ՀՀ ԶՈւ զորամասերում 2022-ին արձանագրվել է կոռուպցիոն հանցագործությունների 98 դեպք․ ամփոփում – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
20 07 2025
  • $
    384.23
  • RUBLE
    4.88
  • 447.24
WEATHER
+25.09 oC

ՀՀ ԶՈւ զորամասերում 2022-ին արձանագրվել է կոռուպցիոն հանցագործությունների 98 դեպք․ ամփոփում

10:37 04.03.2023

Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի գլխավորությամբ, մարտի 3-ին ամփոփվել են ՀՀ զինվորական դատախազության կողմից 2022 թվականի աշխատանքները:

Գլխավոր դատախազի հրավերով ամփոփմանը մասնակցել է ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը: Քննարկմանը ներկա են եղել նաև ԱԱԾ ռազմական հակահետախուզության դեպարտամենտի պետը, ՀՀ պաշտպանության նախարարության ռազմական ոստիկանության պետը, Զինվորական դատախազի տեղակալները, Զինդատախազության կայազորների դատախազները, այլք:

Գլխավոր դատախազը շնորհակալություն է հայտնել ՀՀ պաշտպանական գերատեսչության ղեկավարին հանդիպմանը մասնակցելու հրավերն ընդունելու համար և հույս հայտնել, որ ամփոփման շրջանակում բարձրացված հարցերը երկուստեք օգտակար կլինեն:

«Մեր աշխատանքը միտված է մեկ նպատակի՝ նեցուկ լինել կարգապահ, ամուր և ուժեղ բանակ ունենալու տեսլականին», – ընդգծել է Աննա Վարդապետյանը և կարևորել զինվորական դատախազ Գրիգոր Էլիզբարյանի՝ ինչպես զինվորական կրթական հաստատություններ, այնպես էլ զորամասեր այցերը, որոնց նպատակն է քննարկման ձևաչափով ցույց տալ թույլատրելի և անթույլատրելի վարքագծի սահմանը, ինչպես նաև այն բոլոր անբարենպաստ հետևանքները, որոնք կառաջանան անթույլատրելիի սահմանը հատելու դեպքում: «Սա է Զինվորական դատախազության հիմնական փիլիսոփայությունը. առաջնահերթ՝ կանխել, իսկ չհաջողելու դեպքում՝ իրականացնել պատժողական գործողություններ»,- շեշտել է հանրապետության գլխավոր դատախազը:

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը շնորհակալություն է հայտնել հրավերի համար, կարևորել համագործակցությունը՝ միտված ավելի կարգապահ ու ամուր բանակ ունենալուն:

«Այս համատեքստում շատ կարևոր է, որ մեր համագործակցությունը բերի նրան, որ կարողանանք կանխարգելիչ քայլեր կատարել և ոչ թե արդեն տեղի ունեցածին տանք քրեաիրավական գնահատական: Սպայի պատիվն առաջին հերթին կարգապահ լինելն է: Այս ճանապարհին պետք է բոլոր տեսակի հանցագործությունների, դրանց նախնական դրսևորումների նկատմամբ լինենք խիստ անհանդուրժող, բայց, միևնույն ժամանակ, օգնենք ամեն կերպ, որ մեր գործընկերներն իրենց պարտականությունների մեջ չթերանան ու մենք չունենանք այն ցավալի դեպքերը, որոնք արձանագրվել են», – ընդգծել է պաշտպանական գերատեսչության ղեկավարը և բանակում ոչ կանոնագրքային հարաբերություններն արմատախիլ անելու հարցում կարևորել ՊՆ ռազմական ոստիկանության համագործակցությունը Զինվորական դատախազության հետ:

ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ, զինվորական դատախազ Գրիգոր Էլիզբարյանը ներկայացրել է 2022 թվականի ընթացքում կատարված աշխատանքների արդյունքներն ու վերլուծությունները:

2022 թվականի ընթացքում ՀՀ զինված ուժերի և այլ զորքերի զորամասերում արձանագրվել է 4 հազար 570 դեպք (2021 թվականին՝ 6 հազար 195). դեպքերը նվազել են 1625-ով: Դրանցից 2 հազար 874-ը եղել են պատահարներ և զանցանքներ, 1696-ը` հանցագործություններ, այդ թվում 1028-ը` զինվորական, 668-ը` այլ ընդհանուր բնույթի։

2021 թվականի համեմատ պատահարները նվազել են 1186 դեպքով, հանցագործությունները՝ 376-ով: Ընդ որում, զինվորական հանցագործությունները նվազել են 450-ով, իսկ այլ` ընդհանուր բնույթի հանցագործություններն աճել են` 74-ով: Եթե 2021 թվականի ընթացքում արձանագրված հանցագործություններից 32.7%-ը եղել են ծանր և առանձնապես ծանր, ապա 2022 թվականին արձանագրված 1696 հանցագործություններից ծանր և առանձնապես ծանր հանցագործությունները կազմել են 17,8%: 2021 թվականի համեմատ ծանր հանցագործությունները 2022 թվականին նվազել են 100 դեպքով, իսկ առանձնապես ծանր հանցագործությունները՝ 328-ով։
2022 թվականի ընթացքում ՀՀ զինված ուժերի և այլ զորքերի զորամասերում արձանագրվել է կոռուպցիոն հանցագործությունների 98 դեպք (2021 թվականին՝ 213): 2022 թվականի ընթացքում պետական շահերի պաշտպանության հարցադրումներով կատարվել է 373 ուսումնասիրություն, հայտնաբերվել՝ 236 խախտում: Նշված ժամանակահատվածում Զինվորական կենտրոնական դատախազության պետական շահերի պաշտպանության բաժնի և կայազորների զինվորական դատախազությունների կողմից իրականացված ուսումնասիրությունների արդյունքում արձանագրվել է պետությանը պատճառված 4 մլրդ 939 մլն 220 հազար 746 դրամի վնաս (2021 թվականին՝ 2 մլրդ 701 մլն 344 հազար 766 դրամ)։

2022 թվականին դատախազական ներգործության միջոցների կիրառմամբ վերականգնվել է 1 մլրդ 951 մլն 448 հազար 493 դրամի վնաս (2021 թվականին՝ 1 մլրդ 177մլն 473 հազար 888 դրամ): Նախկինում կատարված ուսումնասիրությունների արդյունքում արձանագրված վնասներից հաշվետու ժամանակահատվածում վերականգնվել է 560 մլն 94 հազար 96 դրամ: Հաշվետու ժամանակահատվածում պետական շահերի պաշտպանության ոլորտում հարուցվել է 4 հայց, դրանցով բռնագանձման ենթակա գումարը կազմել է 68 մլն 460 հազար 756 դրամ (2021 թվականին՝ 2 մլն 6 հազար 387 դրամ)։

Ամփոփման ավարտին ՀՀ պաշտպանության նախարարն ու գլխավոր դատախազն անդրադարձել են մի շարք հարցերի, քննարկել համագործակցության զարգացման ձևաչափը, այդ թվում՝ պետական շահերի պաշտպանության ոլորտում:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Թեյագործ Սոնա Աղաբեկյանը պատրաստում է չորացված մրգերի հետ համակցված խոտաբույսային թեյեր

23:59 19.07.2025

Թեյագործ Սոնա Աղաբեկյանը պատրաստում է չորացված մրգերի հետ համակցված խոտաբույսային թեյեր

Թեյագործ Սոնա Աղաբեկյանը հիմնել է «Memories» ապրանքանիշը․ պատրաստում է չորացված մրգերի հետ համակցված խոտաբույսային թեյեր։ Այս մասին հայտնել են ՀՀ կառավարությունից: Մանրամասները՝ տեսանյութում: ...

Հայտնի են 22-րդ «Ոսկե ծիրան»-ի հաղթողները

23:43 19.07.2025

Հայտնի են 22-րդ «Ոսկե ծիրան»-ի հաղթողները

Ավարտվել է «Ոսկե ծիրան» 22-րդ միջազգային կինոփառատոնը․ հայտնի են հաղթողները։ Լիամետրաժ ֆիլմերի միջազգային մրցույթ • Ոսկե ծիրան Ֆիումե կամ մա՛հ, ռեժ․ Իգոր Բեզինովիչ • Արծաթե ծիրան Սուրբ էլեկտրականություն, ռեժ․ Տատո Կոթեթիշվիլի • Հատուկ հիշատակում Դանդաղ այրվող հողի երգեր, ռեժ․ Օլհա Ժուրբա Ծիրանի կորիզ • Ոսկե ծիրան Մայրենիքը, ռեժ․ Գոռ Առուշանյան • Արծաթե ծիրան Օձի ապուրը, […] ...

Մեծ Բրիտանիայում «Պաղեստինի գործողությունների» աջակցության բողոքի ցույցի ժամանակ ձերբակալվել է ավելի քան 100 մարդ

23:19 19.07.2025

Մեծ Բրիտանիայում «Պաղեստինի գործողությունների» աջակցության բողոքի ցույցի ժամանակ ձերբակալվել է ավելի քան 100 մարդ

Մեծ Բրիտանիայում ավելի քան 100 մարդ է ձերբակալվել պաղեստինամետ «Պաղեստինյան գործողություն» խմբավորման աջակցության բողոքի ցույցերի ժամանակ, որը Մեծ Բրիտանիայում համարվում է ահաբեկչական կազմակերպություն, հայտնում է քաղաքային ոստիկանությունը։ Նշվում է, որ 65 մարդ ձերբակալվել է Լոնդոնում, 18-ը՝ Մանչեսթերում, 17-ը՝ Բրիստոլում, 8-ը՝ Անգլիայի հարավ-արևմուտքում գտնվող Քորնուոլի կոմսության Տրուրո քաղաքում։ ...

«Զվարթնոց» օդանավակայանի մոտ ճակատ ճակատի բախվել են «Nissan Rogue»-ն ու «Toyota»-ն. կա վիրավոր

23:08 19.07.2025

«Զվարթնոց» օդանավակայանի մոտ ճակատ ճակատի բախվել են «Nissan Rogue»-ն ու «Toyota»-ն. կա վիրավոր

Հուլիսի 19-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 20:40-ի սահմաններում Երևանյան փողոցից դեպի «Զվարթնոց» օդանավակայան տանող ճանապարհահատվածում ճակատ ճակատի բախվել են «Nissan Rogue» և «Toyota» մակնիշի ավտոմեքենաները: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 1 հոգի տեղափոխվել է հիվանդանոց, մեկ հոգու էլ տեղում առաջին բուժօգնությունն են ցուցաբերել բժիշկները, սակայն վերջինը հրաժարվել է հիվանդանոց մեկնելուց: Վթարի մասին […] ...

Նոր Նորքի տարածքում գործարկվելու են ազդարարման սարքավորումներ. չանհանգստանալ

22:55 19.07.2025

Նոր Նորքի տարածքում գործարկվելու են ազդարարման սարքավորումներ. չանհանգստանալ

Հուլիսի 21, 22, 23-ին՝ առավոտյան ժամերին, Նոր Նորքի տարածքում անցկացվելու են ուսումնավարժանքներ, որոնց ընթացքում գործարկվելու են ազդարարման սարքավորումներ: Այս մասին նշվում է Նոր Նորք վարչական շրջանի Ֆեյսբուքի էջում տարածված հաղորդագրության մեջ: «Խնդրում ենք չանհանգստանալ»,- ասվում է հաղորդագրությունում։ ...

Կոտայքում ոչ սթափ վիճակում գտնվող 35-ամյա վարորդը «Tesla»-ով բախվել է կայանված «Mercedes»-ին, ապա գազատար խողովակին

22:42 19.07.2025

Կոտայքում ոչ սթափ վիճակում գտնվող 35-ամյա վարորդը «Tesla»-ով բախվել է կայանված «Mercedes»-ին, ապա գազատար խողովակին

Հուլիսի 19-ին, ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 16։00-ի սահմաններում Երևան-Աշտարակ ավտոճանապարհին՝ «Հոմպլեքս մոլ»-ի դիմաց, Երևանի բնակիչ 35-ամյա Հովհաննես Հովհաննիսյանը իր վարած «Tesla» մակնիշի ավտոմեքենայով բախվել է կայանված վիճակում գտնվող «Mercedes» մակնիշի ավտոմեքենային, ապա գազատար խողովակին։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, տուժածներ չկան։ «Tesla»-ի վարորդ Հ․ Հովհաննիսյանը տեղում ենթարկվել է […] ...

BACK_TO_TOP