Արդարադատության ոլորտում ծրագրերը կատարվել են 89-90 տոկոսով. Գրիգոր Մինասյանը ներկայացրել է 2022 թ. ոլորտում իրականացված բարեփոխումները – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
20 07 2025
  • $
    384.23
  • RUBLE
    4.88
  • 447.24
WEATHER
+30.09 oC

Արդարադատության ոլորտում ծրագրերը կատարվել են 89-90 տոկոսով. Գրիգոր Մինասյանը ներկայացրել է 2022 թ. ոլորտում իրականացված բարեփոխումները

15:53 13.03.2023

2022 թվականին շարունակվել են բարեփոխումները դատական համակարգի, կոռուպցիայի դեմ պայքարի, հարկադիր կատարման, քրեական արդարադատության, քրեակատարողական պրոբացիայի եւ մի շարք այլ ոլորտներում: ԱԺ մամուլի ծառայության փոխանցմամբ՝ այս մասին ասել է ՀՀ արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանը՝ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի՝ մարտի 13-ի նիստում քննարկման ներկայացնելով «Հայաստանի Հանրապետության կառավարության ծրագրի (2021-2026 թթ.) 2022 թվականի կատարման ընթացքի եւ արդյունքների մասին» զեկույցը:

Ձեռք է բերվել ստի ժամանակակից դետեկտոր՝ պոլիգրաֆ, որն արդեն գործարկվում է: Ձեռք է բերվել նաեւ հատուկ սարքավորում` նախատեսված փաստաթղթերի, թղթադրամների, ձեռագիր գրառումների եւ ստորագրությունների, լիարժեք հետազոտության կատարման համար: Նոր տեխնիկայով հնարավոր է դարձել նաեւ մոդելավորել ու ստանալ դեպքի վայրի, դրանում առկա հրազենային վնասվածքների տեղակայությունների 3D ձեւաչափով պատկերներ եւ պարզել հրազենային վնասվածքներն առաջացնող զենքի եւ կրակողի դիրքը դեպքի վայրում:

Տնային կալանք եւ վարչական կալանք կիրառելու նպատակով ձեռք են բերվել էլեկտրոնային հսկողության անհրաժեշտ միջոցներ՝ շուրջ 200 միավոր՝ ձեռքին կամ ոտքին կրելու համար: Նախարարի տեղեկացմամբ վերջին 2-3 ամսվա ընթացքում նման 70 որոշում է կայացվել, համակարգն արդյունավետ աշխատում է:

Ըստ զեկույցի՝ 2022 թվականին ավարտվել են Հակակոռուպցիոն դատարանի ձեւավորման աշխատանքները: Ստեղծվել է Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանը, իսկ Վճռաբեկ դատարանում քաղաքացիական եւ վարչական պալատի փոխարեն ձեւավորվել են երկու առանձին՝ քաղաքացիական եւ վարչական պալատներ, ինչպես նաեւ ստեղծվել է նոր՝ հակակոռուպցիոն պալատը` ապահովելով հակակոռուպցիոն գործերի եռաստիճան քննության ամբողջ շղթան:

Դատական գործերի մասնագիտացված քննությունն ապահովելու եւ դատարանների ծանրաբեռնվածությունը հնարավորինս նվազեցնելու նպատակով Երեւան քաղաքում առանձնացվել են ընդհանուր իրավասության առաջին ատյանի քաղաքացիական եւ քրեական դատարանները: Նախարարի խոսքով 3 մլն բնակչություն ունեցող երկրին անհրաժեշտ է 1000 դատավոր, Հայաստանում կա 300 դատավոր, նպատակ կա 80-100-ով ավելացնել դատավորների թիվը:

Ավելացել է Սահմանադրական դատարանի եւ Վճռաբեկ դատարանի դատավորների վարձատրությունը:

Դատական համակարգը նոր պրոֆեսիոնալ կադրերով համալրելու նպատակով նախատեսվել են դատավորների ներգրավման առավել ճկուն ընթացակարգեր:

Նախատեսվում է փակել 4 քրեակատարողական հիմնարկ եւ դրանց փոխարեն կառուցել նոր, ժամանակակից քրեակատարողական հիմնարկ:

«Արդյոք կա՞ն չկատարված դրույթներ»,- հետաքրքրվել է պատգամավոր Վիգեն Խաչատրյանը: Գրիգոր Մինասյանը հայտնել է, որ ընդհանուր առմամբ ոլորտում ծրագիրը կատարվել է 89-90 տոկոսով:

Ի պատասխան պատգամավոր Արփինե Դավոյանի՝ անվճար իրավաբանական օգնության շահառուների շրջանակի լրացման վերաբերյալ հարցի՝ նախարարը պարզաբանել է, որ 3-ով ընդլայնվել է անվճար իրավաբանական օգնություն ստանալու իրավունք ունեցող անձանց շրջանակը: Մասնավորապես, հանրային պաշտպանի ծառայությունից կարող են օգտվել պայմանագրային զինծառայողները, անչափահասները: 10-ով ավելացել է հանրային պաշտպանների թիվը: Նպատակ կա ավելացնել հանրային պաշտպանների աշխատավարձի չափը:

Հանձնաժողովը զեկույցն ընդունել է ի գիտություն:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Այրվել է մոտ 400 հակ անասնակեր

21:16 20.07.2025

Այրվել է մոտ 400 հակ անասնակեր

Հուլիսի 20-ին` ժամը 11։46-ին, Արմավիրի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Լեռնամերձ գյուղի վերջնամասում այրվում է խոտի դեզ։ Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երեք մարտական հաշվարկ։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 12:59-ին, մարվել՝ 14:07-ին: Այրվել է մոտ 400 հակ անասնակեր։ Հրշեջ-փրկարարները կանխել են հրդեհի տարածումը դեպի […] ...

Տավուշի մարզի մի շարք բնակավայրերում փորձարկվելու են էլեկտրական շչակներ

20:49 20.07.2025

Տավուշի մարզի մի շարք բնակավայրերում փորձարկվելու են էլեկտրական շչակներ

Հուլիսի 21-ին՝ ժամը 11:30-ից մինչև 16:30-ն ընկած ժամանակահատվածում, Տավուշի մարզի Բերդ համայնքի Վերին Կարմիրաղբյուր, Նորաշեն, Մովսես, Չորաթան, Արծվաբերդ, Այգեձոր, Չինարի բնակավայրերում փորձարկվելու են էլեկտրական շչակներ։ Փրկարար ծառայությունից խնդրում են չանհանգստանալ։ ...

Փրկարարներն ավտոմեքենան դուրս են բերել գետից

20:18 20.07.2025

Փրկարարներն ավտոմեքենան դուրս են բերել գետից

Հուլիսի 20-ին` ժամը 13։25-ին, Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արևածագի ձորում ավտոմեքենան ընկել է գետը. ներսում կան քաղաքացիներ: Ավտոմեքենան դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ գետանցում իրականացնելու ժամանակ «JEEP» մակնիշի ավտոմեքենան […] ...

Սպերցյանի գոլն ու գոլային փոխանցումն օգնել է «Կրասնոդարին» հաղթել մեկնարկային տուրում. ՌՊԼ

19:38 20.07.2025

Սպերցյանի գոլն ու գոլային փոխանցումն օգնել է «Կրասնոդարին» հաղթել մեկնարկային տուրում. ՌՊԼ

Ռուսաստանի Պրեմիեր լիգայի 2025/2026 մրցաշրջանի մեկնարկային տուրում «Կրասնոդարը» արտագնա խաղում 3:0 հաշվով հաղթանակ է տարել «Պարի Նիժնի Նովգորոդի» նկատմամբ: Կազանի «Ակ Բարս Արենայում» կայացած խաղում գոլեր են խփել Դիեգո Կոստան և Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը, ով նաև գոլային փոխանցում է կատարել: Սպերցյանը խաղը սկսել է մեկնարկային կազմում և փոխարինվել 77-րդ րոպեին: «Պարի Նիժնի […] ...

Ջրափրկարարներն ափ են դուրս բերել դեռահասին

19:10 20.07.2025

Ջրափրկարարներն ափ են դուրս բերել դեռահասին

Հուլիսի 20-ին` ժամը 14։30-ին, Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Սևանա լճի 3-րդ հանրային լողափում հերթապահություն իրականացնող ջրափրկարարները նկատել են դեռահասի, ով ջրային ներքնակով ափից հեռացել է մոտ 2 կմ։ Ջրափրկարարներն օպերատիվ արձագանքելով իրավիճակին՝ դեռահասին անվնաս դուրս են բերել ափ։ ...

ՃՏՊ Թալին-Հացաշեն ավտոճանապարհին․ կա զոհ և տուժած

18:39 20.07.2025

ՃՏՊ Թալին-Հացաշեն ավտոճանապարհին․ կա զոհ և տուժած

Հուլիսի 20-ին` ժամը 15։33-ին, Արագածոտնի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արեգ-Հացաշեն ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ՝ ավտոմեքենան շրջվել է և բռնկվել։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Թալին-Հացաշեն ավտոճանապարհի 12-րդ կմ-ի մոտակայքում «Opel» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի […] ...

BACK_TO_TOP