15:49 07.03.2023
ՀՀ քննչական կոմիտեի կիբեռհանցագործությունների և բարձր տեխնոլոգիաների ոլորտում կատարված հանցագործությունների քննության վարչությունում հիմնվել և գործարկվել է միջազգային համագործակցության շրջանակում իրավական փոխօգնության հարցումներ կատարելու գործընթացում խորհրդատվական, իրավական, տեխնիկական աջակցության օժանդակ գործիք հանդիսացող ազգային 24/7 կոնտակտային կետ։
Այս որոշումը, ՀՀ ԱԳՆ աջակցությամբ, կայացվել է Եվրոպայի Խորհրդի Կիբեռհանցագործությունների մասին Կոնվենցիայի Կոմիտեի կողմից։ Հաշվի է առնվել այն հանգամանքը, որ ՀՀ քննչական կոմիտեն դեռևս 2017 թվականին է նախաձեռնել ազգային լրացուցիչ կոնտակտային կետ հիմնելու գործընթացը: Դա պայմանավորված էր տեխնոլոգիաների զարգացմամբ, քրեական վարույթներով ավելի հաճախ հարցումներ կատարելու անհրաժեշտությամբ, դրա հնարավորությունների ավելի լայն կիրառման մեխանիզմներ ներդնելու պահանջով և այն իրողությամբ, որ ՀՀ-ում քրեական վարույթների շուրջ 96 տոկոսը քննվում է ՀՀ քննչական կոմիտեում, իսկ ՆԳՆ ոստիկանության մասնագիտացված ստորաբաժանումում գործող կոնտակտային կետը, մշտապես ապահովելով անհրաժեշտ արդյունավետություն, այնուամենայնիվ, գործում է գերծանրաբեռնված։
24/7 ազգային Կոնտակտային կետերը հանդիսանում են գործնականում կիրառվող այն հիմնական միջոցը, որը հնարավորություն է տալիս սեղմ ժամկետում պետությունների իրավասու մարմիններից և ինտերնետային ծառայություններ մատուցող ընկերություններից ստանալու անհրաժեշտ տեղեկատվություն։ Վերջինս բխում է կիբեռհանցագործությունների և բարձր տեխնոլոգիաների ոլորտում կատարված հանցագործությունների դեմ պայքարում, ինչպես նաև ցանկացած վարույթի շրջանակներում էլեկտրոնային ապացույցների ստացման ոլորտում միջազգային համագործակցություն ապահովելու՝ Բուդապեշտի կիբեռհանցագործությունների մասին եվրոպական կոնվենցիայի նպատակներից։
Կոնվենցիայի կոնտակտային կետեր գործում են 67 պետություններում, սակայն Հայաստանն այն քիչ պետությունների թվում է, որտեղ գործում է 2 կետ։
Կոնտակտային կետերի միջև կապն ապահովվում է ԵԽ ներդրած հատուկ Ցանցի միջոցով, որի անդամներին հասանելի են միմյանց տվյալները։ Ցանցը ղեկավարվում և համակարգվում է ԵԽ քարտուղարության Կոնվենցիայի գործառնությունների գրասենյակի պատասխանատու ստորաբաժանման՝ Կոմիտեի կողմից։
2001թ. ընդունված Բուդապեշտի կիբեռհանցագործությունների մասին Եվրոպական կոնվենցիան Հայաստանը վավերացրել է 2007 թվականին։
Կոնվենցիայի կոմիտեն մշակել և մասնակից պետությունների ստորագրմանն ու վավերացմանն է ներկայացրել Կոնվենցիայի 2-րդ Լրացուցիչ արձանագրությունը, որով կոնտակտային կետերի գործնական դերն ու նշանակությունը ավելի է կարևորվելու։
23:59 19.07.2025
Թեյագործ Սոնա Աղաբեկյանը պատրաստում է չորացված մրգերի հետ համակցված խոտաբույսային թեյերԹեյագործ Սոնա Աղաբեկյանը հիմնել է «Memories» ապրանքանիշը․ պատրաստում է չորացված մրգերի հետ համակցված խոտաբույսային թեյեր։ Այս մասին հայտնել են ՀՀ կառավարությունից: Մանրամասները՝ տեսանյութում: ...
23:43 19.07.2025
Հայտնի են 22-րդ «Ոսկե ծիրան»-ի հաղթողներըԱվարտվել է «Ոսկե ծիրան» 22-րդ միջազգային կինոփառատոնը․ հայտնի են հաղթողները։ Լիամետրաժ ֆիլմերի միջազգային մրցույթ • Ոսկե ծիրան Ֆիումե կամ մա՛հ, ռեժ․ Իգոր Բեզինովիչ • Արծաթե ծիրան Սուրբ էլեկտրականություն, ռեժ․ Տատո Կոթեթիշվիլի • Հատուկ հիշատակում Դանդաղ այրվող հողի երգեր, ռեժ․ Օլհա Ժուրբա Ծիրանի կորիզ • Ոսկե ծիրան Մայրենիքը, ռեժ․ Գոռ Առուշանյան • Արծաթե ծիրան Օձի ապուրը, […] ...
23:19 19.07.2025
Մեծ Բրիտանիայում «Պաղեստինի գործողությունների» աջակցության բողոքի ցույցի ժամանակ ձերբակալվել է ավելի քան 100 մարդՄեծ Բրիտանիայում ավելի քան 100 մարդ է ձերբակալվել պաղեստինամետ «Պաղեստինյան գործողություն» խմբավորման աջակցության բողոքի ցույցերի ժամանակ, որը Մեծ Բրիտանիայում համարվում է ահաբեկչական կազմակերպություն, հայտնում է քաղաքային ոստիկանությունը։ Նշվում է, որ 65 մարդ ձերբակալվել է Լոնդոնում, 18-ը՝ Մանչեսթերում, 17-ը՝ Բրիստոլում, 8-ը՝ Անգլիայի հարավ-արևմուտքում գտնվող Քորնուոլի կոմսության Տրուրո քաղաքում։ ...
23:08 19.07.2025
«Զվարթնոց» օդանավակայանի մոտ ճակատ ճակատի բախվել են «Nissan Rogue»-ն ու «Toyota»-ն. կա վիրավորՀուլիսի 19-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 20:40-ի սահմաններում Երևանյան փողոցից դեպի «Զվարթնոց» օդանավակայան տանող ճանապարհահատվածում ճակատ ճակատի բախվել են «Nissan Rogue» և «Toyota» մակնիշի ավտոմեքենաները: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 1 հոգի տեղափոխվել է հիվանդանոց, մեկ հոգու էլ տեղում առաջին բուժօգնությունն են ցուցաբերել բժիշկները, սակայն վերջինը հրաժարվել է հիվանդանոց մեկնելուց: Վթարի մասին […] ...
22:55 19.07.2025
Նոր Նորքի տարածքում գործարկվելու են ազդարարման սարքավորումներ. չանհանգստանալՀուլիսի 21, 22, 23-ին՝ առավոտյան ժամերին, Նոր Նորքի տարածքում անցկացվելու են ուսումնավարժանքներ, որոնց ընթացքում գործարկվելու են ազդարարման սարքավորումներ: Այս մասին նշվում է Նոր Նորք վարչական շրջանի Ֆեյսբուքի էջում տարածված հաղորդագրության մեջ: «Խնդրում ենք չանհանգստանալ»,- ասվում է հաղորդագրությունում։ ...
22:42 19.07.2025
Կոտայքում ոչ սթափ վիճակում գտնվող 35-ամյա վարորդը «Tesla»-ով բախվել է կայանված «Mercedes»-ին, ապա գազատար խողովակինՀուլիսի 19-ին, ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 16։00-ի սահմաններում Երևան-Աշտարակ ավտոճանապարհին՝ «Հոմպլեքս մոլ»-ի դիմաց, Երևանի բնակիչ 35-ամյա Հովհաննես Հովհաննիսյանը իր վարած «Tesla» մակնիշի ավտոմեքենայով բախվել է կայանված վիճակում գտնվող «Mercedes» մակնիշի ավտոմեքենային, ապա գազատար խողովակին։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, տուժածներ չկան։ «Tesla»-ի վարորդ Հ․ Հովհաննիսյանը տեղում ենթարկվել է […] ...