23:58 14.07.2023
Բրյուսելում վաղը կայանալիք Փաշինյան-Ալիև-Միշել հանդիպմանը կքննարկվեն նաև Ղարաբաղի հայերի անվտանգությանն ու հումանիտար վիճակին վերաբերող հարցեր, «Ազատությանը» հայտնել է Եվրամիության բարձրաստիճան պաշտոնյաներից մեկը՝ անանուն մնալու պայմանով։
«Մեր համոզմամբ, առաջնորդների մակարդակով հանդիպումները առանցքային նշանակություն ունեն խաղաղ կարգավորումն առաջ մղելու և նոր բախումներից խուսափելու համար», – ընդգծել է եվրոպացի դիվանագետը։
Ըստ նույն աղբյուրի, հանդիպմանը կքննարկվեն օրակարգի բոլոր հարցերը, այդ թվում՝ մարդասիրական խնդիրները, սահմանի դելիմիտացիան, խաղաղության համաձայնագիրը, Ղարաբաղի հայերի իրավունքներն ու անվտանգությունը, ինչպես նաև տարածաշրջանում հաղորդակցության ուղիների բացումը։
Վերջին անգամ այս ձևաչափով առաջնորդները հանդիպել էին երկու ամիս առաջ՝ վերահաստատելով հանձնառությունը միմյանց տարածքային ամբողջականության նկատմամբ:
«Մայիսի 14-ին մենք, ըստ էության, կատարեցինք ևս մի քայլ, և ինչպես նշված է Եվրոպական խորհրդի նախագահի՝ մայիսի 14-ի հանդիպմանը հետևած հայտարարության մեջ, արձանագրեցինք, որ Ադրբեջանը ճանաչում է Հայաստանի 29800 քառակուսի կիլոմետր, իսկ Հայաստանը՝ Ադրբեջանի 86600 քառակուսի կիլոմետր տարածքային ամբողջականությունը», – փաստել էր Հայաստանի վարչապետը:
Չնայած Շառլ Միշելի հայտարարությանը՝ Ադրբեջանի առաջնորդը մինչ օրս որևէ հարթակում հրապարակավ ու հստակ չի հայտարարել, որ ճանաչում է Հայաստանի 29 հազար 800 քառակուսի կիլոմետրը։ Նախորդ հանդիպումից հետո Շառլ Միշելը նաև անձամբ իր անունից հորդորել էր Ադրբեջանին՝ ուղիղ խոսել Ղարաբաղի բնակչության հետ՝ երաշխավորելու նրանց իրավունքները և անվտանգությունը՝ միջազգային հանրության հետ սերտ համագործակցությամբ:
«Ես հորդորել եմ Ադրբեջանին ներգրավվել դրական օրակարգի մշակման մեջ՝ նպատակ ունենալով երաշխավորել բնակչության իրավունքներն ու անվտանգությունը միջազգային հանրության հետ սերտ համագործակցությամբ։ Ես բարձրաձայնեցի նաև Բաքվի և այս բնակչության միջև թափանցիկ և կառուցողական երկխոսության անհրաժեշտության մասին։ Կարծում եմ, որ կարևոր է զերծ մնալ թշնամական հռետորաբանությունից, բարեխղճորեն ներգրավվել և առաջնորդություն ցուցաբերել՝ փոխընդունելի լուծումների հասնելու համար», – ասել էր Շառլ Միշելը։
Ադրբեջանի նախագահը, սակայն, մինչ օրս շարունակում է պնդել, թե Ղարաբաղի հայերը հավելյալ անվտանգության ու իրավունքների կարիք չունեն, դրանք արդեն իսկ երաշխավորված են Ադրբեջանի սահմանադրությամբ, և եթե որևէ մեկը չի ուզում ապրել Ադրբեջանի օրենսդրության տակ, կարող է հեռանալ։
Փաստացի, Բաքու-Ստեփանակերտ ուղիղ երկխոսությունը՝ միջազգային հանրության համագործակցությամբ, մինչ օրս իրականություն չի դարձել, թեև Հայաստանի վարչապետն ընդգծել էր, որ դա կնպաստի Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի կնքմանը։
«Սա մի գործընթաց է, որն էական է Ադրբեջանի հետ հարաբերությունների իրական և համապարփակ կարգավորման և տարածաշրջանում երկարատև խաղաղության հաստատման համար: Հետևաբար՝ դա մեծապես կարագացնի խաղաղության պայմանագրի ստորագրումը Հայաստանի և Ադրբեջանի միջև», – անցած մայիսին հայտարարել էր Հայաստանի վարչապետը:
Մայիսյան հանդիպումից հետո Շառլ Միշելը նաև նշել էր, թե ըմբռնում կա, որ շաբաթներ անց ձերբակալվածների ազատ արձակում է լինելու։ Հայտարարությունից երկու ամիս է անցել, սակայն, Բաքուն սեփական բանտերում պահվող հայերից որևէ մեկին դեռ ազատ չի արձակել։ ավելին, այս ընթացքում Ադրբեջանը Հայաստանի տարածքից երկու զինվորի է առևանգել՝ դատապարտելով 11,5 տարվա ազատազրկման։
Եվրոպացի դիվանագետի խոսքով, վաղը Բրյուսելում կայանալիք հանդիպմանը նաև այս հարցը կքննարկվի։
Հայաստանի, Ադրբեջանի ու Եվրոպական խորհրդի ղեկավարները եռակողմ այս հանդիպումները սկսել են մոտավորապես երկու տարի առաջ՝ Շառլ Միշելի նախաձեռնությամբ։ Զուգահեռ բանակցություններ են ընթանում նաև Վաշինգտոնում ու Մոսկվայում։ Ի դեպ, եվրոպացի բարձրաստիճան պաշտոնյայի խոսքով, բրյուսելյան հանդիպումները մյուս ձևաչափերին չեն հակասում:
«Առաջնորդները հենվում և զարգացնում են այն քննարկումները, որոնք տեղի են ունեցել Հայաստանի ու Ադրբեջանի միջև այլ հարթակներում, լինի դա Վաշինգտոնը, Բրյուսելը, թե երկկողմ հանդիպումները», – «Ազատությանն» ասել է եվրոպացի դիվանագետը։
08:40 14.05.2025
Մակրոնը դեռ չի մտածում երրորդ ժամկետով ընտրվելու հնարավորության մասինՖրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հիշեցրել է, որ ինքը երկրի պատմության մեջ առաջին պետության ղեկավարն է, ով չի կարող երրորդ անգամ ընտրվել սահմանադրական սահմանափակումների պատճառով, սակայն վստահեցրել է, որ չի մտածում այդ մասին և կենտրոնացած է իր ներկայիս մանդատի վրա։ «Ես մեր պատմության առաջին նախագահն եմ, և դա հրապարակավ կասեմ, որը սահմանադրական իրավունք չունի վերընտրվելու։ Նման […] ...
08:30 14.05.2025
Ջոն վան’տ Սխիպը և Արոն Վինտերը պարգևատրել են ՈՒԵՖԱ-ի Զարգացման մրցաշարի հաղթողներին և լավագույններինՀայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Ջոն վան’տ Սխիպը և օգնական Արոն Վինտերը պարգևատրել են Երևանում ավարտված ՈՒԵՖԱ-ի Զարգացման մրցաշարի հաղթողներին և լավագույն ֆուտբոլիստներին։ Վան’տ Սխիպը պարգևատրել է Մ15 մրցաշարի հաղթող Վրաստանի թիմի ավագին և մինչև 14 տարեկանների պայքարում լավագույն ֆուտբոլիստ ճանաչված, Հայաստանի թիմի ավագ Նարեկ Ավետիսյանին։ Վինտերից հատուկ մրցանակ են ստացել Մ15 մրցաշարի լավագույն ֆուտբոլիստ […] ...
08:24 14.05.2025
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի ենՓրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են։ Լարսի մասին Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...
08:15 14.05.2025
Պերուի վարչապետը հրաժարական է տվելՊերուի վարչապետ Գուստավո Ադրիենսենը հրաժարական է տվել խորհրդարանի կողմից իրեն անվստահություն հայտնելու քվեարկությունից առաջ։ Այս մասին հայտնել է երկրի կառավարության մամուլի ծառայությունը։ «Հաշվի առնելով հայրենիքի բարձրագույն շահերը՝ ես պարտավոր եմ ձեզ ներկայացնել Նախարարների խորհրդի նախագահի պաշտոնից վերջնական հրաժարականի մասին հայտարարություն»,- մեջբերում է Ադրիանսենի՝ երկրի նախագահ Դինա Բոլուարտեին ուղղված ուղերձը կառավարության կայքում։ Ադրիանսենը կառավարության ղեկավարի պաշտոնը […] ...
08:05 14.05.2025
Սուրեն Պապիկյանը Բեռլինում հանդիպել է ԳԴՀ պաշտպանության դաշնային նախարար Բորիս Պիստորիուսի հետՄայիսի 13-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը Բեռլինում հանդիպել է ԳԴՀ պաշտպանության դաշնային նախարար Բորիս Պիստորիուսի հետ: Այս մասին հայտնում են ՊՆ-ից։ «Հանդիպման ընթացքում քննարկվել են պաշտպանության ոլորտում Հայաստան-ԳԴՀ համագործակցության ընթացքը և զարգացման հեռանկարները: Կողմերը բարձր են գնահատել գործակցության ներկա մակարդակը և այն ընդլայնելու պատրաստակամություն հայտնել: Զրուցակիցներն անդրադարձել են նաև տարածաշրջանային ու միջազգային անվտանգությանն առնչվող […] ...
08:00 14.05.2025
Հալանդը կարող է տեղափոխվել «Բարսելոնա»«Բարսելոնան» հավակնոտ ծրագիր ունի 2026 թվականի ամռանը «Մանչեսթեր Սիթիի» հարձակվող Էրլինգ Հալանդին ձեռք բերելու համար։ Այս մասին հաղորդում է իսպանական El Nacional հրատարակությունը։ Նշվում է, որ թիմն արդեն աշխատում է 175 միլիոն եվրո հավաքելու ուղղությամբ. սա խաղացողի հրաժարագնի գումարն է։ Հետաքրքիր է, որ Հալանդի պայմանագիրը «Մանչեսթեր Սիթիի» հետ նախատեսված է մինչև 2034 թվականը, և որոշ […] ...