Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Էրդողանի հետ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
09 06 2025
  • $
    383.10
  • RUBLE
    4.85
  • 437.46
WEATHER
+24.09 oC

Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Էրդողանի հետ

14:40 18.11.2022

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ուրբաթ օրը հեռախոսազրույց է ունեցել Թուրքիայի նախագահ Էրդողանի հետ, իսկ կեսօրից հետո նախատեսվում է ևս մեկ միջազգային հեռախոսազրույց, ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

«Բացի փակ հանդիպումներից ու կոնֆերանսներից, նախագահը մի քանի միջազգային հեռախոսազրույցներ է ունենում, արդեն հեռախոսազրույց է տեղի ունեցել Պուտինի և Թուրքիայի նախագահ Էրդողանի միջև։ Մոտ ապագայում մենք կհրապարակենք մեր ավանդական հաղորդագրությունն այս թեմայով: Կեսօրից հետո կլինի ևս մեկ միջազգային զրույց»,- լրագրողներին ասել է Պեսկովը՝ նկատի ունենալով Պուտինի ուրբաթ օրվա աշխատանքային գրաֆիկը։

«Բանակցությունների ընթացքում քննարկվել են տարածաշրջանային հարցեր, հատկապես Թուրքիայի եւ Ռուսաստանի միջև հարաբերությունները և «հացահատիկային միջանցքի» շուրջ իրավիճակի զարգացումը։ Նախագահ Էրդողանը շնորհակալություն է հայտնել Ռուսաստանի նախագահ Պուտինին 120 օրով հացահատիկի արտահանման մասին Ստամբուլյան համաձայնագրի երկարաձգման վերաբերյալ իր կառուցողական դիրքորոշման համար», – հայտնել է թուրքական ղեկավարի դիվանատունը։

«Գոհունակություն հայտնելով Թուրքիայում բնական գազի կենտրոն ստեղծելու վերաբերյալ Ռուսաստանի նախագահ Պուտինի առաջարկից ՝ նախագահ Էրդողանը հայտարարել է, որ թիմերը կանցկացնեն անհրաժեշտ տեխնիկական, իրավական և առևտրային գնահատականներ ՝ ընդհանուր նպատակներին շուտափույթ հասնելու համար», – ասվում է հաղորդագրության մեջ:

«Հայտարարելով, որ ռուս-ուկրաինական պատերազմի ձգձգումը կբարձրացնի ռիսկերը և, հետևաբար, անհրաժեշտ է աշխուժացնել դիվանագիտական բանակցությունները, նախագահ Էրդողանն ասել է, որ Թուրքիայում ռուսական և ամերիկյան հետախուզության ղեկավարների միջև շփումները առանցքային դեր են խաղացել անվերահսկելի էսկալացիան կանխելու գործում», – ասված է հաղորդագրությունում:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Ակտիվացնել ոստիկանության համակարգի չորս հենասյունային ուղղությունների համագործակցված աշխատանքը․ կայացել է օպերատիվ խորհրդակցություն

21:19 09.06.2025

Ակտիվացնել ոստիկանության համակարգի չորս հենասյունային ուղղությունների համագործակցված աշխատանքը․ կայացել է օպերատիվ խորհրդակցություն

Հունիսի 6-ին ՆԳ նախարարությունում տեղի է ունեցել օպերատիվ խորհրդակցություն, որը վարում էր ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը։ Մասնակցում էին ՆԳՆ ոստիկանության պետ-ներքին գործերի նախարարի տեղակալ Արամ Ղազարյանը, Ոստիկանության ղեկավար կազմը և համակարգի կառուցվածքային ստորաբաժանումների ծառայողներ։ Այս մասին հայտնել են ՆԳՆ-ից: Նախարար Սարգսյանը անդրադարձել է ոստիկանության համակարգում առավել բարձր կարգապահության ամրապնդման հարցին՝ անթույլատրելի համարելով ոստիկանության ծառայողների կողմից […] ...

Նախագահ Վահագն Խաչատուրյանը ելույթ է ունեցել ՄԱԿ-ի Օվկիանոսի հարցերով 3-րդ համաժողովի մեկնարկին

21:14 09.06.2025

Նախագահ Վահագն Խաչատուրյանը ելույթ է ունեցել ՄԱԿ-ի Օվկիանոսի հարցերով 3-րդ համաժողովի մեկնարկին

Ֆրանսիայի Նիցցա քաղաք կատարած աշխատանքային այցի շրջանակներում Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը ելույթ է ունեցել ՄԱԿ-ի Օվկիանոսի հարցերով 3-րդ համաժողովի բացման նիստում: Նախագահի ելույթը. «Ինձ համար մեծ պատիվ է մասնակցել Օվկիանոսի հարցերով ՄԱԿ-ի 2025 թվականի համաժողովին, որն անցկացվում է այս գեղեցիկ քաղաքում։ Թույլ տվեք շնորհավորել հյուրընկալող Ֆրանսիայի կառավարությանը և համանախագահող Կոստա Ռիկային այս համաժողովի անցկացման կապակցությամբ […] ...

ՔՊ պատգամավորների հետ կան բանակցություններ. Աղազարյանը՝ վարչապետի իմփիչմենթ սկսելու մասին

21:08 09.06.2025

ՔՊ պատգամավորների հետ կան բանակցություններ. Աղազարյանը՝ վարչապետի իմփիչմենթ սկսելու մասին

Անցած շաբաթվա վերջին հայտնի դարձավ, որ խորհրդարանական «Պատիվ ունեմ» խմբակցությունը որոշել է վարչապետին անվստահություն հայտնելու գործընթաց սկսել: «Պատիվ ունեմ»-ը նաև որոշում է կայացրել վարչապետի թեկնածու առաջադրել Մասիս համայնքի ղեկավար Դավիթ Համբարձումյանին: Սա այսպիսի միակ նախաձեռնությունը չէ: Նման գործընթաց սկսելու հայտ են ներկայացրել նաև ԱԺ անկախ պատգամավորներ Հովիկ Աղազարյանը և Հակոբ Ասլանյանը: Նրանց վարչապետի թեկնածուն էլ […] ...

Հայաստանի և Եթովպիայի ԱԳ նախարարությունների միջև առաջին քաղաքական խորհրդակցությունները

21:00 09.06.2025

Հայաստանի և Եթովպիայի ԱԳ նախարարությունների միջև առաջին քաղաքական խորհրդակցությունները

Հունիսի 9-ին Ադիս Աբեբայում կայացել են Հայաստանի Հանրապետության և Եթովպիայի Դաշնային ժողովրդավարական Հանրապետության արտաքին գործերի նախարարությունների միջև առաջին քաղաքական խորհրդակցությունները։ Պատվիրակությունները գլխավորում էին ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը և Եթովպիայի արտաքին գործերի նախարարության պետնախարար Հադերա Աբերան։ Այս մասին հայտնել են ԱԳՆ-ից: Խորհրդակցությունների ընթացքում կողմերը գոհունակությամբ արձանագրել են երկկողմ հարաբերություններում վերջերս արձանագրված դրական զարգացումները, […] ...

Լոս Անջելեսի իշխանությունները հայտարարել են, որ քաղաքում իրավիճակը կարգավորվել է

20:53 09.06.2025

Լոս Անջելեսի իշխանությունները հայտարարել են, որ քաղաքում իրավիճակը կարգավորվել է

Լոս Անջելեսում իրավիճակը կարգավորվում է՝ գիշերվա անկարգություններից հետո, CNN-ին ասել է Լոս Անջելեսի շրջանային խորհրդի նախագահ Հիլդա Սոլիսը։ «Սա արտակարգ իրավիճակ էր, երբ մարդկանց ստիպված էինք տարհանել կամ կոչ անել լքել քաղաքը՝ ավերածությունների և քաոսի պատճառով։ Այդ հրամանն այժմ չեղյալ է հայտարարվել», – ասել է Սոլիսը։ Նրա խոսքով՝ քաղաքում դեռևս փակ են գլխավոր մայրուղիները, մուտքերն, […] ...

«Ավան» հոգեկան առողջության կենտրոնի արտահիվանդանոցային մանկական հոգեբուժական ծառայության մասնաշենքը հիմնովին վերանորոգվել է

20:44 09.06.2025

«Ավան» հոգեկան առողջության կենտրոնի արտահիվանդանոցային մանկական հոգեբուժական ծառայության մասնաշենքը հիմնովին վերանորոգվել է

Առողջապահության նախարարության «Ավան» հոգեկան առողջության կենտրոնի արտահիվանդանոցային մանկական հոգեբուժական ծառայությունն այսուհետ գործելու է ամբողջովին նոր պայմաններում. մասնաշենքը հիմնովին վերանորոգվել և վերազինվել է: Այս մասին հայտնել են առողջապահության նախարարությունից: Այն սպասարկելու է Երևանում ու բոլոր մարզերում արտահիվանդանոցային հոգեբուժական օգնության և սպասարկման կարիք ունեցող երեխաներին: «Ավան» հոգեկան առողջության կենտրոնում վերաբացվել է նաև կանանց բաժանմունքը. վերանորոգված և վերազինված […] ...

BACK_TO_TOP