հաղորդում է Sky News-ը՝ հղում անելով նրա ընտանիքի հայտարարությանը։ Նա 76 տարեկան էր։ «Մեծ վշտով, որն անհնար է արտահայտել բառերով, պետք է հայտնենք, որ մեր սիրելի Օզի Օսբորնը մահացավ այսօր առավոտյան։ Նա իր ընտանիքի հետ էր և շրջապատված սիրով։ […] ...
22:41 22.07.2025
2025 թվականի հունիսին Հայաստան է այցելել 215.253 զբոսաշրջիկԶբոսաշրջության կոմիտեն ներկայացնում է 2025 թվականի հունիսին դեպի Հայաստան այցելությունների թիվը։ 2025 թ. հունիսին Հայաստան այցելել է՝ 215,253 զբոսաշրջիկ։ Նախորդող տարում զբոսաշրջային այցելությունների թիվը կազմել է՝ 2024 թ․ հունիսին՝ 180,718։ 2025 թ․ հունվար-հունիս ամսին դեպի Հայաստան առավել շատ զբոսաշրջային այցելություններ գրանցվել են Ռուսաստանից (36.9%), Վրաստանից (14.4%) և Իրանից (8.5%): Ներկայացված է նաև 2025 թ․ հունվար-հունիսին […] ...
22:32 22.07.2025
Խոշոր հրդեհ Սյունիքի մարզում․ իրանական բեռնատարը դարձել է ոչ շահագործելի. կա վիրավորՀուլիսի 22-ին, խոշոր հրդեհ է տեղի ունեցել Սյունիքի մարզում։ Ժամը 17:20-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 911 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Մեղրի-Երևան ավտոճանապարհի «Վարդանի ձոր» կոչվող հատվածում ավտոմեքենա է այրվում։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել Մեղրիի հրշեջ-փրկարարական և Ագարակի փրկարարական հենակետից մեկական մարտական հաշվարկ։ Մինչ […] ...
22:24 22.07.2025
ՔՊ կուսակցության վարչության նիստում քննարկվել են կուսակցական հարցերՀուլիսի 22-ին տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Վարչության նիստ, որը վարել է Վարչության նախագահի տեղակալ, ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը։ Այս մասին հայտնել են ՔՊ կուսակցության գրասենյակից: Քննարկվել են կուսակցական բնույթի հարցեր։ ...
22:17 22.07.2025
Դավթաշենում ընթանում են բակերի բարեկարգման աշխատանքներ՝ ստեղծելով անվտանգ և կանաչապատ միջավայր բոլորի համար. ԱվինյանԵրևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է. «Մենք շարունակում ենք երևանցիների համար ստեղծել բարեկարգ ու հարմարավետ բակեր: Դավթաշեն վարչական շրջանում ընթանում են բակերի բարեկարգման աշխատանքներ՝ ստեղծելով անվտանգ և կանաչապատ միջավայր բոլորի համար։ Կարևոր է, որ յուրաքանչյուր փոփոխություն ծառայի մարդկանց՝ դարձնելով նրանց առօրյա միջավայրը բարեկարգ ու հաճելի»։ Մանրամասները՝ տեսանյութում: ...
22:08 22.07.2025
Մեծ Մասրիկ գյուղում անասնակեր է այրվելՀուլիսի 22-ին, ժամը 14:33-ին Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Մեծ Մասրիկ գյուղում այրվում է անասնակեր։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երեք մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է գյուղի 4-րդ փողոցի տներից մեկի բակում։ Հրդեհը մեկուսացվել է՝ ժամը 16։05-ին, մարվել՝ 18։26-ին։ Այրվել […] ...