22:18 11.03.2023
Ադրբեջանի ԱԳՆ-ը բողոքի նոտա է հանձնել Բաքվում Իրանի դեսպանին՝ կապված երկու երկրների պետական սահմանի վրա իրանական ռազմական ինքնաթիռի թռիչքների հետ: Այս մասին ասվում է շաբաթ օրը Ադրբեջանի ԱԳՆ-ի և պաշտպանության նախարարության համատեղ հայտարարության մեջ։
«Մարտի 11-ին Իրանի Իսլամական Հանրապետությանը պատկանող ռազմական ինքնաթիռը ժամը 09:44-ից մինչև 10:26 անդադար թռիչքներ է իրականացրել ադրբեջանա-իրանական պետական սահմանի երկայնքով՝ Զանգելանից (Կովսական) մինչև Բիլասուվարի շրջան և հակառակ ուղղությամբ։ Ինքնաթիռը թռչում էր երկու երկրների պետական սահմանից 3-5 կմ հեռավորության վրա, իսկ որոշ դեպքերում ՝ հենց պետական սահմանի վրայով»,- ասվում է հաղորդագրության մեջ ։
Նշվում է, որ շաբաթ օրը Բաքվում Իրանի դեսպան Սեյեդ Աբբաս Մուսավին կանչվել է Ադրբեջանի ԱԳՆ և նրան համապատասխան բողոքի նոտա է հանձնվել:
Հայտարարության մեջ ընդգծվում է, որ պետական սահմանին իրանական ռազմական ինքնաթիռի նման մոտեցումը և սահմանային գծի վրայով թռիչքը «սպառնալիք են ստեղծում քաղաքացիական ավիացիայի անվտանգության համար և ծառայում են երկկողմ հարաբերությունների հետագա սրմանը»։
19:38 20.07.2025
Սպերցյանի գոլն ու գոլային փոխանցումն օգնել է «Կրասնոդարին» հաղթել մեկնարկային տուրում. ՌՊԼՌուսաստանի Պրեմիեր լիգայի 2025/2026 մրցաշրջանի մեկնարկային տուրում «Կրասնոդարը» արտագնա խաղում 3:0 հաշվով հաղթանակ է տարել «Պարի Նիժնի Նովգորոդի» նկատմամբ: Կազանի «Ակ Բարս Արենայում» կայացած խաղում գոլեր են խփել Դիեգո Կոստան և Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը, ով նաև գոլային փոխանցում է կատարել: Սպերցյանը խաղը սկսել է մեկնարկային կազմում և փոխարինվել 77-րդ րոպեին: «Պարի Նիժնի […] ...
18:39 20.07.2025
ՃՏՊ Թալին-Հացաշեն ավտոճանապարհին․ կա զոհ և տուժածՀուլիսի 20-ին` ժամը 15։33-ին, Արագածոտնի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արեգ-Հացաշեն ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ՝ ավտոմեքենան շրջվել է և բռնկվել։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Թալին-Հացաշեն ավտոճանապարհի 12-րդ կմ-ի մոտակայքում «Opel» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի […] ...
18:12 20.07.2025
Ինդոնեզիայի ափերի մոտ ուղևորատար լաստանավ է այրվելԻնդոնեզիայի Հյուսիսային Սուլավեսի նահանգի ափերի մոտ հրդեհ է բռնկվել 280 մարդ տեղափոխող ուղևորատար լաստանավում, ուղևորները ցատկել են նավից՝ կրակից խուսափելու համար: Առայժմ հաղորդվում է մեկ մարդու մահվան մասին։ Այս մասին կիրակի օրը հայտնել է «Ջակարտա Փոստ» թերթը։ «Կիրակի օրը Հյուսիսային Սուլավեսիի ափերի մոտ ուղևորատար «Բարսելոնա» լաստանավը հրդեհվել է, ինչի հետևանքով շատ ուղևորներ ստիպված են եղել […] ...
17:37 20.07.2025
Վիետնամում նավաբեկության զոհերի թիվն աճել էՎիետնամի Քուանգ Նինհ նահանգի ափերի մոտ շաբաթ օրը ցերեկը 48 զբոսաշրջիկ և անձնակազմի հինգ անդամ տեղափոխող զբոսանավի խորտակման հետևանքով զոհվածների թիվը հասել է 38-ի, փրկվել է 10 մարդ, հայտնում է վիետնամական VNExpress լրատվական պորտալը։ Ավելի վաղ հաղորդվել էր 34 զոհի և 11 փրկվածի մասին։ «Կիրակի՝ հուլիսի 20-ին, որոնողական-փրկարարական գործողությունը ղեկավարող սահմանապահները հայտնաբերել և ջրից դուրս […] ...
17:16 20.07.2025
Զինծառայողներին «Դյուցազն» որակավորման կարգ շնորհելու քննություններըԱյս տարի «Դյուցազն» որակավորման կարգի համար մրցում են հատուկ նշանակության մարդիկ: Առաջին երկու փուլում ֆիզիկական պատրաստվածության ստուգատեսեր էին: Մանրամասները՝ ՊՆ տեսանյութում: ...
16:49 20.07.2025
Իրանի և ԵՄ-ի միջև բանակցությունները տեղի կունենան ԺնևումԻրանի բանակցությունները եվրոպական «եռյակի» հետ տեղի կունենան հուլիսի 27-ին` Ժնևում, հայտնել են ԱՄԷ մայրաքաղաքից հեռարձակվող Sky News Arabia հեռուստաալիքի աղբյուրները։ «Իրանի բանակցությունները ԵՄ-ի եռյակի հետ տեղի կունենան հաջորդ կիրակի Ժնևում», – ասել են աղբյուրները։ ...