15:53 16.03.2023
Գործադիրն ընդունել է որոշում՝ պետբյուջեով նախատեսված «Պետական նշանակության ավտոճանապարհների հիմնանորոգում» և «Տրանսպորտային օբյեկտների հիմնանորոգում» միջոցառումների կատարումն ապահովելու նպատակով:
Ինչպես նշել է Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը, որոշման ընդունման նպատակն է՝ 2022թ-ից անավարտ մնացած 2 ճանապարհահատվածների և 2022-2023 թթ. հիմնանորոգման ծրագրով նախատեսված 1 ճանապարհահատվածի հիմնանորոգման աշխատանքները 2023 թ.-ին ավարտելու, 2023 թ. հիմնանորոգման ծրագրով նախատեսված 1 ճանապարհահատվածի և 2 տրանսպորտային օբյեկտների հիմնանորոգման, ինչպես նաև 2022 թ. ավարտված, սակայն ընդունող հանձնաժողովի ակտով չընդունված 5 ճանապարհահատվածների շահագործման ընդունման և 5 տոկոսի վճարման համար նախատեսել ֆինանսական միջոցներ։ Ընդհանուր առմամբ առաջարկվում է Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությանը հատկացնել 2,865,720,244.0 դրամ, որից շինարարական աշխատանքների համար՝ 2,813,028,543 դրամ, տեխնիկական հսկողության համար՝ 23,231,315 դրամ, հեղինակային հսկողության համար՝ 29,460,386 դրամ։ Որոշմամբ նախատեսված հիմնանորոգվող և վերակառուցվող ավտոճանապարհների ընդհանուր երկարությունը 14.6 կմ է, որից հանրապետական նշանակության ավտոճանապարհներ` 12.1 կմ, իսկ մարզային նշանակության ավտոճանապարհներ` 2.5կմ:
Խոսքը, մասնավորապես, Հ-2, Աբովյան- Արզնի-Նոր Գեղի ավտոճանապարհի Աբովյան 1.4 կմ, Հ-5, Նոր Գեղի-Արգել-Արզական-Հրազդան ավտոճանապարհի Նոր Հաճն, Արգել, Լուսակերտ 10կմ, Հ-75, Իսահակյան-Գյումրի ավտոճանապարհի Թլիկ, Անիավան, Նորաշեն 12.1կմ, Գյումրի համայնքի Օղակային փողոցի 2.5 կմ հատվածների մասին է: Նախատեսվում են Մ-4, Երևան-Իջևան ավտոճանապարհի Թեղուտի հատվածում բացակայող պարապետերի և փլուզված հողային պաստառի շեպի և կողնակի վերականգնման, Մ-4, Երևան – Իջևան ավտոճանապարհի Թեղուտ, Հաղարծին, Հովք առանձին հատվածներում ստորին հենապատերի կառուցման աշխատանքներ:
Ավարտվել են Սևան-Մարտունի-Գետափ ավտոճանապարհի Գետափ 2կմ հատվածում հողային պաստառի փլուզված հատվածների, պաշտպանիչ հենապատերի և կառուցվածքների վերակագնման, Մ-11, Մարտունի – Վարդենիս ավտոճանապարհի Մարտունի, Զոլաքար 5.9կմ հատվածի, Հ-8, Այնթապ-Արտաշատ ավտոճանապարհի Արտաշատ, Շահումյան, Տափերական 5.2կմ և Նոր Կյանք, Ոսկետափ 3.5կմ հատվածների, Հ-46, /Մ-2/-Տաթև-Աղվանի-/Մ-2/(Սյունիք) ավտոճանապարհի դեպի Շրվենանց թեքվող մասից մինչև Սյունիք 13.0կմ հատվածի, Մարտունի քաղաքի Սայաթ Նովա փողոցի (Մ-10-ի շրջանց) 4 կմ հատվածի շինաշխատանքները:
00:06 21.07.2025
Երկրաշարժ՝ Սևան քաղաքից 10 կմ հյուսիս00:06 21.07.2025
Երկրաշարժ՝ Սևան քաղաքից 10 կմ հյուսիսՀուլիսի 20-ին` տեղական ժամանակով ժամը 23:27-ին (Գրինվիչի ժամանակով` ժամը 19։27-ին) ՀՀ ՆԳՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 40.64⁰ և արևելյան երկայնության 44.98⁰ աշխարհագրական կոորդինատներով Հայաստան՝ Սևան քաղաքից 10 կմ հյուսիս, օջախի 10 կմ խորությամբ 2․4 մագնիտուդով երկրաշարժ։ Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 3 բալ: Երկրաշարժը զգացվել է […] ...
23:59 20.07.2025
Քաբուլում տասնյակ կանայք ձերբակալվել են դրես կոդը խախտելու համարԱֆղանստանի առաքինության խթանման և արատների կանխարգելման նախարարության աշխատակիցները Քաբուլում ձերբակալել են տասնյակ երիտասարդ կանանց՝ հագուստի կանոնակարգը խախտելու մեղադրանքով, կիրակի օրը հաղորդել է Afghanistan International լրատվական պորտալը։ «Թալիբանի բարոյականության ոստիկանությունը տասնյակ երիտասարդ կանանց է ձերբակալել Քաբուլում՝ հագուստի կանոնակարգի ենթադրյալ խախտման համար շարունակվող հետապնդման շրջանակներում», – հաղորդում է թերթը։ Ըստ տեղեկությունների՝ ձերբակալությունները տեղի են ունեցել ուրբաթ և […] ...
23:48 20.07.2025
Հրդեհ է բռնկվել «Scania» մակնիշի բեռնատարումՀուլիսի 20-ին՝ ժամը 16։20-ին, Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Լիճքվազ գյուղի խաչմերուկում այրվում է բեռնատար ավտոմեքենա: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Մեղրի-Քաջարան ավտոճանապարհի 30-րդ կմ-ին՝ «Scania» մակնիշի բեռնատարում։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 17:36-ին, մարվել՝ […] ...
23:27 20.07.2025
Ճապոնիայի իշխող կոալիցիան կորցրել է մեծամասնությունը խորհրդարանի վերին պալատումՃապոնիայի Լիբերալ-դեմոկրատական կուսակցության (ԼԴԿ) և «Կոմեյտո» կուսակցության իշխող կոալիցիան կորցրել է իր մեծամասնությունը խորհրդարանի վերին պալատում ընտրություններից հետո` ըստ տարածաշրջանային և շրջանային ընտրական հանձնաժողովների տվյալների, փոխանցում է ՏԱՍՍ-ը: Այս տվյալների համաձայն՝ ԼԴԿ-ն և «Կոմեյտոն» չեն կարողանա ստանալ անհրաժեշտ քանակությամբ մանդատներ՝ վերին պալատում կոլեկտիվ մեծամասնությունը պահպանելու համար։ Կոալիցիոն մեծամասնությունը պահպանելու համար նրանք պետք է ստանային 124 […] ...
23:00 20.07.2025
Անհամբեր սպասում ենք բոլոր մասնակիցներին և շահագրգիռ կողմերին Հայաստանում՝ կենսաբազմազանության պահպանման ջանքերն առաջ մղելու համար. վարչապետՎարչապետ Նիկոլ Փաշինյանը X-ի իր միկրոբլոգում գրառում է կատարել, որում ասվում է. «Ուրախ ենք հայտարարել, որ Կենսաբազմազանության COP17 համաժողովի ամսաթվերը հաստատված են։ Այն տեղի կունենա Երևանում՝ 2026 թվականի հոկտեմբերի 18-30-ը։ Անհամբեր սպասում ենք բոլոր մասնակիցներին և շահագրգիռ կողմերին Հայաստանում՝ կենսաբազմազանության պահպանման ջանքերն առաջ մղելու համար»: ...
22:35 20.07.2025
Հայաստանը՝ Կենսաբազմազանության համաշխարհային օրակարգի կենտրոնում. հայտնի են COP17-ի անցկացման օրերըՇրջակա միջավայրի նախարարությունից տեղեկացնում են, որ հայտնի են COP17-ի անցկացման օրերը: «Հպարտությամբ հայտնում ենք, որ 2026 թվականի հոկտեմբերի 18-ից 30-ը Հայաստանը կընդունի ՄԱԿ-ի Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի Կողմերի 17-րդ համաժողովը՝ COP17-ը։ Այս տասնմեկ օրերի ընթացքում մեր երկիրը կընդունի համաշխարհային բնապահպանական համայնքի ուշադրությունը՝ հյուրընկալելով պետական, գիտական և քաղաքացիական ոլորտի հարյուրավոր ներկայացուցիչների աշխարհի բոլոր անկյուններից։ Երևանը կվերածվի գլոբալ […] ...