14:00 22.10.2018
ԱԺ պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը հոկտեմբերի 22-ին խորհրդարանում նոր Ընտրական օրենսգրքի նախագծի քննարկման ժամանակ ընդգծեց` ընտրությունները պիտի լինեն կատարյալ արդար, թափանցիկ, որակյալ, գործընթացի կազմակերպումը և դրա նկատմամբ հսկողությունը պիտի կատարի պետությունը, իսկ մասնակից ընտրվողները ոչ մի առնչություն պետք է չունենան կամ հնարավորինս քիչ առնչություն պիտի ունենան կազմակերպիչների հետ, որ կարողանան ներկայացնել իրենց ծրագրերը, առաջարկները, կենսագրությունը, ներկան, ապագան: Դիմելով ՀՀ արդարադատության նախարարի պաշտոնակատար Արտակ Զեյնալյանին` Ուրիխանյանը հետաքրքրվեց.
«Ըստ համապատասխան բաժանման, ՀՀԿ-ն ունենալու է, օրինակ, նախագահների, քարտուղարների, անդամների մեծամասնություն հանձնաժողովներում, անհրաժեշտ չէ, որ ես հիմա նկարագրեմ, թե ինչ ընտրություններ ենք ունեցել նախորդ իշխանությունների կողմից դրանք կազմակերպելու ընթացքում: Ի՞նչ վստահություն կա, որ հասարակությունը, մասնակից քաղաքական ուժերը, վստահելով այլևս ընտրության որակյալ պրոցեսին, ավելի մեղմ հսկողություն կանեն կամ չեն անի ընդհանրապես ու հետո տեղի չի ունենա այն, ինչ իրենք սովոր են միշտ անել»:
Զեյնալյանը պատասխանեց, որ պետք է չնույնականացնել օբյեկտիվ ճշմարտությունը և բնական ճշմարտությունը: Նա նշեց` ընտրական իրավունքն ունի առանձնահատկություն, դրա դրսևորումներից մեկն այն է, որ ընտրական վեճերի ժամանակ չեն ապահովում դատարանի մատչելիության իրավունքը երեք ատյանում, այլ բավարարվում են մեկ ատյանով:
«Կատարյալ արդար ընտրություն ասելով` եթե մենք պատկերացնում ենք ամբողջ համակարգի տեսական, մաթեմատիկական ճշգրտությունը, դա օբյեկտիվ իրականության մեջ հնարավոր չէ ապահովել, կան որոշակի խաղի կանոններ, ինչ-որ մի իրավիճակում ընդունվում է դրա լեգիտիմությունը, դադար է առնում վիճարկումն ընտրական արդյունքների: Քաղաքական ուժերը, դիտորդական առաքելությունները, արտախորհրդարանական ուժերը, քաղաքացիները նաև պատասխանատվություն են կրում ընտրությունների նկատմամբ վերահսկողություն իրականացնելու` որպես իշխանության իրենց մասի կրողներ: Ընդունվել են մեխանիզմներ, որոնք ոչ միայն այստեղ չեն եղել, այլև չեմ հանդիպել երկիր, որտեղ եղել են, վարչական պատասխանատվության հայց ներկայացնելու հնարավորություն է տրվել այն անձանց նկատմամբ, ովքեր թույլ են տվել վարչական ռեսուրսի խախտում»,- ասաց նա:
Զեյնալյանն ընդգծեց`պետք է մարդիկ պաշտպանեն իրենց իրավունքը: Տիգրան Ուրիխանյանն արձագանքեց` հիշեցնելով, որ իրենք գաղափարակից գործընկերներ են, ընդդիմադիր դաշտում են աշխատել, իրականությունը լավ գիտեն:
«Մարդիկ լսում են հիմա Ձեզ, պիտի մտածեն` այ, ընկնելու ենք դատարաններ, վեճեր… ավելի լավ չէ՞ կոնկրետ ասել` ով հանկարծ տեղամասում փորձեց մեկի քվեաթերթիկների տրցակը վերցնել, դնել մյուսների տակ, ինչպես ասում է հարգարժան վարչապետը, «ծեփելու ենք ասֆալտին», ավելի լավ չէ՞ ասել` փող բաժանող բռնեցինք, տեղում ձեռքից քաշելու ենք, տանենք միանգամից բանտ, տեղամասերում հսկողությունն այնպիսին է լինելու իրավապահների, ԿԸՀ, ԸԸՀ, կառավարության այլ մարմինների կողմից, որ որևէ մեկը, ով ուզենա ապականել այս ընտրությունները, հայտնվելու է ճաղերի հետևում: Ծեփեք, որ իմանան` չի կարելի, ընտրություններից է ամեն ինչ սկսում»,- ասաց նա:
08:30 14.05.2025
Ջոն վան’տ Սխիպը և Արոն Վինտերը պարգևատրել են ՈՒԵՖԱ-ի Զարգացման մրցաշարի հաղթողներին և լավագույններինՀայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Ջոն վան’տ Սխիպը և օգնական Արոն Վինտերը պարգևատրել են Երևանում ավարտված ՈՒԵՖԱ-ի Զարգացման մրցաշարի հաղթողներին և լավագույն ֆուտբոլիստներին։ Վան’տ Սխիպը պարգևատրել է Մ15 մրցաշարի հաղթող Վրաստանի թիմի ավագին և մինչև 14 տարեկանների պայքարում լավագույն ֆուտբոլիստ ճանաչված, Հայաստանի թիմի ավագ Նարեկ Ավետիսյանին։ Վինտերից հատուկ մրցանակ են ստացել Մ15 մրցաշարի լավագույն ֆուտբոլիստ […] ...
08:24 14.05.2025
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի ենՓրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են։ Լարսի մասին Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...
08:15 14.05.2025
Պերուի վարչապետը հրաժարական է տվելՊերուի վարչապետ Գուստավո Ադրիենսենը հրաժարական է տվել խորհրդարանի կողմից իրեն անվստահություն հայտնելու քվեարկությունից առաջ։ Այս մասին հայտնել է երկրի կառավարության մամուլի ծառայությունը։ «Հաշվի առնելով հայրենիքի բարձրագույն շահերը՝ ես պարտավոր եմ ձեզ ներկայացնել Նախարարների խորհրդի նախագահի պաշտոնից վերջնական հրաժարականի մասին հայտարարություն»,- մեջբերում է Ադրիանսենի՝ երկրի նախագահ Դինա Բոլուարտեին ուղղված ուղերձը կառավարության կայքում։ Ադրիանսենը կառավարության ղեկավարի պաշտոնը […] ...
08:05 14.05.2025
Սուրեն Պապիկյանը Բեռլինում հանդիպել է ԳԴՀ պաշտպանության դաշնային նախարար Բորիս Պիստորիուսի հետՄայիսի 13-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը Բեռլինում հանդիպել է ԳԴՀ պաշտպանության դաշնային նախարար Բորիս Պիստորիուսի հետ: Այս մասին հայտնում են ՊՆ-ից։ «Հանդիպման ընթացքում քննարկվել են պաշտպանության ոլորտում Հայաստան-ԳԴՀ համագործակցության ընթացքը և զարգացման հեռանկարները: Կողմերը բարձր են գնահատել գործակցության ներկա մակարդակը և այն ընդլայնելու պատրաստակամություն հայտնել: Զրուցակիցներն անդրադարձել են նաև տարածաշրջանային ու միջազգային անվտանգությանն առնչվող […] ...
08:00 14.05.2025
Հալանդը կարող է տեղափոխվել «Բարսելոնա»«Բարսելոնան» հավակնոտ ծրագիր ունի 2026 թվականի ամռանը «Մանչեսթեր Սիթիի» հարձակվող Էրլինգ Հալանդին ձեռք բերելու համար։ Այս մասին հաղորդում է իսպանական El Nacional հրատարակությունը։ Նշվում է, որ թիմն արդեն աշխատում է 175 միլիոն եվրո հավաքելու ուղղությամբ. սա խաղացողի հրաժարագնի գումարն է։ Հետաքրքիր է, որ Հալանդի պայմանագիրը «Մանչեսթեր Սիթիի» հետ նախատեսված է մինչև 2034 թվականը, և որոշ […] ...
00:30 14.05.2025
Լիլիթ Մակունցը հայ գործարարների հետ քննարկել է ՀՀ-ԱՄՆ տնտեսական և առևտրային համագործակցությանը վերաբերող հարցերՄայիսի 12-ին ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Լիլիթ Մակունցը դեսպանությունում հյուրընկալեց «SelectUSA» ներդրումային գագաթաժողովի շրջանակներում Վաշինգտոն ժամանած հայ գործարար համայնքի ներկայացուցիչներին։ Այս մասին հայտնել են ԱՄՆ-ում ՀՀ դեսպանությունից։ Հանդիպմանը քննարկվեցին ՀՀ-ԱՄՆ տնտեսական և առևտրային համագործակցությանը վերաբերող հարցեր, ինչպես նաև ԱՄՆ-ում ՀՀ դեսպանության և հայ գործարար շրջանակների համագործակցության հնարավորությունները։ ...