12:41 26.12.2024
2020 թվականի Արցախյան 44-օրյա պատերազմի ընթացքում թուրքական ռազմական աջակցությունը վճռորոշ դեր է խաղացել Ադրբեջանի հաղթանակի գործում։ Թեև հաղորդվում էր, որ ոչ մի թուրք զինվոր մարտական գործողություններին ուղղակիորեն չի մասնակցել, որ Թուրքիան Ադրբեջանին տրամադրել է միայն ժամանակակից սպառազինություն, հատկապես՝ Bayraktar TB2 անօդաչու սարքեր, իրականացրել ռազմական ուսուցում, սակայն, ի հայտ եկան փաստեր, որ թուրք զինվորականներ նույնպես մասնակցել են մարտական գործողություներին: Միջազգային հեղինակավոր “The Guardian” պարբերականն անգամ տեղեկություն տարածեց այն մասին, որ թուրքական հատուկ ծառայությունների կողմից հավաքագրվում են վարձկաններ՝ Ադրբեջանին օժանդակելու համար: Այդ փաստերը, սակայն, հերքվում էին թուրքերի և ադրբեջանցիների կողմից։ Այս մասին հոդված է հրապարակել «Գեղարդ» հիմնադրամը։
«Վերջերս Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Ռիզեում ելույթի ժամանակ նշել էր, որ Թուրքիան կմտնի Իսրայել այնպես, ինչպես մտել է Ղարաբաղ, Լիբիա, ու այդպիսով կաջակցի Պաղեստինին: Էրդողանն այս հայտարարությունն արել էր իսրայելա-պաղեստինյան հակամարտության (Իսրայելի և «Համաս»-ի միջև լայնամասշտաբ ռազմական գործողություններ Գազայի հատվածում և Իսրայելի հարավում) համատեքստում, որը զայրույթի ալիք էր բարձրացրել Ադրբեջանում, քանի որ այն փաստացի վիճարկում է պատերազմում Ադրբեջանի «հաղթանակի մենաշնորհը»։ Այդ հայտարարությանը հետևեց Ադրբեջանի ՊՆ-ի արձագանքը, որտեղ նշվում էր, թե Արցախյան պատերազմում ադրբեջանական բանակի հաղթանակն իրենց զինվորների շնորհիվ է եղել։ Շեշտվում էր, որ Ադրբեջանի նախագահը բազմիցս շնորհակալություն է հայտնել Թուրքիային՝ ցուցաբերած ռազմական և քաղաքական աջակցության համար, սակայն որևէ այլ երկրի զինվոր չի մասնակցել պատերազմին: Էրդողանի հայտարարությունից երկու օր անց՝ ադրբեջանական պաշտոնական «Ադրբեջան» թերթը ևս արձագանքել էր Անկարային։ «Ղարաբաղյան հաղթանակի հեղինակը հաղթանակած գերագույն գլխավոր հրամանատարն է և ադրբեջանական բանակը» հոդվածում, անդրադառնալով Էրդողանի հայտարարությանը, նշվում է, որ այն «ջուր է լցնում հայկական ջրաղացին», կամ «եղբայրը եղբորը ցուցաբերած օգնությունը երեսով չի տա», «ձախ ձեռքը չպետք է իմանա, թե ինչ է անում աջ ձեռքը» և այլն: Ըստ հոդվածագրի՝ «օգտագործված ամեն մի փամփուշտի գինը վճարված է եղել»: Հոդվածում Թուրքիային հիշեցրել են Ադրբեջանի կողմից Թուրքիայի օգտին արված քայլերի մասին, ինչպիսիք են՝ Ադրբեջանի աջակցությունը Թուրքիային դիվանագիտական տարբեր հարթակներում, թյուրքական պետությունների համագործակցության համար Իլհամ Ալիևի թափած ջանքերի, բռնազավթված Արցախում թուրքական շինարարական կազմակերպությունների ներգրավվածության և այլնի մասին, ապա ընդգծել, որ «եղբայրությունը պահանջում է փոխադարձ պարտավորություններ»:
Սկզբում թուրքական կողմը փորձում էր անտեսել ադրբեջանական դժգոհությունները, սակայն այս հրապարակումից կարճ ժամանակ անցած՝ Թուրքիայի ռազմաօդային ուժերի ակադեմիայի շրջանավարտների ավարտական միջոցառման ժամանակ Էրդողանը հերթական անգամ անդրադարձել էր Լեռնային Ղարաբաղի պատերազմին՝ հայտարարելով, որ «Ղարաբաղում մեր ադրբեջանցի եղբայրների հետ ամբողջությամբ ոչնչացրել ենք թշնամու ուժերը»՝ կրկին շեշտելով Թուրքիայի մեծ դերն այդ հաղթանակում:
Այսպիսով՝ Էրդողանի հայտարարությունը բացահայտել է այն հակասությունները, որոնք առկա են թուրք-ադրբեջանական հարաբերություններում՝ կապված Արցախյան 44-օրյա պատերազմում Ադրբեջանի տարած հաղթանակի հետ՝ ընդգծելով «մեկ ազգ, երկու պետություն» գաղափարի հիմքում ընկած որոշակի բարդությունները»,-նշված է հոդվածում:
00:06 21.07.2025
Երկրաշարժ՝ Սևան քաղաքից 10 կմ հյուսիս00:06 21.07.2025
Երկրաշարժ՝ Սևան քաղաքից 10 կմ հյուսիսՀուլիսի 20-ին` տեղական ժամանակով ժամը 23:27-ին (Գրինվիչի ժամանակով` ժամը 19։27-ին) ՀՀ ՆԳՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 40.64⁰ և արևելյան երկայնության 44.98⁰ աշխարհագրական կոորդինատներով Հայաստան՝ Սևան քաղաքից 10 կմ հյուսիս, օջախի 10 կմ խորությամբ 2․4 մագնիտուդով երկրաշարժ։ Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 3 բալ: Երկրաշարժը զգացվել է […] ...
23:59 20.07.2025
Քաբուլում տասնյակ կանայք ձերբակալվել են դրես կոդը խախտելու համարԱֆղանստանի առաքինության խթանման և արատների կանխարգելման նախարարության աշխատակիցները Քաբուլում ձերբակալել են տասնյակ երիտասարդ կանանց՝ հագուստի կանոնակարգը խախտելու մեղադրանքով, կիրակի օրը հաղորդել է Afghanistan International լրատվական պորտալը։ «Թալիբանի բարոյականության ոստիկանությունը տասնյակ երիտասարդ կանանց է ձերբակալել Քաբուլում՝ հագուստի կանոնակարգի ենթադրյալ խախտման համար շարունակվող հետապնդման շրջանակներում», – հաղորդում է թերթը։ Ըստ տեղեկությունների՝ ձերբակալությունները տեղի են ունեցել ուրբաթ և […] ...
23:48 20.07.2025
Հրդեհ է բռնկվել «Scania» մակնիշի բեռնատարումՀուլիսի 20-ին՝ ժամը 16։20-ին, Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Լիճքվազ գյուղի խաչմերուկում այրվում է բեռնատար ավտոմեքենա: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Մեղրի-Քաջարան ավտոճանապարհի 30-րդ կմ-ին՝ «Scania» մակնիշի բեռնատարում։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 17:36-ին, մարվել՝ […] ...
23:27 20.07.2025
Ճապոնիայի իշխող կոալիցիան կորցրել է մեծամասնությունը խորհրդարանի վերին պալատումՃապոնիայի Լիբերալ-դեմոկրատական կուսակցության (ԼԴԿ) և «Կոմեյտո» կուսակցության իշխող կոալիցիան կորցրել է իր մեծամասնությունը խորհրդարանի վերին պալատում ընտրություններից հետո` ըստ տարածաշրջանային և շրջանային ընտրական հանձնաժողովների տվյալների, փոխանցում է ՏԱՍՍ-ը: Այս տվյալների համաձայն՝ ԼԴԿ-ն և «Կոմեյտոն» չեն կարողանա ստանալ անհրաժեշտ քանակությամբ մանդատներ՝ վերին պալատում կոլեկտիվ մեծամասնությունը պահպանելու համար։ Կոալիցիոն մեծամասնությունը պահպանելու համար նրանք պետք է ստանային 124 […] ...
23:00 20.07.2025
Անհամբեր սպասում ենք բոլոր մասնակիցներին և շահագրգիռ կողմերին Հայաստանում՝ կենսաբազմազանության պահպանման ջանքերն առաջ մղելու համար. վարչապետՎարչապետ Նիկոլ Փաշինյանը X-ի իր միկրոբլոգում գրառում է կատարել, որում ասվում է. «Ուրախ ենք հայտարարել, որ Կենսաբազմազանության COP17 համաժողովի ամսաթվերը հաստատված են։ Այն տեղի կունենա Երևանում՝ 2026 թվականի հոկտեմբերի 18-30-ը։ Անհամբեր սպասում ենք բոլոր մասնակիցներին և շահագրգիռ կողմերին Հայաստանում՝ կենսաբազմազանության պահպանման ջանքերն առաջ մղելու համար»: ...
22:35 20.07.2025
Հայաստանը՝ Կենսաբազմազանության համաշխարհային օրակարգի կենտրոնում. հայտնի են COP17-ի անցկացման օրերըՇրջակա միջավայրի նախարարությունից տեղեկացնում են, որ հայտնի են COP17-ի անցկացման օրերը: «Հպարտությամբ հայտնում ենք, որ 2026 թվականի հոկտեմբերի 18-ից 30-ը Հայաստանը կընդունի ՄԱԿ-ի Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի Կողմերի 17-րդ համաժողովը՝ COP17-ը։ Այս տասնմեկ օրերի ընթացքում մեր երկիրը կընդունի համաշխարհային բնապահպանական համայնքի ուշադրությունը՝ հյուրընկալելով պետական, գիտական և քաղաքացիական ոլորտի հարյուրավոր ներկայացուցիչների աշխարհի բոլոր անկյուններից։ Երևանը կվերածվի գլոբալ […] ...