15:40 26.05.2022
Կառավարությունը հաստատել է Բնակարանների և անհատական բնակելի տների էներգաարդյունավետ վերանորոգման աշխատանքների պետական աջակցության ծրագրի իրականացման կարգը և լրացում ու փոփոխություն կատարել նախկինում ընդունած որոշումներից մեկում: Ծրագրով նախատեսվում է ամբողջապես կամ մասնակի սուբսիդավորել բնակարանի էներգաարդյունավետ վերանորոգման համար ներգրավված վարկային միջոցների տոկոսադրույքները: Կարգով սահմանվում են բնակարանների և անհատական բնակելի տների էներգաարդյունավետ վերանորոգման աշխատանքների պետական աջակցության ծրագրի շահառուներին ներկայացվող պահանջները, ծրագրի իմաստով էներգաարդյունավետության չափանիշները, ծրագրի շրջանակում վերանորոգման վարկերի ծախսային ուղղությունները, վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորման ընթացակարգը, ծրագրի շրջանակում տրամադրվող աջակցության դադարեցման հիմքերը և աջակցության դադարեցման պահի դրությամբ արդեն ցուցաբերված աջակցության գումարի տնօրինման կարգը, ծրագրի մշտադիտարկմանը, առևտրային բանկերի և վարկային կազմակերպությունների կողմից ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն ներկայացվող և նախարարության կողմից հրապարակվող հաշվետվություններին վերաբերվող պահանջները։ Մասնավորապես, կատարվող լրացմամբ առաջարկվում է ծրագրի իմաստով վարկ դիտարկել ինչպես վերանորոգման վարկը, այնպես էլ ֆակտորինգը, հաշվի առնելով, որ մասնավորապես շինանյութերի, սարքավորումների, համակարգերի ձեռքբերման մասով կիրառելի է ֆակտորինգը: Առաջարկվում է ծրագրի համապատասխան ենթակետում վարկի սահմանաչափի մասով հանել 1քմ.-ի արժեքի մասով նշումը և թողնել միայն վարկի առավելագույն գումարը, հիմք ընդունելով ֆինանսական կառույցների ներկայացրած դիտարկումներն այդ դրույթի գործնական կիրառության տեսանկյան վերաբերյալ: Մասնավորապես, հսկողական մեխանիզմների, լրացուցիչ չափագրական նյութերի անհրաժեշտության տեսանկյունից: Հաշվի է առնվել նաև այն հանգամանքը, որ հնարավոր է փոքր մակերեսով բնակարանում իրականացվեն ավելի ծախսատար աշխատանքներ և հակառակը՝ մեծ մակերեսով բնակարանի դեպքում իրականացվեն ավելի փոքր ծավալի աշխատանքներ՝ ելնելով վերանորոգման կարիքներից և ֆինանսական կառույցի կողմից հաստատվող վարկի չափից: Բոլոր բանկերը ներգրավված են ծրագրում, վարկերը տրվելու են 7 տարի ժամկետով և 7 տարվա ընթացքում ՀՀ կառավարությունն համապատասխան տոկոսներով սուբսիդավորելու է վարկը:
Անդրադառնալով որոշմանը՝ Նիկոլ Փաշինյանը նշել է, որ ամեն նման որոշում ընդունելիս փորձ է արվում մի քանի խումբ խնդիրներ լուծել. ցանկացած որոշում անպայման պետք է լրացուցիչ արդյունքներ էլ ունենա. «Այս ծրագիրն այդպիսի շատ կարևոր օրինակ է: Ուզում եմ հիշեցնել, թե սրանով ինչ նպատակադրումներ ունենք: Առաջինը՝ սրանով մենք փորձում ենք մեր քաղաքացիներին աջակցել, որպեսզի բնակարանային ֆոնդի ընթացիկ վիճակը, որակը բարձրացվի: Այսինքն՝ քաղաքացիներին առաջարկվում է սուբսիդավորվող վարկեր՝ բնակարաների նորացման, ռենովացիայի համար: Հայաստանում բնակարանային ֆոնդի մաշվածության հետ կապված շատ լուրջ խնդիր ունենք և հատկապես՝ գյուղական վայրերում այդ խնդիրը չափազանց լուրջ է: Երկրորդ՝ մենք ունենք ոչ ռացիոնալ մակերեսների խնդիր: Խորհրդային միության ժամանակներում բնակարանները կառուցվել են ոչ ռացիոնալ չափերի, և մենք հիմա ուզում ենք քաջալերել և հույս ունենք, որ բանկային համակարգը մեզ կօգնի, որպեսզի առանձնատները վերակազմակերպվեն: Դա կարևոր է մանավանդ հիմա, երբ տուրիզմի ոլորտում ծրագրեր կան, որոշակի ակտիվացում կա: Հաջորդը՝ մենք պարտադիր պայման ենք դնում, որ վարկի առնվազն 30 տոկոսը պետք է օգտագործվի էներգախնայողության համար: Սա նույնպես չափազանց կարևոր է: Հաջորդ խնդիրը՝ մենք հույս ունենք, որ այս վարկի ծրագրի իրականացման ընթացքում մասնավոր հատվածում կստեղծվեն աշխատատեղեր»:
Վարչապետը ծրագրի կարևոր նպատակներից է համարել նաև տարածքների համաչափ զարգացմանը նպաստելը. «Վարկերը սուբսիդավորվում են այդ տրամաբանությամբ: Այսինքն՝ բանկը վարկը կտա 14 տոկոսով առավելագույնը, իսկ կառավարությունը կսուբսիդավորի այն տրամաբանությամբ, որ սահմանամերձ բնակավայրերի համար վարկի տոկոսը կլինի 0, գյուղական համայնքներինը՝ 2 տոկոս, Երևանից դուրս քաղաքային համայնքներում կլինի 3 տոկոս, Երևանում՝ 5 տոկոս»:
Կառավարության ղեկավարի խոսքերով՝ ծրագրով ստացած վարկային միջոցների առնվազն 70 տոկոսն անկանխիկ ծախսելու պայմանն էլ իր հերթին կնպաստի առևտրաշրջանառության մեծ ստվերի կրճատմանը:
Թեմայի շուրջ ծավալվել է մտքերի փոխանակություն: Մասնավորապես, Կադաստրի կոմիտեի ղեկավար Սուրեն Թովմասյանը նշել է, որ կարելի է սահմանել նաև անշարժ գույքի համար էներգաարդյունավետության ստանդարտներ. «Մենք կկարողանանք հետագայում իրավունքի գրանցման ժամանակ անշարժ գույքը գրանցել որպես էներգաարդյունավետ անշարժ գույք և տալ համապատասխան դաս: Դրանից կախված արդեն շինության արժեքը, վարձակալության, գրավադրման արժեքներն էլ հնարավոր է այս պարագայում վերանայել և այլ մոտեցում ցույց տալ: Սա աշխարհում ընդունված պրակտիկա է, երբ շինությունն ունենում է էներգաարդյունավետության դասակարգում»:
Վարչապետը կարևորել է թեմայի առնչությամբ ներկայացրած առաջարկները, որոնք անպայման պետք է վերածվեն քաղաքականությունների մշակման գործընթացի:
22:27 19.07.2025
Թրամփի առաջարկը Հայաստանին ու Ադրբեջանին. որքանո՞վ է այն իրատեսական ու մոտ խաղաղության պայմանագրի ստորագրումըԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը դարձյալ անդրադարձել է հայ-ադրբեջանական հարաբերություններին և լավատեսորեն հայտարարել, թե ԱՄՆ-ն հրաշք է գործել ու խաղաղությունն արդեն մոտ է. «Հայաստան, Ադրբեջան․ մենք այնտեղ հրաշք ենք գործել, և խաղաղության համաձայնագիրը բավականին մոտ է, եթե ոչ՝ արդեն իրականացված»,-ասել է Թրամփն ամերիկացի սենատորների հետ ընթրիքի ժամանակ։ Վերջին շրջանում Թրամփի կողմից սա առաջին նման հայտարարությունը չէ: […] ...
22:14 19.07.2025
43-ամյա տղամարդը հետախուզվում էր պատժի կրումից խուսափելու համար․ նա տեղափոխվել է քրեակատարողական հիմնարկՀամայնքային ոստիկանության Թումանյանի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ հուլիսի 17-ին Շնող գյուղի սկզբնամասում հայտնաբերվել և բաժին է տեղափոխվել Արևածագ գյուղի բնակիչ 43-ամյա տղամարդը: Նա հետախուզվում էր ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 2-րդ մասի մեղադրանքով (Ճանապարհային երթևեկության և տրանսպորտային միջոցների շահագործման կանոնները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ) պատժի կրումից խուսափելու համար. խափանման […] ...
21:50 19.07.2025
Ուկրաինան Ռուսաստանին առաջարկել է անցկացնել բանակցությունների նոր փուլը հաջորդ շաբաթՈւկրաինայի պատվիրակությունը ռուսական կողմին առաջարկել է հաջորդ շաբաթ անցկացնել բանակցությունների նոր փուլ, ասել է Վլադիմիր Զելենսկին։ Նրա խոսքով՝ համապատասխան առաջարկն արել է Ստամբուլում կայացած բանակցություններում Կիևի պատվիրակության ղեկավար, Ուկրաինայի Ազգային անվտանգության և պաշտպանության խորհրդի (ԱԱԽ) քարտուղար Ռուստեմ Ումերովը։ «ԱԱԽ քարտուղար Ումերովը հայտարարել է, որ առաջարկել է ռուսական կողմին հաջորդ հանդիպումն անցկացնել հաջորդ շաբաթ։ Բանակցային դինամիկան […] ...
21:37 19.07.2025
Լոռու Սարատովկա գյուղում «Opel»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց և գլխիվայր հայտնվել ծառերի ու թփերի մեջՀուլիսի 18-ին, ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 14։00-ի սահմաններում Սարատովկա գյուղի վարչական տարածքում «Opel» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և գլխիվայր հայտնվել թփերի ու ծառերի մեջ։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար տուժածներ չկան։ Վթարի փաստով ՊԾ Լոռու մարզի գումարտակում փաստաթղթեր են ձևակերպվում, որտեղ էլ պարզվում […] ...
21:26 19.07.2025
ՃՏՊ Սիսիան-Երևան ավտոճանապարհին․ կան տուժածներՀուլիսի 19-ին, ժամը 13։30-ին Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Անգեղակոթ գյուղի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ․ կա տուժած։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Սիսիան-Երևան ավտոճանապարհի 10-րդ կմ-ին բախվել են «Honda» և «VAZ» մակնիշների ավտոմեքենաները: Մինչ փրկարարների կանչի […] ...