11:41 22.12.2022
Դեկտեմբերի 21-ին ՍԾՏՀԿ նախագահող երկիր Մոլդովայի փոխվարչապետ, ԱԳ նախարար Նիկու Պոպեսկուի նախագահությամբ կայացել է Սևծովյան տնտեսական համագործակցության (ՍԾՏՀ) կազմակերպության անդամ պետությունների ԱԳ նախարարների խորհրդի (ԱԳՆԽ) առցանց հանդիպումը, որին մասնակցել է ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Վահե Գևորգյանը։
Գնահատելով տարածաշրջանի համար դժվարին շրջանում տնտեսական համագործակցության խթանմանն ուղղված մոլդովական նախագահության ջանքերը՝ նախարարի տեղակալ Վահե Գևորգյանն այս տարի նշվող ՍԾՏՀ 30-ամյակի համատեքստում կարևորել է կառույցի արդյունավետության բարձրացման և «ՍԾՏՀ Տնտեսական Օրակարգ» առանցքային փաստաթղթի վերանայման անհրաժեշտությունը, որի առնչությամբ ՀՀ ներկայացրել է իր առաջարկները։ Նա նաև անդրադարձել է կազմակերպության շրջանակներում ՀՀ վերջին շրջանի գործունեությանը և նախաձեռնած միջոցառումներին։
Իր ելույթում Վահե Գևորգյանը տեղեկացրել է այս տարվա ընացքում ՀՀ-ում արձանագրված երկնիշ տնտեսական աճի, արտաքին առևտրի ծավալների էական ավելացման մասին, ինչը վերաբերում է նաև ՍԾՏՀ տարածաշրջանի երկրների հետ երկկողմ առևտրին։
Անդրադառնալով Ադրբեջանի կողմից Արցախի ժողովրդի և Հայաստանի դեմ ագրեսիաներին և Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքների շարունակական օկուպացիային՝ ԱԳ նախարարի տեղակալը նշել է, որ դրանք լուրջ վտանգի տակ են դնում տարածաշրջանում խաղաղության և կայունության հեռանկարը։ Այս համատեքստում նա մատնանշել է Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի շարունակվող արգելափակումը, որը մի կողմից բացահայտորեն ոտնահարում է նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության առանցքային դրույթները, մյուս կողմից հումանիտար ճգնաժամ է առաջացնում Արցախում։
Հանդիպման արդյունքում ԱԳՆԽ-ն ընդունել է բանաձևեր և որոշումներ, ինչպես նաև հաստատել ՍԾՏՀԿ զբոսաշրջության աշխատանքային խմբի 2025-2026թթ. ժամանակահատվածի համակարգման Հայաստանի թեկնածությունը։ Ավարտին ՍԾՏՀԿ-ում նախագահությունը փոխանցվել է Սերբիային։
13:34 20.07.2025
Իրանը և ԵՄ եռյակը համաձայնել են բանակցություններ վարել. TasnimԻրանը և ԵՄ եռյակ երկրները համաձայնության են եկել բանակցություններ վարել իրանական միջուկային հարցի շուրջ, բանակցությունների ժամանակն ու վայրը դեռևս անհայտ է, հաղորդում է Tasnim-ը՝ հղում անելով տեղեկացված աղբյուրին։ «Իրազեկ աղբյուրը Tasnim-ին հայտնել է, որ Թեհրանը համաձայնության է եկել եվրոպական երեք երկրների՝ Գերմանիայի, Ֆրանսիայի և Մեծ Բրիտանիայի հետ՝ իրանական միջուկային հարցի շուրջ բանակցություններ վարելու վերաբերյալ», – […] ...
13:14 20.07.2025
Վթարային ջրանջատում Երևանում«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված ս.թ. հուլիսի 20-ին` ժամը 11:00-18:00-ն կդադարեցվի Գոգոլ, Ռուբինյանց, Պ.Սեվակ, Ծարավ Աղբյուր, Դրո, Դ. Անհաղթ, Շավրոյան, Ռայնիս, Յաղուբյան, Յ. Լեփսիուսի, Ուսուբ-Բեկ Թեմուրյան, Նորաշխարհյան, Մ. Էմինենսկու, Մ. Էմինենսկու 1,2 փ., Բուսաբանական,Կ. Ուլնեցու, Կ. Ուլնեցու 1 նրբ., Կ. Ուլնեցու 2 նրբ., Կ. Ուլնեցու 3 նրբ., […] ...
12:50 20.07.2025
Իրանը և Ռուսաստանը զորավարժություններ կանցկացնեն Կասպից ծովումԻրանը և Ռուսաստանը հուլիսի 21-ին Կասպից ծովում կսկսեն CASAREX 2025 զորավարժությունները՝ երկու երկրների ռազմածովային ուժերի և Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի անձնակազմի մասնակցությամբ, հաղորդում է Tasnim պետական լրատվական գործակալությունը։ «CASAREX-2025-ը, որոնք կանցկացվեն Կասպից ծովում երեք օր, տեղի կունենան Իրանի բանակի ռազմածովային ուժերի, ԻՀՊԿ-ի, Ռուսաստանի Դաշնության ռազմածովային ուժերի և Կասպյան տարածաշրջանի երկրների դիտորդների մասնակցությամբ», – ասվում է […] ...
12:34 20.07.2025
Լևանդովսկին որոշել է վերադառնալ ազգային հավաքական«Բարսելոնայի» հարձակվող Ռոբերտ Լևանդովսկին շարունակելու է հանդես գալ Լեհաստանի ազգային հավաքականում՝ նորանշանակ գլխավոր մարզիչ Յան Ուրբանի ղեկավարությամբ։ Այս մասին հայտնում է Goal.pl-ը, փոխանցում է armsport.am-ը: Հարձակվողը չի պատրաստվում պայմաններ առաջադրել ավագի թևկապի վերադարձի վերաբերյալ, թեև այդ հարցը դեռևս քննարկման ենթակա է։ Լևանդովսկին ընդգծել է, որ իր վերադարձը հավաքական կախված չէ նրանից, թե ով կլինի ավագը։ […] ...
12:14 20.07.2025
Գևորգ Պապոյանը Վայոց ձորում հետևել է մի շարք ենթակառուցվածքային ծրագրերի ընթացքինՀուլիսի 19-ին ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանն ու ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանն այցելել են Վայոց ձորի մարզ՝ տեղում հետևելու մի շարք ենթակառուցվածքային ծրագրերի ընթացքին։ Այցի մեկնարկը Զառիթափ բնակավայրում էր, որտեղ նախարարները՝ ԱԺ պատգամավոր Արեն Մկրտչյանի, Վայոց ձորի մարզպետ Կոլյա Միքայելյանի և Վայլ խոշորացված համայնքի ղեկավար Մխիթար Մաթևոսյանի ուղեկցությամբ, ծանոթացել են շուրջ […] ...
11:54 20.07.2025
Արարատի մարզի մի շարք հասցեներում փորձարկվելու են էլեկտրական շչակներՀուլիսի 21-ին՝ ժամը 10:00-ից մինչև 17:00-ն ընկած ժամանակահատվածում, Արարատի մարզի Մասիս քաղաքի Հերացու, Շիրակի, Հանրապետության, Երևանյան փողոցների, Ռանչպար, Նորամարգ, Նոր Կյանք, Արալեզ, Ոսկետափ, Այգավան բնակավայրերի մի շարք հասցեներում փորձարկվելու են էլեկտրական շչակներ։ Փրկարար ծառայությունից խնդրում են չանհանգստանալ։ ...