12:23 21.07.2025
Բնակչության շրջանում ապօրինի պահվող զենք-զինամթերքի կամավոր հանձնման ուղղությամբ բացատրական աշխատանքների արդյունքում հուլիսի 11-ին Համայնքային ոստիկանության Թումանյանի բաժնում տեղեկություններ էին ստացվել, որ Սանահին-Սարահարթ տանող ճանապարհին՝ հուշաղբյուրի մոտ, ռազմամթերք կա։
Համայնքային ոստիկանները նշված վայրում հայտնաբերել են 4,5 մմ տրամաչափի թմբուկավոր ատրճանակ՝ 10 փամփուշտով, «Ֆ1» տիպի նռնակ՝ պայթուցիչով, տարբեր տրամաչափի և տարբեր հրազենների 43 փամփուշտ:
Կազմված փաստաթղթերն ուղարկվել են Թումանյանի քննչական բաժին։
23:15 22.07.2025
46-ամյա տղամարդու մոտ հոգեմետ դեղահաբեր են հայտնաբերվելՀամայնքային ոստիկանության Տարոնի բաժնի ծառայողներն, իրացնելով օպերատիվ տեղեկությունը, հուլիսի 18-ին Վանաձոր քաղաքի Բանակի փողոցում ձերբակալել և բաժին են տարել 46-ամյա մի տղամարդու: Նրա անձնական խուզարկությամբ հայտնաբերվել են 30 հոգեմետ դեղահաբ, ներարկիչ, սրվակ՝ լուծույթով: Վանաձորի 46-ամյա բնակիչը և կազմված փաստաթղթերը ներկայացվել են նախաքննական մարմին: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ […] ...
23:09 22.07.2025
Եղվարդում բախվել են «Iran Khodro»-ն և «Mazda»-ն․ վերջինը հայտնվել է երթևեկելի գոտուց դուրս՝ բախվելով հողաթմբերին ու ծառերինՀուլիսի 22-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 17:10-ի սահմաններում Եղվարդ քաղաքի Երևանյան փողոցում, «Երևան սիթի» սուպերմարկետի դիմաց, բախվել են 48-ամյա Վահան Սևիյանի վարած «Iran Khodro» մակնիշի և 55-ամյա Սամվել Հարությունյանի վարած «Mazda» մակնիշի ավտոմեքենաները, ինչի հետևանքով վերջինը հայտնվել է երթևեկելի գոտուց դուրս՝ բախվելով հողաթմբերին ու ծառերին։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով, […] ...
23:00 22.07.2025
Ինչի՞ մասին են վկայում Ռուսաստանի շուրջ իրադարձությունները. զրույց Գոռ Պետրոսյանի հետՌուս – ադրբեջանական հարաբերություններում պահպանվում է լարվածությունը: Կրեմլի խոսնակը նախօրեին հայտարարեց, որ դրանք բարդ շրջան են ապրում, բայց իրենց միջև ամուր հիմք կա: Ռուսաստանի համար բարդությունները ակնհայտ են նաև Արևմուտքի հետ հարաբերություններում: Ընդամենը մի քանի օր առաջ ԱՄՆ նախագահը հայտարարել էր, որ հիասթափված է Ռուսաստանից և 50 օր էր տվել Ուկրաինայում պատերազմը ավարտելու համար: Ռուսաստանի […] ...
22:51 22.07.2025
Մահացել է լեգենդար ռոք երգիչ Օզի ՕսբորնըՄեծ Բրիտանիայում մահացել է «հևի մետալի կնքահայրը», Black Sabbath խմբի հիմնադիրներից մեկը և անդամ Օզի Օսբորնը, հաղորդում է Sky News-ը՝ հղում անելով նրա ընտանիքի հայտարարությանը։ Նա 76 տարեկան էր։ «Մեծ վշտով, որն անհնար է արտահայտել բառերով, պետք է հայտնենք, որ մեր սիրելի Օզի Օսբորնը մահացավ այսօր առավոտյան։ Նա իր ընտանիքի հետ էր և շրջապատված սիրով։ […] ...
22:41 22.07.2025
2025 թվականի հունիսին Հայաստան է այցելել 215.253 զբոսաշրջիկԶբոսաշրջության կոմիտեն ներկայացնում է 2025 թվականի հունիսին դեպի Հայաստան այցելությունների թիվը։ 2025 թ. հունիսին Հայաստան այցելել է՝ 215,253 զբոսաշրջիկ։ Նախորդող տարում զբոսաշրջային այցելությունների թիվը կազմել է՝ 2024 թ․ հունիսին՝ 180,718։ 2025 թ․ հունվար-հունիս ամսին դեպի Հայաստան առավել շատ զբոսաշրջային այցելություններ գրանցվել են Ռուսաստանից (36.9%), Վրաստանից (14.4%) և Իրանից (8.5%): Ներկայացված է նաև 2025 թ․ հունվար-հունիսին […] ...
22:32 22.07.2025
Խոշոր հրդեհ Սյունիքի մարզում․ իրանական բեռնատարը դարձել է ոչ շահագործելի. կա վիրավորՀուլիսի 22-ին, խոշոր հրդեհ է տեղի ունեցել Սյունիքի մարզում։ Ժամը 17:20-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 911 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Մեղրի-Երևան ավտոճանապարհի «Վարդանի ձոր» կոչվող հատվածում ավտոմեքենա է այրվում։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել Մեղրիի հրշեջ-փրկարարական և Ագարակի փրկարարական հենակետից մեկական մարտական հաշվարկ։ Մինչ […] ...