Ինչպես և որտեղ են ճաշում աշխարհի առաջատար գրասենյակներում – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
14 05 2025
  • $
    388.08
  • RUBLE
    4.81
  • 430.96
WEATHER
+15.02 oC

Ինչպես և որտեղ են ճաշում աշխարհի առաջատար գրասենյակներում

21:54 04.08.2018

Արդի աշխարհում առաջատար կազմակերպությունների սրճարաններն ու ճաշարանները կարող են մրցակցել աշխարհի լավագույն ռեստորանների հետ: Տարբերությունը մեկն է. դրանք անվճար են, իհարկե, միայն աշխատակիցների համար: Հաջողակ այդ կազմակերպությունները վաղուց են հասկացել, որ աշխատանքի արդյունավետություն տանող ճանապարհն անցնում է աշխատակցի ստամոքսի միջով:

AdMe.ru-ն առանձնացրել է աշխարհի խոշորագույն գրասենյակների ճաշացանկերը:

Google

Google-ի կենտրոնական գրասենյակը Նյու Յորքում է: Այստեղ աշխատակիցներին տրվում է երեքանգամյա սնունդ: Այստեղի սրճարանից բացվում է տեսարան դեպի Մանհեթեն: Սրճարանում մի քանի գոտիներ կան, որտեղ առաջարկվում են տարբեր խոհանոցների ճաշատեսակներ, արագ սնունդ, սառեցված յոգուրտներ և ըմպելիքներ: Այս սրճարանում փակցված է հետևյալ արտահայտությունը. «Եթե ցանկանում եք հիասթափվել ձեր աշխատանքից, պարզապես Google-ի ձեր ընկերոջ հետ գնացեք նրանց սրճարան: Դա անհավանական մի բան է»:

 

Apple

Apple-իկենտրոնակայանը տեղակայված է Կալիֆոռնիայում՝ Կուպերտինոյում: Այստեղի ճաշարանն ընդարձակ է, լուսավոր ու … անվճար: Ճաշին այստեղ առաջարկվում են ճաշատեսակներ մեքսիկական, իտալական, ճապոնական, իսպանական, ֆրանսիական խոհանոցներից, ինչպես նաև արագ սնունդ: Նախաճաշին սովորաբար տալիս են ելակով ֆրանսիական տոստ, շոկոլադապատ նրբաբլիթներ, թարմ հյութեր, պաղպաղակի մի քանի տեսակ: Ճաշացանկն այստեղ մշտապես թարմացվում է:

 

Facebook

Բոլորովին վերջերս Facebook ընկերությունը նոր գլխավոր գրասենյակ ձեռք բերեց կալիֆոռնիական ոչ մեծ քաղաքում՝ Մենլո-Պարկում: Գրասենյակի աշխատակիցները երեք անգամ անվճար սնվում են: Խոհանոցում ներկայացված են հիմնականում ամերիկյան և ասիական ճաշատեսակներ: Ուտելիքները աշխատակիցները կարող են վերցնել իրենց հետ, իսկ գրասենյակի հյուրերը զեղչով են սնվում:

Pixar

Այս սրճարանի այցելուները հայտնվում են փարիզյան թանգարան հիշեցնող մի վայրում. դա եղել է Սթիվ Ջոբսի ցանկությունը, երբ նա ղեկավարում էր այդ ընկերությունը: Սրճարանի ճաշացանկում են տարբեր ճաշատեսակներ՝ համբուրգերից մինչև պիցա ու ամենաանհավանական աղանդերները:

Twitter

Սոցիալական այս կայքի գլխավոր գրասենյակը տեղափոխվել է մի շենք, որ կառուցված է 1937թ.  Սան Ֆրանցիսկոյի ամենակենտրոնում: Աշխատակիցների համար այստեղ գործուրմ է անվճար սրճարան: Ճաշացուցակն այստեղ բաժանված է տարբեր ճաշատեսակների, որոնք ունեն յուրօրինակ անուններ ու հեշթեգեր, ինչպես #comfort food, #tenderloin, @birdfeeder:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Մակրոնը դեռ չի մտածում երրորդ ժամկետով ընտրվելու հնարավորության մասին

08:40 14.05.2025

Մակրոնը դեռ չի մտածում երրորդ ժամկետով ընտրվելու հնարավորության մասին

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հիշեցրել է, որ ինքը երկրի պատմության մեջ առաջին պետության ղեկավարն է, ով չի կարող երրորդ անգամ ընտրվել սահմանադրական սահմանափակումների պատճառով, սակայն վստահեցրել է, որ չի մտածում այդ մասին և կենտրոնացած է իր ներկայիս մանդատի վրա։ «Ես մեր պատմության առաջին նախագահն եմ, և դա հրապարակավ կասեմ, որը սահմանադրական իրավունք չունի վերընտրվելու։ Նման […] ...

Ջոն վան’տ Սխիպը և Արոն Վինտերը պարգևատրել են ՈՒԵՖԱ-ի Զարգացման մրցաշարի հաղթողներին և լավագույններին

08:30 14.05.2025

Ջոն վան’տ Սխիպը և Արոն Վինտերը պարգևատրել են ՈՒԵՖԱ-ի Զարգացման մրցաշարի հաղթողներին և լավագույններին

Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Ջոն վան’տ Սխիպը և օգնական Արոն Վինտերը պարգևատրել են Երևանում ավարտված ՈՒԵՖԱ-ի Զարգացման մրցաշարի հաղթողներին և լավագույն ֆուտբոլիստներին։ Վան’տ Սխիպը պարգևատրել է Մ15 մրցաշարի հաղթող Վրաստանի թիմի ավագին և մինչև 14 տարեկանների պայքարում լավագույն ֆուտբոլիստ ճանաչված, Հայաստանի թիմի ավագ Նարեկ Ավետիսյանին։ Վինտերից հատուկ մրցանակ են ստացել Մ15 մրցաշարի լավագույն ֆուտբոլիստ […] ...

ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են

08:24 14.05.2025

ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են։ Լարսի մասին Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...

Պերուի վարչապետը հրաժարական է տվել

08:15 14.05.2025

Պերուի վարչապետը հրաժարական է տվել

Պերուի վարչապետ Գուստավո Ադրիենսենը հրաժարական է տվել խորհրդարանի կողմից իրեն անվստահություն հայտնելու քվեարկությունից առաջ։ Այս մասին հայտնել է երկրի կառավարության մամուլի ծառայությունը։ «Հաշվի առնելով հայրենիքի բարձրագույն շահերը՝ ես պարտավոր եմ ձեզ ներկայացնել Նախարարների խորհրդի նախագահի պաշտոնից վերջնական հրաժարականի մասին հայտարարություն»,- մեջբերում է Ադրիանսենի՝ երկրի նախագահ Դինա Բոլուարտեին ուղղված ուղերձը կառավարության կայքում։ Ադրիանսենը կառավարության ղեկավարի պաշտոնը […] ...

Սուրեն Պապիկյանը Բեռլինում հանդիպել է ԳԴՀ պաշտպանության դաշնային նախարար Բորիս Պիստորիուսի հետ

08:05 14.05.2025

Սուրեն Պապիկյանը Բեռլինում հանդիպել է ԳԴՀ պաշտպանության դաշնային նախարար Բորիս Պիստորիուսի հետ

Մայիսի 13-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը Բեռլինում հանդիպել է ԳԴՀ պաշտպանության դաշնային նախարար Բորիս Պիստորիուսի հետ: Այս մասին հայտնում են ՊՆ-ից։ «Հանդիպման ընթացքում քննարկվել են պաշտպանության ոլորտում Հայաստան-ԳԴՀ համագործակցության ընթացքը և զարգացման հեռանկարները: Կողմերը բարձր են գնահատել գործակցության ներկա մակարդակը և այն ընդլայնելու պատրաստակամություն հայտնել: Զրուցակիցներն անդրադարձել են նաև տարածաշրջանային ու միջազգային անվտանգությանն առնչվող […] ...

Հալանդը կարող է տեղափոխվել  «Բարսելոնա»

08:00 14.05.2025

Հալանդը կարող է տեղափոխվել «Բարսելոնա»

«Բարսելոնան» հավակնոտ ծրագիր ունի 2026 թվականի ամռանը «Մանչեսթեր Սիթիի» հարձակվող Էրլինգ Հալանդին ձեռք բերելու համար։ Այս մասին հաղորդում է իսպանական El Nacional հրատարակությունը։ Նշվում է, որ թիմն արդեն աշխատում է 175 միլիոն եվրո հավաքելու ուղղությամբ. սա խաղացողի հրաժարագնի գումարն է։ Հետաքրքիր է, որ Հալանդի պայմանագիրը «Մանչեսթեր Սիթիի» հետ նախատեսված է մինչև 2034 թվականը, և որոշ […] ...

BACK_TO_TOP