17:38 20.12.2022
Ի պատասխան Ամենայն Հայոց Կաթողիկոսի նամակի՝ ԵՀԽ և ԵԵԿ-ն հանդես են եկել հայտարարությամբ: Այս մասին հայտնում է Մայր Աթոռի տեղեկատվական համակարգը:
«Ի հետևումն Ն.Ս.Օ.Տ.Տ․ Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսի դիմումների՝ ուղղված Եկեղեցիների Համաշխարհային Խորհրդի գլխավոր քարտուղարի պաշտոնակատար Իոան Սաուկային և Եկեղեցիների Եվրոպական Կոնֆերանսի գլխավոր քարտուղար Յորգեն Սկոֆ Սորենսենին, վերջիններս դեկտեմբերի 19-ին համատեղ նամակ են հղել Եվրոպական Միության արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով պատասխանատու Ժոզեպ Բորելին, որում դատապարտում են Ադրբեջանի կողմից Բերձորի մարդասիրական միջանցքի փակումը, ինչի հետևանքով շրջափակման մեջ է հայտնվել Արցախը։
«Սա 2020 թվականի նոյեմբերի 9-ին եռակողմ կնքված համաձայնագրի խախտում է, որով ոտնահարվում են միջազգային մարդասիրական իրավունքները և բարոյական սկզբունքները»,–նշված է հայտարարության մեջ:
Եկեղեցիների Համաշխարհային Խորհրդի և Եկեղեցիների Եվրոպական Կոնֆերանսի համատեղ նամակում նշվում է, որ Ադրբեջանը մարդասիրական միջանցքը փակելով, այն էլ ձմռանը և ժամանակավորապես դադարեցնելով գազի մատակարարումը, միտումնավոր հումանիտար արտակարգ իրավիճակ է ստեղծել 120.000 էթնիկ հայերի համար։
«Սա այնպիսի արարք է, որը հակասում է Ադրբեջանի կողմից բարի կամքի և մարդասիրական պատասխանատվության ցանկացած պնդումներին»,- ասված է նամակում։
Նշվում է նաև, որ Ադրբեջանի զինված ուժերի կողմից հայերի նկատմամբ մարդու իրավունքների կոպիտ խախտումների ու հանցագործությունների համար տվյալ երկիրը պատասխանատվության չի ենթարկվել։
«Այս պայմաններում հայ ժողովրդի մտավախությունները, որ ադրբեջանական ագրեսիան միտված է իրենց դեմ ցեղասպանություն իրականացնելու՝ անհերքելի է, ինչն էլ ավելի է ընդգծվում ներկայիս իրողությունների համատեքստում»,–ասվում է նամակում։
Կոչ է արվում ԵՄ-ին բոլոր դիվանագիտական նախաձեռնություններով հետամուտ լինել, որպեսզի Ադրբեջանը վերաբացի Բերձորի մարդասիրական միջանցքը և համապատասխան երաշխիքներ տրամադրի այն բաց պահելու համար:
«Մենք կոչ ենք անում անել հնարավորն ապահովելու հայ-ադրբեջանական սահմանին ԵՄ դիտորդական առաքելության մանդատի երկարաձգումը՝ ներառելով Լաչինի միջանցքը և ապահովել անկախ մոնիտորինգ»,- եզրափակում է նամակը»։
17:00 19.07.2025
Ուսիկը առաջինն է․ ներկայացվել է անկախ քաշային կարգից աշխարհի լավագույն բռնցքամարտիկների տասնյակըՀեղինակավոր The Ring-ը ներկայացրել է անկախ քաշային կարգից աշխարհի լավագույն բռնցքամարտիկների տասնյակը: Առաջատարն ուկրաինացի Ալեքսանդր Ուսիկն է: 1.Ալեքսանդր Ուսիկ (Ուկրաինա) 2.Նաոյա Ինոուե (Ճապոնիա) 3.Թերենս Քրոուֆորդ (ԱՄՆ) 4.Դմիտրի Բիվոլ (Ռուսաստան) 5.Արթուր Բետերբիև (Ռուսաստան) 6.Խունտո Նակատանի (Ճապոնիա) 7.Ջեսի Ռոդրիգես (ԱՄՆ) 8.Սաուլ Ալվարես (Մեքսիկա) 9.Կենշիրո Թերաի (Ճապոնիա) 10.Շաքուր Սթիվենսոն (ԱՄՆ) ...
16:57 19.07.2025
Ձերբակալվել է ավտոմեքենաներից գողություններ արած երիտասարդըՀուլիսի 15-ին ՆԳՆ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն է զանգահարել Երևանի Արմենակյան փողոցի տներից մեկի բնակիչը և հայտնել, որ ժամը 18:00-19:30-ն ընկած ժամանակահատվածում գողացել են բակում կայանված իր «Մազդայի» կողային հայելու ապակին։ Նմանատիպ ահազանգ է ստացվել նաև հուլիսի 16-ին. նախորդ օրը՝ ժամը 9:00-ից 16:00-ն ընկած ժամանակահատվածում, գողացել էին դարձյալ Արմենակյան փողոցի շենքերից մեկի մոտ կայանված «Մազդայի» […] ...
16:54 19.07.2025
Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Իրանի նախագահի հետՏեղի է ունեցել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հեռախոսազրույցն Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանի հետ։ Վարչապետն Իրանի նախագահին ցավակցություն է հայտնել նախորդ ամիս տեղի ունեցած իրադարձությունների հետևանքով զոհերի կապակցությամբ։ Քննարկվել են երկկողմ, տարածաշրջանային և միջազգային օրակարգին վերաբերող հարցեր։ Վարչապետ Փաշինյանը նախագահ Փեզեշքիանին պաշտոնական այցով հրավիրել է Հայաստան։ ...
16:50 19.07.2025
Իրանի հարավում ավտոբուսի վթարի հետևանքով զոհվել է ավելի քան 20 մարդԻրանի հարավային Ֆարս նահանգում ավտոբուսի վթարի հետևանքով զոհերի թիվը հասել է 21-ի, իսկ տուժածների թիվը՝ 34-ի, հաղորդում է IRNA-ն՝ հղում անելով նահանգի շտապօգնության ծառայության ղեկավար Մասուդ Աբեդին։ Շաբաթ օրը ավելի վաղ Աբեդը հայտարարել էր, որ հարավային Իրանի Ֆարս նահանգում գտնվող Ֆիրուզաբադ և Քևար մայրուղում ավտոբուսի վթարի հետևանքով զոհվել է 15 մարդ, իսկ 27-ը՝ տուժել։ «Ֆարս […] ...
16:44 19.07.2025
Մեկնարկել են ՆԳ նախարարի մարզային այցելությունները՝ ամփոփելու ՆԳ համակարգի ծառայությունների կիսամյակային աշխատանքներըՀուլիսի 18-ին Կոտայքի մարզում ՆԳ նախարար Արփինե Սարգսյանի գլխավորությամբ ամփոփվել է ՆԳՆ ոստիկանության 2025 թվականի առաջին կիսամյակի աշխատանքը։ Ներկա էին նաև Ոստիկանության պետ-ՆԳ նախարարի տեղակալ Արամ Ղազարյանը, ՆԳ նախարարության ու Ոստիկանության ղեկավար կազմը։ Զեկույցներով հանդես են եկել Քրեական ոստիկանության Կոտայքի մարզային վարչության ու Համայնքային ոստիկանության Հրազդանի, Կոտայքի, Չարենցավանի, Նաիրիի, Գառնիի տարածքային ստորաբաժանումների, Պարեկային ծառայության Կոտայքի […] ...
16:34 19.07.2025
Հաջի ժամանակ մահացած իրանցի ուխտավորների թիվը հասել է 32-իՍաուդյան Արաբիայում Հաջի ժամանակ մահացած իրանցի ուխտավորների թիվը հասել է 32-ի, հայտարարել է Իրանի Կարմիր մահիկի ընկերության Հաջի և ուխտագնացության բժշկական կենտրոնի ղեկավար Ալի Մարաշին։ Հունիսի սկզբին Մարաշին հայտնել էր, որ Հաջի ժամանակ մահացած իրանցի ուխտավորների թիվը հասել է 18-ի։ «Ցավոք, այս տարի Հաջի ժամանակ հիվանդության պատճառով մահացել է 32 ուխտավոր», – նրա խոսքերն է […] ...