14:57 15.03.2023
2022 թվականին Ազգային ժողովն ընդունել է «Պաշտպանության մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ նախատեսող օրինագիծը, որի շրջանակում իրականացվել են Զինված ուժերի եւ Զինված ուժերի գլխավոր շտաբի վարչությունների, ենթակա միավորումների ու զորամասերի կազմ-կառուցվածքային փոփոխություններ: Կազմավորվել են ուսումնական կենտրոն, զորավարժադաշտ եւ նոր կարգապահական ստորաբաժանումներ: Իրականացվել են նոր կառուցվածքների ներդրման համար անհրաժեշտ օրենսդրական փոփոխությունների նախագծերի մշակման աշխատանքներ: Արհեստավարժ սերժանտական համակարգի ներդրման նպատակով ստեղծվել է աշխատանքային խումբ, մշակվել եւ հաստատման է ներկայացվել ճանապարհային քարտեզը. ասել է ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը Պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի՝ մարտի 15-ի նիստում:
ԱԺ մամուլի ծառայության փոխանցմամբ՝ հանձնաժողովում քննարկվել է «Հայաստանի Հանրապետության կառավարության ծրագրի (2021-2026 թթ.) 2022 թվականի կատարման ընթացքի եւ արդյունքների մասին» զեկույցը:
Նախարարի տեղեկացմամբ օրենսդրական փոփոխությունների արդյունքում վերանայվել են պաշտպանության ոլորտում պետական կառավարման մարմինների լիազորությունները, ռազմաուսումնական հաստատություններն ավարտած սպայական կազմի զինծառայողների համար սահմանվել է անհատույց օգտագործման իրավունքով բնակարան ստանալու իրավունք: Սահմանվել են նաեւ մարտական խնդիրների իրականացմանն առնչվող պայմանագրային զինծառայողների ատեստավորման նոր համակարգ, ինչպես նաեւ պարտադիր զինվորական ծառայությունից պայմանագրային զինվորական ծառայության փոխադրման նոր կարգ՝ «Պաշտպան հայրենյաց» ծրագիրը:
Ըստ զեկուցողի՝ մշակվել է ՀՀ պետական եւ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման մարմինների զորահավաքային մասնագետների պատրաստության 10-օրյա ծրագրի նախագիծ, ինչն այժմ գտնվում է համաձայնեցման փուլում: Ընդլայնվել է վարժական հավաքների անցկացման շրջանակը՝ դրանց տեւողությունը 25 օր սահմանելու միջոցով մի քանի անգամ ավելի պահեստազորայիններ ընդգրկելու նպատակով:
Հաշվետու ժամանակահատվածում մշակվել եւ հաստատման են ներկայացվել մի շարք ռազմավարական բնույթի ու այլ առաջնորդող փաստաթղթերի նախագծեր: Պետական սահմանի պահպանության գործառույթը փուլ առ փուլ փոխանցվում է ՀՀ սահմանապահ զորքերին: Առաջնագծում շարունակվել է տեսադիտարկման համակարգերի տեղադրումը:
«Զինծառայողների եւ նրանց ընտանիքների սոցիալական պաշտպանության բարձրացումը եղել է մեր ուշադրության կենտրոնում, եւ 2022 թվականի ընթացքում մշակվել է Մատչելի բնակարան զինծառայողին պետական նպատակային ծրագրի շրջանակում զինծառայողներին հիփոթեքային վարկի կանխավճարի տրամադրման եւ տարեկան տոկոսադրույքի սուբսիդավորման ապահովմանը վերաբերող ծրագիրը»,- ընդգծել է Սուրեն Պապիկյանը եւ հավելել՝ ծրագրի միջոցով 2022 թվականի դեկտեմբեր ամսվա դրությամբ 917 զինծառայող ձեռք է բերել բնակարան կամ բնակելի տուն:
Նախարարը պատասխանել է պատգամավորների հարցերին, որոնք վերաբերել են առաջնագծի կահավորմանը, ինժեներական աշխատանքների ընթացքին, բանակում ոչ կանոնադրային հարաբերությունների կարգավորմանը, անվտանգային համակարգում առկա խնդիրներին:
Նախարարը նշել է, որ բանակը կարգապահ դարձնելու համար մի շարք քայլեր են ձեռնարկվում, այդ թվում՝ օրենսդրական փոփոխություններ: Սուրեն Պապիկյանի տեղեկացմամբ 2021 թվականի նկատմամբ 2022 թվականին դեպքերի, պատահարների եւ հանցագործությունների էական նվազեցում կա: Զեկուցողի խոսքով համակարգում, այդուամենայնիվ, խնդիրները շատ են, եւ դրանց լուծման ուղղությամբ նախարարությունն իրականացնում է հսկայական աշխատանք:
22:35 20.07.2025
Հայաստանը՝ Կենսաբազմազանության համաշխարհային օրակարգի կենտրոնում. հայտնի են COP17-ի անցկացման օրերըՇրջակա միջավայրի նախարարությունից տեղեկացնում են, որ հայտնի են COP17-ի անցկացման օրերը: «Հպարտությամբ հայտնում ենք, որ 2026 թվականի հոկտեմբերի 18-ից 30-ը Հայաստանը կընդունի ՄԱԿ-ի Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի Կողմերի 17-րդ համաժողովը՝ COP17-ը։ Այս տասնմեկ օրերի ընթացքում մեր երկիրը կընդունի համաշխարհային բնապահպանական համայնքի ուշադրությունը՝ հյուրընկալելով պետական, գիտական և քաղաքացիական ոլորտի հարյուրավոր ներկայացուցիչների աշխարհի բոլոր անկյուններից։ Երևանը կվերածվի գլոբալ […] ...
22:09 20.07.2025
Գեղարքունիքի մարզում 26-ամյա վարորդը «Toyota Alphard»-ով դուրս է եկել երթևեկելի գոտուց և կողաշրջվել․ կա 6 տուժածԱյսօր՝ հուլիսի 20-ին, ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 18։15-ի սահմաններում Սևան-Մարտունի-Գետափ ավտոճանապարհին Արարատի մարզի բնակիչ 26-ամյա Արթուր Թ․-ն իր վարած «Toyota Alphard» մակնիշի ավտոմեքենայով դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել քարերին և կողաշրջվել։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 6 հոգի տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Գավառ» բժշկական կենտրոն։ Վթարի փաստով քննչական […] ...
21:40 20.07.2025
Իրանում հուլիսի 23-ը հանգստյան օր է հայտարարվել՝ ջուրն ու էլեկտրաէներգիան խնայելու համարԻրանի կառավարությունը հուլիսի 23-ը Թեհրանի նահանգում հանգստյան օր է հայտարարել՝ ջուրն ու էլեկտրաէներգիան խնայելու նպատակով, հայտարարել է կաբինետի խոսնակը: «Կառավարության կաբինետի որոշմամբ, շարունակվող ծայրահեղ շոգի և ջուրն ու էլեկտրաէներգիան խնայելու անհրաժեշտության նպատակով չորեքշաբթի՝ հուլիսի 23-ը, Թեհրանի նահանգում հայտարարվել է հանգստյան օր», – գրել է նա սոցիալական ցանցերի իր էջում։ Կիրակի օրը ավելի վաղ Իրանի իշխանությունները […] ...
21:16 20.07.2025
Այրվել է մոտ 400 հակ անասնակերՀուլիսի 20-ին` ժամը 11։46-ին, Արմավիրի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Լեռնամերձ գյուղի վերջնամասում այրվում է խոտի դեզ։ Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երեք մարտական հաշվարկ։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 12:59-ին, մարվել՝ 14:07-ին: Այրվել է մոտ 400 հակ անասնակեր։ Հրշեջ-փրկարարները կանխել են հրդեհի տարածումը դեպի […] ...
20:49 20.07.2025
Տավուշի մարզի մի շարք բնակավայրերում փորձարկվելու են էլեկտրական շչակներՀուլիսի 21-ին՝ ժամը 11:30-ից մինչև 16:30-ն ընկած ժամանակահատվածում, Տավուշի մարզի Բերդ համայնքի Վերին Կարմիրաղբյուր, Նորաշեն, Մովսես, Չորաթան, Արծվաբերդ, Այգեձոր, Չինարի բնակավայրերում փորձարկվելու են էլեկտրական շչակներ։ Փրկարար ծառայությունից խնդրում են չանհանգստանալ։ ...
20:18 20.07.2025
Փրկարարներն ավտոմեքենան դուրս են բերել գետիցՀուլիսի 20-ին` ժամը 13։25-ին, Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արևածագի ձորում ավտոմեքենան ընկել է գետը. ներսում կան քաղաքացիներ: Ավտոմեքենան դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ գետանցում իրականացնելու ժամանակ «JEEP» մակնիշի ավտոմեքենան […] ...