Ռուսաստանը որոշ անհանգստություններ ունի. Փաշինյանը՝ ԵՄ–ին անդամակցության հետ կապված գործընթացների մասին – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
14 05 2025
  • $
    388.08
  • RUBLE
    4.81
  • 430.96
WEATHER
+15.02 oC

Ռուսաստանը որոշ անհանգստություններ ունի. Փաշինյանը՝ ԵՄ–ին անդամակցության հետ կապված գործընթացների մասին

17:18 31.01.2025

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Հայաստանում Եվրամիությանն անդամակցության որոշակի գործընթացների հետ կապված Ռուսաստանը որոշ անհանգստություններ ունի: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ասուլիսում ասաց Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով «Եվրոպական միությանը Հայաստանի Հանրապետության անդամակցության գործընթացի մեկնարկի մասին» օրենքի նախագծին կառավարության դրական եզրակացությունից հետո ՌԴ նախագահի հետ զրույցից մանրամասների վերաբերյալ հարցին:  Փաշինյանի խոսքով՝ զրույցի ընթացքում եղել է խոսակցություն ոչ միայն այդ թեմայով, այլ նաև ԵԱՏՄ–ում ընթացիկ գործերի և երկկողմ հարաբերությունների մասին:

«Ինչ վերաբերում է խոսակցությանը, այն է, ինչ կա: Խոսակցությունը հետևյալի մասին է՝ փաստ է, որ ավելի քան 50 հազար ՀՀ քաղաքացիներ ստորագրություն են հավաքել և կոնկրետ հարց են առաջադրել Հայաստանի ազգային ժողովին ու կառավարությանը, որը համապատասխանում է ՀՀ կառավարության հայտարարություններին»,-ասաց Փաշինյանը:

Նա նշեց, որ, եթե, օրինակ, ԱԺ-ն մերժի օրենքի ընդունումը, որոշ ժամանակ անց Հայաստանում այդ հարցով պետք է անցկացվի հանրաքվե: Սահմանադրական կարգավորումներն այս առումով շատ հստակ են:

«Ինչո՞ւ են ՀՀ–ում քաղաքացիների շրջանում այդպիսի ընկալումներ ձևավորել, դա նաև Հայաստան-Ռուսաստան հարաբերությունների օրակարգի հետ կապված հարց է: Եվ մեր խոսակցությունը եղել է և շարունակում է մնալ սրա մասին: Ռուսաստանը, իհարկե, պրոցեսի հետ կապված որոշ անհանգստություններ ունի: Բայց մեր խոսակցությունները երբեք չեն եղել և չեն լինի սպառնալիքների լեզվով: Դրանք խոսակցություն, բանակցություն են, մենք դիրքորոշումներ ենք արտահայտում: Այն, որ ՌԴ–ն ունի որոշակի անհանգստություններ, ակնհայտ է: Այն, որ մենք էլ ունենք որոշակի անհանգստություններ Ռուսաստանի դիրքորոշումների և քաղաքականությունների հետ կապված, դա էլ է փաստ»,–ասաց վարչապետը:Նրա խոսքով՝ փաստ է նաև այն, որ Հայաստանը շարունակում է և շարունակելու է ՌԴ–ի հետ երկխոսությունը: Փաստ է նաև այն, որ Հայաստանը շարունակելու է խորացնել իր հարաբերությունները ԵՄ–ի հետ:

«ԵԱՏՄ–ի շրջանակներում պետք է չանել քայլեր, որն ինքնին հարցականի տակ կդնի ԵԱՏՄ–ի բովանդակությունը: Արդեն, ցավոք, եղել են քայլեր, որ մեր գնահատմամբ՝ կասկածի տակ են դրել ՀԱՊԿ–ի գործունակությունը: Եվ դա է պատճառը, որ ՀՀ–ն սառեցրել է մասնակցությունը կազմակերպությանը»,–ասաց Փաշինյանը՝ հավելելով, որ ամեն ինչ միակողմանի չէ:

Հայաստանն աշխատում է ու ամեն ինչ կանի, որ գործընկերային հարաբերություններ լինեն: Նա շեշտեց՝ որևէ մեկը չի կարող և չպետք է ժխտի ՀՀ քաղաքացիների՝ ընտրություն ունենալու իրավունքը:Վարչապետը նաև ընդգծեց, որ օրենքի ընդունումն ինքնին չի նշանակում Հայաստանի անդամակցություն Եվրամիությանը, դա նշանակում է, որ ՀՀ–ում կան շատ քաղաքացիներ, որոնք մտածում են, որ ԵՄ–ն ավելի լավ տարբերակ է, քան ԵԱՏՄ–ն:

Ըստ վարչապետի՝ սա ընտրանք է նաև ԵԱՏՄ–ի համար՝ ապացուցել, որ իրոք ԵՄ–ն ավելի՞ լավ տարբերակ է, թե՞ ապացուցել, որ ԵԱՏՄ–ն է ավելի լավ տարբերակ է, քան ԵՄ–ն:Քաղաքական և հասարակական մի շարք նախաձեռնություններ ստորագրահավաք էին անցկացրել Հայաստանի կողմից Եվրամիությանն անդամակցելու գործընթաց սկսելու հարցով։ Նրանց հաջողվել էր հավաքել 60 հազար ստորագրություն՝ անհրաժեշտ 50 հազարի փոխարեն, և հարցը ներկայացվել է խորհրդարանի քննարկմանը։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Մակրոնը դեռ չի մտածում երրորդ ժամկետով ընտրվելու հնարավորության մասին

08:40 14.05.2025

Մակրոնը դեռ չի մտածում երրորդ ժամկետով ընտրվելու հնարավորության մասին

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հիշեցրել է, որ ինքը երկրի պատմության մեջ առաջին պետության ղեկավարն է, ով չի կարող երրորդ անգամ ընտրվել սահմանադրական սահմանափակումների պատճառով, սակայն վստահեցրել է, որ չի մտածում այդ մասին և կենտրոնացած է իր ներկայիս մանդատի վրա։ «Ես մեր պատմության առաջին նախագահն եմ, և դա հրապարակավ կասեմ, որը սահմանադրական իրավունք չունի վերընտրվելու։ Նման […] ...

Ջոն վան’տ Սխիպը և Արոն Վինտերը պարգևատրել են ՈՒԵՖԱ-ի Զարգացման մրցաշարի հաղթողներին և լավագույններին

08:30 14.05.2025

Ջոն վան’տ Սխիպը և Արոն Վինտերը պարգևատրել են ՈՒԵՖԱ-ի Զարգացման մրցաշարի հաղթողներին և լավագույններին

Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Ջոն վան’տ Սխիպը և օգնական Արոն Վինտերը պարգևատրել են Երևանում ավարտված ՈՒԵՖԱ-ի Զարգացման մրցաշարի հաղթողներին և լավագույն ֆուտբոլիստներին։ Վան’տ Սխիպը պարգևատրել է Մ15 մրցաշարի հաղթող Վրաստանի թիմի ավագին և մինչև 14 տարեկանների պայքարում լավագույն ֆուտբոլիստ ճանաչված, Հայաստանի թիմի ավագ Նարեկ Ավետիսյանին։ Վինտերից հատուկ մրցանակ են ստացել Մ15 մրցաշարի լավագույն ֆուտբոլիստ […] ...

ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են

08:24 14.05.2025

ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են։ Լարսի մասին Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...

Պերուի վարչապետը հրաժարական է տվել

08:15 14.05.2025

Պերուի վարչապետը հրաժարական է տվել

Պերուի վարչապետ Գուստավո Ադրիենսենը հրաժարական է տվել խորհրդարանի կողմից իրեն անվստահություն հայտնելու քվեարկությունից առաջ։ Այս մասին հայտնել է երկրի կառավարության մամուլի ծառայությունը։ «Հաշվի առնելով հայրենիքի բարձրագույն շահերը՝ ես պարտավոր եմ ձեզ ներկայացնել Նախարարների խորհրդի նախագահի պաշտոնից վերջնական հրաժարականի մասին հայտարարություն»,- մեջբերում է Ադրիանսենի՝ երկրի նախագահ Դինա Բոլուարտեին ուղղված ուղերձը կառավարության կայքում։ Ադրիանսենը կառավարության ղեկավարի պաշտոնը […] ...

Սուրեն Պապիկյանը Բեռլինում հանդիպել է ԳԴՀ պաշտպանության դաշնային նախարար Բորիս Պիստորիուսի հետ

08:05 14.05.2025

Սուրեն Պապիկյանը Բեռլինում հանդիպել է ԳԴՀ պաշտպանության դաշնային նախարար Բորիս Պիստորիուսի հետ

Մայիսի 13-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը Բեռլինում հանդիպել է ԳԴՀ պաշտպանության դաշնային նախարար Բորիս Պիստորիուսի հետ: Այս մասին հայտնում են ՊՆ-ից։ «Հանդիպման ընթացքում քննարկվել են պաշտպանության ոլորտում Հայաստան-ԳԴՀ համագործակցության ընթացքը և զարգացման հեռանկարները: Կողմերը բարձր են գնահատել գործակցության ներկա մակարդակը և այն ընդլայնելու պատրաստակամություն հայտնել: Զրուցակիցներն անդրադարձել են նաև տարածաշրջանային ու միջազգային անվտանգությանն առնչվող […] ...

Հալանդը կարող է տեղափոխվել  «Բարսելոնա»

08:00 14.05.2025

Հալանդը կարող է տեղափոխվել «Բարսելոնա»

«Բարսելոնան» հավակնոտ ծրագիր ունի 2026 թվականի ամռանը «Մանչեսթեր Սիթիի» հարձակվող Էրլինգ Հալանդին ձեռք բերելու համար։ Այս մասին հաղորդում է իսպանական El Nacional հրատարակությունը։ Նշվում է, որ թիմն արդեն աշխատում է 175 միլիոն եվրո հավաքելու ուղղությամբ. սա խաղացողի հրաժարագնի գումարն է։ Հետաքրքիր է, որ Հալանդի պայմանագիրը «Մանչեսթեր Սիթիի» հետ նախատեսված է մինչև 2034 թվականը, և որոշ […] ...

BACK_TO_TOP