15:47 14.02.2025
Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի գլխավորությամբ 2025 թվականի փետրվարի 14-ին ամփոփվել են Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների դատախազության 2024 թվականի աշխատանքները:
Ամփոփմանը ներկա են եղել ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Եղիազար Ավագյանը, Երևան քաղաքի դատախազ Ռաֆայել Մանուկյանը, Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների նորանշանակ դատախազ Հայկ Մանանդյանը, Դատախազության գլխավոր քարտուղար Մհեր Ափրիկյանը, Ներքին գործերի նախարարության, Ազգային անվտանգության ծառայության, Քննչական կոմիտեի ներկայացուցիչները, վարչական շրջանի դատախազության դատախազները, այլք:
Հայկ Մանանդյանը, ներկայացնելով Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների դատախազության 2024 թվականի աշխատանքների մասին զեկուցագիրը, նշել է, որ մեղադրական եզրակացությամբ դատարան է հանձնվել 582 քրեական վարույթ՝ 627 անձի նկատմամբ (2023 թվականին՝ 568 քրեական վարույթ՝ 671 անձի նկատմամբ): 2024 թվականին կայացվել է 590 մեղադրական վերդիկտ՝ 590 անձի նկատմամբ (2023 թվականին՝ 333 վերդիկտ՝ 343 անձի նկատմամբ):
Աննա Վարդապետյանն Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների դատախազին և դատախազության դատախազներին տվել է մի շարք հարձնարարականներ, որոնք, ի թիվս այլնի, վերաբերել են կոռուպցիոն վարույթների քննության որակի նկատմամբ հսկողության բարձրացմանը, պետական և համայնքային շահերի պաշտպանության ոլորտում աշխատանքների ակտիվացմանը, դատախազների կողմից իրավասու մարմիններ հետևանք առաջացնող արդյունավետ միջնորդագրերի հասցեագրմանը:
20:28 19.07.2025
ՄԱԳԱՏԷ-ի փորձագետները Զապորոժիեի ԱԷԿ-ից անվտանգ հեռավորության վրա անտառում ծուխ են նկատելԶապորոժիեի ԱԷԿ-ում գտնվող ՄԱԳԱՏԷ-ի փորձագետները հայտարարել են, որ ատոմակայանից անվտանգ հեռավորության վրա անտառային հրդեհից ծուխ են տեսել, և միջուկային անվտանգությանը սպառնալիք չկա, հայտարարել է գործակալության գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսսին։ «Զապորոժիեի ԱԷԿ-ի ԱԷՄԳ-ի թիմը հայտնում է, որ ատոմակայանից անվտանգ հեռավորության վրա անտառային հրդեհից ծուխ է նկատել։ Այս պահին միջուկային անվտանգությանը սպառնալիք չկա», – ասվում է ԱԷՄԳ-ի […] ...
20:18 19.07.2025
Մոլդովայում ցուցարարները պահանջել են արդար ընտրություններՄոլդովայի Կենտրոնական ընտրական հանձնաժողովի շենքի դիմաց կազմակերպված հանրահավաքի մասնակիցները պահանջել են արդար ընտրություններ և բոլոր քաղաքական ուժերի համար ընտրական գործընթացին հավասար հասանելիություն՝ «Պոբեդա» դաշինքի գրանցումից հրաժարվելու համատեքստում։ Հանրահավաքը հեռարձակվել է առցանց Facebook սոցիալական ցանցում։ Շաբաթ օրը՝ ավելի վաղ, Մոլդովայի Կենտրոնական ընտրական հանձնաժողովը վեց կողմ և երեք ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ, հրաժարվել է գրանցել ընդդիմադիր «Պոբեդա» դաշինքը […] ...
20:08 19.07.2025
Վիետնամում զբոսաշրջիկներով նավ է խորտակվել. կան զոհերՎիետնամի Քուանգ Նինհ նահանգի ափերի մոտ շաբաթ օրը ալեկոծ ծովում խորտակված զբոսանավից հինգ մարդ զոհվել է, ևս 12-ը՝ փրկվել, հայտնում է վիետնամական VNExpress լրատվական պորտալը։ «Շաբաթ երեկոյան դրությամբ որոնողական-փրկարարական գործողությունն իրականացնող սահմանապահները հաստատել են 12 մարդու փրկությունը և հինգ մարդու մահը, մինչդեռ ևս 36 մարդ դեռևս համարվում է անհետ կորած։ Քուանգ Նինհ նահանգի իշխանությունների տվյալներով՝ […] ...
19:50 19.07.2025
Թրամփ. Իրանի կողմից նոր միջուկային օբյեկտների կառուցումը կհանգեցնի դրանց ոչնչացմանըԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Իրանի միջուկային օբյեկտները կոչնչացվեն, եթե Թեհրանը որոշի դրանք կառուցել նոր վայրերում։ «Իրանի բոլոր երեք միջուկային օբյեկտները լիովին ոչնչացվել են։ Դրանք վերականգնելու համար տարիներ կպահանջվեն, և եթե Իրանը ցանկանար, նրանք կարող էին հեշտությամբ սկսել դրանք վերակառուցել երեք այլ վայրերում, նախքան այդ օբյեկտների ոչնչացումը, եթե որոշեին դա անել», – գրել […] ...
19:39 19.07.2025
Ուկրաինայում աղքատության մակարդակը գրեթե կրկնապատկվել է հակամարտության սկսվելուց ի վերՈւկրաինայում աղքատության մակարդակը գրեթե կրկնապատկվել է՝ հասնելով 37%-ի 2022 թվականի փետրվարից ի վեր։ Այս մասին Novosti.LIVE-ին տված հարցազրույցում հայտնել է Գերագույն Ռադայի ֆինանսական հանձնաժողովի ղեկավար Դանիլո Գետմանցևը։ «Ուկրաինայում աղքատության մակարդակը գրեթե կրկնապատկվել է 2022 թվականին հակամարտության սկզբից ի վեր՝ հասնելով 37%-ի։ Երկրում բոլոր տնտեսական գործընթացները տեղի են ունենում որոշակի մինուսով», – ասել է նա։ 2024 […] ...