10:46 05.09.2022
Երեկ՝ սեպտեմբերի 4-ին, արտակարգ դեպք տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 19։25-ի սահմաններում Վեդու բժշկական կենտրոնից ոստիկանության Արարատի բաժին ահազանգ է ստացվել, որ մարմնական վնասվածքներով իրենց մոտ են տեղափոխվել 4 քաղաքացի։
Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ վիրավորներն են՝ Վեդի քաղաքի բնակիչներ 35-ամյա Տիգրան Աղաբեկյանը, 39-ամյա Հրանտ Աղաբեկյանը (Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ նրանք հարազատ եղբայրներ են), և Գոռավան գյուղի բնակիչներ 33-ամյա Ռոման Դվոյանը և 30-ամյա Հայկ Դվոյանը (Գ․ Շամյանի տեղեկություններով՝ վերջիններս հարազատ եղբայրներ են)։
Մինչ բժիշկները պայքարում էին վիրավորների կյանքի համար, ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ նույն օրը՝ ժամը 18։35-ի սահմաններում, Ուրցաձոր գյուղի վարչական տարածքում գտնվող Խոսրովի խճուղում Հ․ Աղաբեկյանն իր վարած VAZ 2107 մակնիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել Ռ․ Դվոյանին, իսկ Հ․ Աղաբեկյանի ընկեր Վեդիի բնակիչ 39-ամյա Վարուժան Բարսեղյանը ծեծի է ենթարկել Հ․ Դվոյանին, ովքեր ստացել են մարմնական վնասվածքներ։
Մինչ այդ՝ ժամը 16։50-սահմաններում ոստիկանության Արարատի բաժին օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Լանջանիստ գյուղի վարչական տարածքում գտնվող «Արմիկ» հանդամասում վիճաբանություն է տեղի ունենում, որի ժամանակ օգտագործվել են սուր կտրող-ծակող առարկա կամ առարկաներ։
Ոստիկանության Արարատի մարզային վարչության, ոստիկանության Արարատի բաժնի օպերատիվ խմբերը, հասնելով նշված վայր, պարզում են, որ նշված հանդամասում վիճաբանություն և ծեծկռտուք է տեղի ունեցել եղբայրների միջև, որի ժամանակ Դվոյան եղբայերնրից մեկն իր մոտ եղած դանակով հարվածներ է հասցրել Հ․ և Տ․ Աղաբեկյաններին։
Վիրավորիներից մեկն էլ իր ավտոմեքենայով հասել է հիվանդանոց ու ճանապարհին վարերթի է ենթարկել իրեն դանակահարողին։
Եթե ոստիկանները օպերատիվ չգործեին ու ժամանակին չժամանեին հանդամաս, ապա վենդետա էր տեղի ունենալու, քանի որ երկու կողմի հարազատներն արդեն պատրաստվում էին մի կաթիլ մեղրի պատմությունը սարքել։
Դեպքի փաստով Հայաստանի քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության Վեդիի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։ Վիրավորներից երկուսը տեղափոխվել են Երևանի տարբեր հիվանդանոցներ։ Այս պահին շնորհիվ Վեդիի հիվանդանոցի բժիշկների՝ նրանց կյանքին վտանգ չի սպառնում։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
11:16 20.07.2025
Կամչատկայի ափերի մոտ երկրաշարժ է տեղի ունեցելԿամչատկայի ափերի մոտ կիրակի օրը 5.3 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել, հայտնում է Ռուսաստանի արտակարգ իրավիճակների նախարարության տարածաշրջանային դեպարտամենտը։ «Երկրաշարժի ուժգնությունը կազմել է 5.3 մագնիտուդ։ Էպիկենտրոնը գտնվել է Խաղաղ օվկիանոսում՝ Պետրոպավլովսկ-Կամչատկի քաղաքային շրջանից 146 կիլոմետր արևելք», – ասվում է տարածաշրջանային շտաբի մամուլի ծառայության հաղորդագրության մեջ։ Գործակալության տվյալներով՝ երկրաշարժի օջախը գտնվել է 20 կիլոմետր խորության վրա։ […] ...
10:57 20.07.2025
Թրամփը մեղադրել է Օբամային ընտրակեղծիքների մեջԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Truth Social սոցիալական ցանցում մեղադրել է Սպիտակ տան նախկին ղեկավար Բարաք Օբամային 2016 թվականի ընտրություններում խարդախության մեջ։ Թրամփը գովաբանել է ԱՄՆ ազգային հետախուզության տնօրեն Թուլսի Գաբբարդի և Սպիտակ տան մամուլի քարտուղարի տեղակալ Հարիսոն Ֆիլդսի ելույթը Fox News-ի եթերում: Թրամփի խոսքով՝ նրանք «ֆանտաստիկ կերպով խոսել են Օբամային և «ավազակներին» քրեական հետապնդման ենթարկելու […] ...
10:40 20.07.2025
Սևանա լճում երեկվանից կորած ամուսինները հայտնաբերվել ենԱյսօր՝ հուլիսի 20-ին, ՀՀ Ներքին գործերի նախարարության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Գեղարքունիքի մարզային քրեական վարչության, ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Ճամբարակի ոստիկանության բաժնի, ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Գեղարքունիքի մարզի գումարտակի պարեկները, ՀՀ ՆԳՆ Փրկարար ծառայության Գավառի, Մարտունու, Ճամբարակի, Վարդենիսի հրշեջ-փրկարարական ջոկատների մեծ թվով հրշեջ-փրկարարներ, ՀՀ ՆԳՆ Փրկարար ծառայության ստորաբաժանումների մի քանի ուժեր […] ...
10:28 20.07.2025
Տարադրամի փոխարժեքները հուլիսի 20-ինShantnews.am-ը ներկայացնում է տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի: ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 383 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 386 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 442 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 450 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4.85 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4.95 դրամ: ...
10:12 20.07.2025
Ավտոմեքենան բախվել է ճանապարհի բաժանարար արգելապատնեշինՀուլիսի 19-ին` ժամը 19։14-ին, Կոտայքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան-Սևան ավտոճանապարհին՝ «Արծվի թևեր» կոչվող արձանի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ․ կան արգելափակված քաղաքացիներ: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Փրկարարական ուժերի վարչության Հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը։ Պարզվել է, որ «Opel» մակնիշի ավտոմեքենան բախվել է ճանապարհի […] ...
10:00 20.07.2025
Իրավիճակը Հայաստանի ճանապարհներին և ԼարսումՓրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհի 41-42-րդ կմ-ի հատվածը փակ է բեռնատարների համար, միակողմանի երթևեկելի՝ մարդատար տրանսպորտային միջոցների համար։ Ըստ Ճանապարհային դեպարտամենտի՝ ճանապարհաշինական աշխատանքներով պայմանավորված՝ հուլիսի 4-ից Մ-1 միջպետական ճանապարհի (Երևան-Գյումրի) կմ38+030 հատվածից (Ուջանի մոտից) երթևեկությունը կտեղափոխվի Հյուսիս-հարավի նորակառույց ճանապարհ։ Լարսի մասին Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ […] ...