Թվարկվել են իմունային համակարգը ամրապնդելու հիմնական մթերքները – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
22 07 2025
  • $
    383.97
  • RUBLE
    4.90
  • 449.32
WEATHER
+29.09 oC

Թվարկվել են իմունային համակարգը ամրապնդելու հիմնական մթերքները

16:30 03.11.2024

Ցուրտ սեզոնին իմունիտետն ամրապնդելու համար պետք է ուտել պրոբիոտիկներով հարուստ մթերքներ՝ մածուն և թթու կաղամբ: Մրգերը, սխտորը, կոճապղպեղը և տերևավոր կանաչեղենը նույնպես օգնում են պաշտպանել իմունիտետը: Այս մասին Healthnews-ին ասել է սննդաբան Քայլ Քրոուլին, ով մասնագիտացած է սպորտային սնուցման ոլորտում։

Բժշկի խոսքով, աղիների առողջության բարելավումը կարող է օգնել օպտիմալացնել իմունային համակարգի աշխատանքը: Փաստն այն է, որ կախված աղիների բակտերիաների բազմազանությունից և հավասարակշռությունից, միկրոբիոմը կարող է արգելակել կամ նպաստել արդյունավետ իմունային պատասխանի զարգացումը: Ցուրտ սեզոնին կարևոր է նախապատվությունը տալ պրոբիոտիկներ պարունակող սննդին` միկրոֆլորայի վրա դրական ազդեցություն ունեցող ֆունկցիոնալ և անվնաս միկրոօրգանիզմներին: Նման մթերքների օրինակներ են թթու կաղամբն ու մածունը։

Կարևոր է նաև սննդակարգում ավելացնել ցիտրուսային մրգեր, հապալաս, սխտոր, կոճապղպեղ, ընկույզ: Այս մթերքները պարունակում են վիտամին C և հակաօքսիդանտներ՝ բնական նյութեր, որոնք հակաբորբոքային ազդեցություն ունեն և կարող են վերականգնել վնասված բջիջները։ Բժիշկ Քրոուլին ընդգծել է, որ ընկույզը, կաղամբը և սերմերը պարունակում են նաև բազմաթիվ այլ վիտամիններ և հանքանյութեր, որոնք անհրաժեշտ են իմունային պատշաճ գործունեության համար։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

46-ամյա տղամարդու մոտ հոգեմետ դեղահաբեր են հայտնաբերվել

23:15 22.07.2025

46-ամյա տղամարդու մոտ հոգեմետ դեղահաբեր են հայտնաբերվել

Համայնքային ոստիկանության Տարոնի բաժնի ծառայողներն, իրացնելով օպերատիվ տեղեկությունը, հուլիսի 18-ին Վանաձոր քաղաքի Բանակի փողոցում ձերբակալել և բաժին են տարել 46-ամյա մի տղամարդու: Նրա անձնական խուզարկությամբ հայտնաբերվել են 30 հոգեմետ դեղահաբ, ներարկիչ, սրվակ՝ լուծույթով: Վանաձորի 46-ամյա բնակիչը և կազմված փաստաթղթերը ներկայացվել են նախաքննական մարմին: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ […] ...

Եղվարդում բախվել են «Iran Khodro»-ն և «Mazda»-ն․ վերջինը հայտնվել է երթևեկելի գոտուց դուրս՝ բախվելով հողաթմբերին ու ծառերին

23:09 22.07.2025

Եղվարդում բախվել են «Iran Khodro»-ն և «Mazda»-ն․ վերջինը հայտնվել է երթևեկելի գոտուց դուրս՝ բախվելով հողաթմբերին ու ծառերին

Հուլիսի 22-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 17:10-ի սահմաններում Եղվարդ քաղաքի Երևանյան փողոցում, «Երևան սիթի» սուպերմարկետի դիմաց, բախվել են 48-ամյա Վահան Սևիյանի վարած «Iran Khodro» մակնիշի և 55-ամյա Սամվել Հարությունյանի վարած «Mazda» մակնիշի ավտոմեքենաները, ինչի հետևանքով վերջինը հայտնվել է երթևեկելի գոտուց դուրս՝ բախվելով հողաթմբերին ու ծառերին։ Ինչպես  հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով, […] ...

Ինչի՞ մասին են վկայում Ռուսաստանի շուրջ իրադարձությունները. զրույց Գոռ Պետրոսյանի հետ

23:00 22.07.2025

Ինչի՞ մասին են վկայում Ռուսաստանի շուրջ իրադարձությունները. զրույց Գոռ Պետրոսյանի հետ

Ռուս – ադրբեջանական հարաբերություններում պահպանվում է լարվածությունը: Կրեմլի խոսնակը նախօրեին հայտարարեց, որ դրանք բարդ շրջան են ապրում, բայց իրենց միջև ամուր հիմք կա: Ռուսաստանի համար բարդությունները ակնհայտ են նաև Արևմուտքի հետ հարաբերություններում: Ընդամենը մի քանի օր առաջ ԱՄՆ նախագահը հայտարարել էր, որ հիասթափված է Ռուսաստանից և 50 օր էր տվել Ուկրաինայում պատերազմը ավարտելու համար: Ռուսաստանի […] ...

Մահացել է լեգենդար ռոք երգիչ Օզի Օսբորնը

22:51 22.07.2025

Մահացել է լեգենդար ռոք երգիչ Օզի Օսբորնը

Մեծ Բրիտանիայում մահացել է «հևի մետալի կնքահայրը», Black Sabbath խմբի հիմնադիրներից մեկը և անդամ Օզի Օսբորնը, հաղորդում է Sky News-ը՝ հղում անելով նրա ընտանիքի հայտարարությանը։ Նա 76 տարեկան էր։ «Մեծ վշտով, որն անհնար է արտահայտել բառերով, պետք է հայտնենք, որ մեր սիրելի Օզի Օսբորնը մահացավ այսօր առավոտյան։ Նա իր ընտանիքի հետ էր և շրջապատված սիրով։ […] ...

2025 թվականի հունիսին Հայաստան է այցելել 215.253 զբոսաշրջիկ

22:41 22.07.2025

2025 թվականի հունիսին Հայաստան է այցելել 215.253 զբոսաշրջիկ

Զբոսաշրջության կոմիտեն ներկայացնում է 2025 թվականի հունիսին դեպի Հայաստան այցելությունների թիվը։ 2025 թ. հունիսին Հայաստան այցելել է՝ 215,253 զբոսաշրջիկ։ Նախորդող տարում զբոսաշրջային այցելությունների թիվը կազմել է՝ 2024 թ․ հունիսին՝ 180,718։ 2025 թ․ հունվար-հունիս ամսին դեպի Հայաստան առավել շատ զբոսաշրջային այցելություններ գրանցվել են Ռուսաստանից (36.9%), Վրաստանից (14.4%) և Իրանից (8.5%): Ներկայացված է նաև 2025 թ․ հունվար-հունիսին […] ...

Խոշոր հրդեհ Սյունիքի մարզում․ իրանական բեռնատարը դարձել է ոչ շահագործելի. կա վիրավոր

22:32 22.07.2025

Խոշոր հրդեհ Սյունիքի մարզում․ իրանական բեռնատարը դարձել է ոչ շահագործելի. կա վիրավոր

Հուլիսի 22-ին, խոշոր հրդեհ է տեղի ունեցել Սյունիքի մարզում։ Ժամը 17:20-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 911 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Մեղրի-Երևան ավտոճանապարհի «Վարդանի ձոր» կոչվող հատվածում ավտոմեքենա է այրվում։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել Մեղրիի հրշեջ-փրկարարական և Ագարակի փրկարարական հենակետից մեկական մարտական հաշվարկ։ Մինչ […] ...

BACK_TO_TOP