Սա կրոնական կոնֆլիկտ չէ Ադրբեջանի և Լեռնային Ղարաբաղի միջև, սա պայքար է ավտորիտար երկրի և դեմոկրատական պետության միջև. ԱՀ պետնախարարի հարցազրույցը CBN պարբերականին – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
20 07 2025
  • $
    384.23
  • RUBLE
    4.88
  • 447.24
WEATHER
+36.09 oC

Սա կրոնական կոնֆլիկտ չէ Ադրբեջանի և Լեռնային Ղարաբաղի միջև, սա պայքար է ավտորիտար երկրի և դեմոկրատական պետության միջև. ԱՀ պետնախարարի հարցազրույցը CBN պարբերականին

16:57 22.12.2022

Արցախի Հանրապետության պետական նախարար Ռուբեն Վարդանյանը հարցազրույց է տվել ամերիկյան հեղինակավոր CBN պարբերականին՝ ներկայացնելով Ադրբեջանի կողմից Արցախը Հայաստանին և աշխարհին կապող միակ ճանապարհի արգելափակման հետևանքով ստեղծված իրավիճակը:

«Դեկտեմբերի 12-ից Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի արգելափակումն արդեն երկրորդ շաբաթն է՝ շարունակվում է», – գրում է պարբերականը՝ նշելով, որ միջազգային իրավապաշտպան կազմակերպությունները նախազգուշացնում են Արցախում ցեղասպանության իրական վտանգի մասին:

Պարբերականը մեջբերել է Արցախի պետական նախարար Ռուբեն Վարդանյանի խոսքերը, որտեղ նա նշում է, թե այս իրադարձությունները բացահայտ կերպով ցույց են տալիս, թե ինչ կարող է կատարվել Արցախի հետ, եթե հանկարծ այն հայտնվի Ադրբեջանի վերահսկողության ներքո:

«Իրավիճակը բարդ է, որովհետև ձմեռ է, սննդի, դեղորայքի, վառելիքի պաշարները սահմանափակ են: Մենք չգիտենք, թե դեռ որքան սա կարող է շարունակվել, և ստիպված ենք սահմանափակումներ կիրառել: Չնայած այս բոլոր փորձություններին՝ Լեռնային Ղարաբաղի 120 000 բնակիչներն ամուր վճռականություն են դրսևորում: Այս դժվարություններն ու սահմանափակումները մարդկանց ավելի համախմբված են դարձրել»,-ներկայացնելով իրավիճակը՝ ասել է Ռուբեն Վարդանյանը:

Խոսելով Արցախի հայկական արմատների և անկախության համար շարունակվող պայքարի մասին՝ Վարդանյանն ասել է.

«Անկախության համար մեր պայքարը սկսվել է 34 տարի առաջ, և այսօր այն շարունակում են այստեղ ապրող մարդիկ: Նրանք չեն ցանկանում որևէ այլ պետության մաս լինել: Սա կրոնական կոնֆլիկտ չէ Ադրբեջանի և Լեռնային Ղարաբաղի միջև, սա պայքար է ավտորիտար երկրի և դեմոկրատական պետության միջև: Մենք բոլորս գիտենք, որ Ադրբեջանում չկա ժողովրդավարական համակարգ, չկան մարդու իրավունքներ»:

Արցախի պետնախարարը հավելել է, որ մշտապես առկա է Ադրբեջանի կողմից նոր հարձակման վտանգ, և հենց այդ պատճառով կարևոր է հասկանալ, որ ստեղծված իրավիճակում միակ ճիշտ լուծումը կարող է լինել որպես հարևաններ ապրելը:

«Մեծ ջանքեր են պահանջվում տարածաշրջանում խաղաղություն հաստատելու համար, և մենք պետք է հասկանանք, որ իրավիճակի կարգավորման համար Ադրբեջանը պետք է ընդունի Արցախի անկախությունը և գնա բանակցությունների: Սա հնարավոր է միայն փոխզիջման միջոցով. մի կողմը չի կարող մտածել, որ կարող է կրակել և ստանալ ամեն ինչ, իսկ մյուս կողմը ոչինչ չստանա», – ասել է Արցախի պետնախարարը:

Պատասխանելով Արցախ տեղափոխվելու իր դրդապատճառների մասին հարցին՝ Ռուբեն Վարդանյանը նշել է.

«Արցախն ինձ համար հայկական ինքնության անկյունաքարերից մեկն է, և իմ ժողովրդի համար ամենավտանգավոր պահին ես չէի կարող անտարբեր լինել: Սա հենց այն պահն է, որ ես կարևոր համարեցի իմ գիտելիքներն ու փորձը ծառայեցնել Հայրենիքիս: Արցախցիները պետք է զգան, որ իրենք ունեն ողջ Հայկական աշխարհի սատարումը: Մենք պարտավոր ենք գալիք սերունդներին փոխանցել Արցախում ապրելու իրավունքը»:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Վիետնամում նավաբեկության զոհերի թիվն աճել է

17:37 20.07.2025

Վիետնամում նավաբեկության զոհերի թիվն աճել է

Վիետնամի Քուանգ Նինհ նահանգի ափերի մոտ շաբաթ օրը ցերեկը 48 զբոսաշրջիկ և անձնակազմի հինգ անդամ տեղափոխող զբոսանավի խորտակման հետևանքով զոհվածների թիվը հասել է 38-ի, փրկվել է 10 մարդ, հայտնում է վիետնամական VNExpress լրատվական պորտալը։ Ավելի վաղ հաղորդվել էր 34 զոհի և 11 փրկվածի մասին։ «Կիրակի՝ հուլիսի 20-ին, որոնողական-փրկարարական գործողությունը ղեկավարող սահմանապահները հայտնաբերել և ջրից դուրս […] ...

Զինծառայողներին «Դյուցազն» որակավորման կարգ շնորհելու քննությունները

17:16 20.07.2025

Զինծառայողներին «Դյուցազն» որակավորման կարգ շնորհելու քննությունները

Այս տարի «Դյուցազն» որակավորման կարգի համար մրցում են հատուկ նշանակության մարդիկ: Առաջին երկու փուլում ֆիզիկական պատրաստվածության ստուգատեսեր էին: Մանրամասները՝ ՊՆ տեսանյութում: ...

Իրանի և ԵՄ-ի միջև բանակցությունները տեղի կունենան Ժնևում

16:49 20.07.2025

Իրանի և ԵՄ-ի միջև բանակցությունները տեղի կունենան Ժնևում

Իրանի բանակցությունները եվրոպական «եռյակի» հետ տեղի կունենան հուլիսի 27-ին` Ժնևում, հայտնել են ԱՄԷ մայրաքաղաքից հեռարձակվող Sky News Arabia հեռուստաալիքի աղբյուրները։ «Իրանի բանակցությունները ԵՄ-ի եռյակի հետ տեղի կունենան հաջորդ կիրակի Ժնևում», – ասել են աղբյուրները։ ...

Մասիս քաղաքում բախվել են «Toyota»-ն և «Mercedes»-ը․կա տուժած

16:25 20.07.2025

Մասիս քաղաքում բախվել են «Toyota»-ն և «Mercedes»-ը․կա տուժած

Այսօր՝ հուլիսի 20-ին, ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 00։20-ի սահմաններում Մասիս քաղաքի Արարատյան փողոցում բախվել են Արարատի մարզի բնակիչ 37-ամյա Սերոբ Դ․-ի վարած «Toyota» մակնիշի և Կոտայքի մարզի բնակիչ 33-ամյա Պատրիցիյա Տ․-ի վարած «Mercedes» մակնիշի ավտոմեքենաները, ինչի հետևանքով վերջինը հայտնվել է ջրատարում։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով «Mercedes»-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել […] ...

Ամառային զորակոչի անցկացման ժամկետը կերկարաձգվի

16:00 20.07.2025

Ամառային զորակոչի անցկացման ժամկետը կերկարաձգվի

Նախատեսվում է 2025 թվականի ամառային զորակոչի անցկացման ժամկետը երկարաձգել մինչև օգոստոսի 15-ը ներառյալ։ Համապատասխան նախագիծը հրապարակվել է Իրավական ակտերի նախագծերի միասնական կայքէջում։ «Հայաստանի Հանրապետության արական սեռի քաղաքացիների շարքային կազմի պարտադիր զինվորական և այլընտրանքային ծառայությունների ամառային զորակոչը հայտարարված է 2025 թվականի ապրիլի 21-ից մինչև հուլիսի 31-ը ներառյալ։ Սակայն 2025 թվականի ամառային զորակոչի աշխատանքների ընթացիկ վերլուծությունը արդեն […] ...

Բարսելոնան շատ շուտով համալրում կունենա․ The Athletic

15:37 20.07.2025

Բարսելոնան շատ շուտով համալրում կունենա․ The Athletic

«Բարսելոնան» ձգտում է ձեռք բերել «Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Մարկուս Ռեշֆորդին՝ առաջարկելով վարձակալություն գնման իրավունքով, հայտնում է The Athletic-ը, փոխանցում է armsport.am-ը: 27-ամյա խաղացողը ցանկանում է միանալ կատալոնական ակումբին, և «Յունայթեդը» տվել է նախնական համաձայնություն: Բանակցությունները մոտ են ավարտին: Հանսի Ֆլիկը հավանություն է տվել տրանսֆերին, քանի որ թիմին պետք է եզրային հարձակվող: Վարձակալությունը ֆինանսապես մատչելի է […] ...

BACK_TO_TOP