16:27 20.12.2022
ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Երևանի կենտրոնի տեսուչները վերահսկողական միջոցառումներ են անցկացրել «Բրենդլիդեր» Հ/Ձ ՍՊԸ-ին պատկանող հացի արտադրամասում (Երևան, Նորագավիթ 1-ին փողոց, Բոնուս ս/մ-ում գործող):
Ստուգմամբ պարզվել է, որ խախտվել են Մաքսային Միության «Սննդամթերքի անվտանգության մասին» տեխնիկական կանոնակարգի մի շարք պահանջներ, մասնավորապես՝
🔴 արտադրական տարածքը և որոշ սարքավորումներ (հացի թխման վառարանները, հացի հովացման դարակաշարերը և տախտակները, օդափոխության համակարգը) չեն պահվել մաքուր և պատշաճ վիճակում,
🔴 արտադրամասի պատերի որոշ հատվածներ ունեն վերանորոգման կարիք՝ անջրանցիկ և լվացվող չեն,
🔴 առաստաղները նույնպես նորոգման կարիք ունեն՝ չեն կանխարգելվում կեղտի կուտակումը և առաստաղից մասնիկների թափվելու հնարավորությունը:
Տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ՝ հացի այդ արտադրամասի արտադրական գործունեությունը կասեցվել է, տնտեսավարողին տրվել է ժամկետ հայտնաբերված խախտումները վերացնելու համար:
19:39 19.07.2025
Ուկրաինայում աղքատության մակարդակը գրեթե կրկնապատկվել է հակամարտության սկսվելուց ի վերՈւկրաինայում աղքատության մակարդակը գրեթե կրկնապատկվել է՝ հասնելով 37%-ի 2022 թվականի փետրվարից ի վեր։ Այս մասին Novosti.LIVE-ին տված հարցազրույցում հայտնել է Գերագույն Ռադայի ֆինանսական հանձնաժողովի ղեկավար Դանիլո Գետմանցևը։ «Ուկրաինայում աղքատության մակարդակը գրեթե կրկնապատկվել է 2022 թվականին հակամարտության սկզբից ի վեր՝ հասնելով 37%-ի։ Երկրում բոլոր տնտեսական գործընթացները տեղի են ունենում որոշակի մինուսով», – ասել է նա։ 2024 […] ...
19:30 19.07.2025
Թուրքիան վնասազերծել է Սև ծովի ափին հայտնված ականըՍակրավորները Սև ծովի ափին՝ Թուրքիայի Օրդու նահանգում, վնասազերծել են ականը, հաղորդում է Milliyet թերթը։ Գործակալության տվյալներով՝ ծովում պայթած ականը հայտնաբերել են ջրասուզակները Պերշեմբե տարածքում՝ ափից 150 մետր հեռավորության վրա՝ մոտ 7-8 մետր խորության վրա։ Ջրասուզակները տեսագրություն են ուղարկել զինվորականներին, որոնք զգուշացրել են, որ չնայած դա արդեն պայթած ական է, սպառնալիքը մնում է։ Իշխանությունները ժամանակավորապես արգելել […] ...
19:19 19.07.2025
Իրանի նավթավերամշակման գործարանում հրդեհը մարվել էԻրանի հարավ-արևմուտքում գտնվող Խուզեստան նահանգի Աբադան քաղաքի նավթավերամշակման գործարանում բռնկված հրդեհն ամբողջությամբ մարվել է, հայտնում է IRNA-ն։ Ավելի վաղ՝ շաբաթ օրը, «Թասնիմ» լրատվական գործակալությունը, հղում անելով Աբադանի նավթավերամշակման գործարանի հասարակայնության հետ կապերի ծառայությանը, հաղորդել էր, որ հրշեջներին հաջողվել է հրդեհը վերահսկողության տակ վերցնել։ «Այս զտարանի 70-րդ բլոկում բռնկված հրդեհը լիովին տեղայնացվել և մարվել է: Արտադրությունն […] ...
19:10 19.07.2025
Լոնդոնում «Պաղեստինի գործողությունների» աջակցության ցույցերի ժամանակ 55 մարդ է ձերբակալվելԼոնդոնում ավելի քան 50 մարդ է ձերբակալվել պաղեստինամետ «Պաղեստինի գործողություն» խմբավորման աջակցության բողոքի ցույցերի ժամանակ, որը Մեծ Բրիտանիայում համարվում է ահաբեկչական կազմակերպություն, հայտնում է քաղաքային ոստիկանությունը։ Հուլիսի սկզբին բրիտանական դատարանը մերժեց «Պաղեստինյան գործողություն» շարժման միջնորդությունը՝ ժամանակավորապես արգելափակելու այն ահաբեկչական կազմակերպությանը ներառելու հրամանագիրը, որով շարժմանը անդամակցելը կամ աջակցելը քրեական հանցագործություն կդառնա՝ մինչև 14 տարվա ազատազրկմամբ պատժվող։ […] ...
19:00 19.07.2025
Ուկրաինայի լեզվի օմբուդսմենը առաջարկել է հանել ռուսերենը ՍահմանադրությունիցՈւկրաինայի նոր լեզվական օմբուդսմեն Ելենա Իվանովսկայան առաջարկել է սահմանադրությունից հանել ռուսաց լեզվի հիշատակումը՝ այն անվանելով «անկայունացման գործիք»։ «Անհրաժեշտ է վերացնել օրենսդրության մեջ խորհրդանշական անհավասարությունը, մասնավորապես՝ վերացնել ռուսաց լեզվի հատուկ կարգավիճակը», -ասել է նա «Ուկրինֆորմ» գործակալությանը տված հարցազրույցում։ Նրա կարծիքով՝ զինված հակամարտության պայմաններում ռուսաց լեզուն «ոչ միայն հաղորդակցման միջոց է, այլև անկայունացման գործիք»։ «Լեզվական քաղաքականության սահմանադրական […] ...
18:48 19.07.2025
Ամփոփվել է Իրավունքի ամառային դպրոցի առաջին շաբաթըԻրավունքի ամառային դպրոցի առաջին շաբաթն անցավ ակտիվ ու բովանդակալից մթնոլարտում: Մասնակիցները հնարավորություն ունեցան ուսումնասիրել տարբեր իրավական թեմաներ: Շարունակում ենք առաջ շարժվել՝ նոր գիտելիքներով ու մոտիվացիայով։ Մանրամասները՝ ՀՀ արդարադատության նախարարության տեսանյութում։ ...