Անհրաժեշտ է քաղաքական կամք դրսևորել՝ 25 տարի առաջ հաստատված հրադադարը լիարժեք, համապարփակ ու կայուն խաղաղության փոխակերպելու համար – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
19 07 2025
  • $
    384.23
  • RUBLE
    4.88
  • 447.24
WEATHER
+33.09 oC

Անհրաժեշտ է քաղաքական կամք դրսևորել՝ 25 տարի առաջ հաստատված հրադադարը լիարժեք, համապարփակ ու կայուն խաղաղության փոխակերպելու համար

01:00 11.05.2019

Ստեփանակերտում այսօր կայացած Կրակի և ռազմական գործողությունների լիակատար դադարեցման մասին համաձայնագրի 25-ամյակին նվիրված խորհրդաժողովի մասնակիցները հայտարարություն են ընդունել:

Հայտարարության մեջ, մասնավորապես, ասված է։

«Ս. թ. մայիսի 12-ին լրանում է Լեռնային Ղարաբաղի (Արցախի), Ադրբեջանի և Հայաստանի կողմից ստորագրված՝ ղարաբաղյան հակամարտության գոտում Կրակի և ռազմական գործողությունների լիակատար դադարեցման մասին Համաձայնագրի ուժի մեջ մտնելու 25 տարին: Այս փաստաթուղթն առայսօր շարունակում է մնալ միակ կարևոր ձեռքբերումը հակամարտության կարգավորման գործընթացում, որը հնարավոր է դարձել Ռուսաստանի միջնորդական առաքելության ջանքերի շնորհիվ՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ, դեսպան Վլադիմիր Կազիմիրովի գլխավորությամբ, ով 1995 թվականից եղել է նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահը:

Ռուսաստանի Դաշնությունն առաջինը ճանաչեց Արցախը՝ որպես հակամարտության երեք կողմերից մեկը: Այս պրագմատիկ մոտեցումը, որը հետագայում իր արտացոլումն է գտել ԵԱՀԿ Բուդապեշտի գագաթնաժողովի փաստաթղթերում, թույլ է տվել հակամարտության կողմերից յուրաքանչյուրին բանակցություններում անմիջականորեն ներկայացնել սեփական շահերը, ֆորմալ հարցերից անցում կատարել դեպի բովանդակային քննարկումներ, ինչի արդյունքում հնարավոր դարձավ ապահովել կրակի և ռազմական գործողությունների դադարեցման մասին Համաձայնագրի ստորագրումը:

Դժվար է գերագնահատել 1994 թ. մայիսի 12-ի եռակողմ Համաձայնագրի նշանակությունը, որը Ադրբեջանի և Արցախի միջև բանակցությունների արդյունքն էր, հնարավորություն է տվել ամրապնդել կրակի և ռազմական գործողությունների անժամկետ դադարեցումը, որոնք կարող էին աղետալի հետևանքներ ունենալ ողջ Հարավային Կովկասի տարածաշրջանի համար, և ամուր հիմք է դրել բանակցությունների միջոցով հակամարտության քաղաքական կարգավորում փնտրելու համար: Այն լավագույնս ապացուցում է, որ բանակցային գործընթացի արդյունավետության համար անհրաժեշտ է Արցախի ուղղակի մասնակցությունը:

Ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության գոտում կայուն խաղաղության պահպանումը այսօր ևս՝ 25 տարի անց, շարունակում է արդիական մնալ: Կարծում ենք, որ այս նպատակին անհնար է հասնել առանց հրադադարի ռեժիմի հուսալի ամրապնդման և վստահության ամրապնդման միջոցառումների իրականացման, ինչը թույլ կտա բացառել երկու կողմերից հարյուրավոր մարդկանց կյանքեր խլած 2016 թ. ապրիլյան լայնածավալ պատերազմական գործողությունների կրկնությունը:

Հաջողության ալգորիթմն ակնհայտ է. վերականգնել բուն՝ բանակցությունների եռակողմ ձևաչափը, ինչպես եղել է 1994 թվականին, հետևողականորեն ամրապնդել հրադադարի ռեժիմը, այդ թվում՝ 2016 թ. Վիեննայում, Սանկտ-Պետերբուրգում և Ժնևում ձեռք բերված պայմանավորվածությունների իրագործման միջոցով, որոնք նախատեսում են հրադադարի խախտումների հետաքննության միջազգային մեխանիզմի և շփման գծում իրավիճակի դիտարկման համակարգերի ներդրում, ինչպես նաև ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի գրասենյակի անձնակազմի ընդլայնում՝ շփման գծում իրավիճակի դիտարկման կարողություններն ավելացնելու նպատակով:

Մենք՝ խորհրդաժողովի մասնակիցներս, կոչ ենք անում կողմերին, ինչպես նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահությանը գործադրել բոլոր ջանքերը՝ տարածաշրջանում կայունության պահպանման, արդյունավետ բանակցությունների համար պայմանների ստեղծման և հակամարտության կողմերի հասարակությունների միջև կառուցողական երկխոսության հաստատման համար, քանի որ լարվածության հետագա սրումը հղի է նոր պատերազմի վտանգով: Անհրաժեշտ է քաղաքական կամք դրսևորել՝ 25 տարի առաջ հաստատված հրադադարը լիարժեք, համապարփակ ու կայուն խաղաղության փոխակերպելու համար, ինչը բխում է Հարավային Կովկասի բոլոր ժողովուրդների կենսական շահերից»:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Թուրքիան վնասազերծել է Սև ծովի ափին հայտնված ականը

19:30 19.07.2025

Թուրքիան վնասազերծել է Սև ծովի ափին հայտնված ականը

Սակրավորները Սև ծովի ափին՝ Թուրքիայի Օրդու նահանգում, վնասազերծել են ականը, հաղորդում է Milliyet թերթը։ Գործակալության տվյալներով՝ ծովում պայթած ականը հայտնաբերել են ջրասուզակները Պերշեմբե տարածքում՝ ափից 150 մետր հեռավորության վրա՝ մոտ 7-8 մետր խորության վրա։ Ջրասուզակները տեսագրություն են ուղարկել զինվորականներին, որոնք զգուշացրել են, որ չնայած դա արդեն պայթած ական է, սպառնալիքը մնում է։ Իշխանությունները ժամանակավորապես արգելել […] ...

Իրանի նավթավերամշակման գործարանում հրդեհը մարվել է

19:19 19.07.2025

Իրանի նավթավերամշակման գործարանում հրդեհը մարվել է

Իրանի հարավ-արևմուտքում գտնվող Խուզեստան նահանգի Աբադան քաղաքի նավթավերամշակման գործարանում բռնկված հրդեհն ամբողջությամբ մարվել է, հայտնում է IRNA-ն։ Ավելի վաղ՝ շաբաթ օրը, «Թասնիմ» լրատվական գործակալությունը, հղում անելով Աբադանի նավթավերամշակման գործարանի հասարակայնության հետ կապերի ծառայությանը, հաղորդել էր, որ հրշեջներին հաջողվել է հրդեհը վերահսկողության տակ վերցնել։ «Այս զտարանի 70-րդ բլոկում բռնկված հրդեհը լիովին տեղայնացվել և մարվել է: Արտադրությունն […] ...

Լոնդոնում «Պաղեստինի գործողությունների» աջակցության ցույցերի ժամանակ 55 մարդ է ձերբակալվել

19:10 19.07.2025

Լոնդոնում «Պաղեստինի գործողությունների» աջակցության ցույցերի ժամանակ 55 մարդ է ձերբակալվել

Լոնդոնում ավելի քան 50 մարդ է ձերբակալվել պաղեստինամետ «Պաղեստինի գործողություն» խմբավորման աջակցության բողոքի ցույցերի ժամանակ, որը Մեծ Բրիտանիայում համարվում է ահաբեկչական կազմակերպություն, հայտնում է քաղաքային ոստիկանությունը։ Հուլիսի սկզբին բրիտանական դատարանը մերժեց «Պաղեստինյան գործողություն» շարժման միջնորդությունը՝ ժամանակավորապես արգելափակելու այն ահաբեկչական կազմակերպությանը ներառելու հրամանագիրը, որով շարժմանը անդամակցելը կամ աջակցելը քրեական հանցագործություն կդառնա՝ մինչև 14 տարվա ազատազրկմամբ պատժվող։ […] ...

Ուկրաինայի լեզվի օմբուդսմենը առաջարկել է հանել ռուսերենը Սահմանադրությունից

19:00 19.07.2025

Ուկրաինայի լեզվի օմբուդսմենը առաջարկել է հանել ռուսերենը Սահմանադրությունից

Ուկրաինայի նոր լեզվական օմբուդսմեն Ելենա Իվանովսկայան առաջարկել է սահմանադրությունից հանել ռուսաց լեզվի հիշատակումը՝ այն անվանելով «անկայունացման գործիք»։ «Անհրաժեշտ է վերացնել օրենսդրության մեջ խորհրդանշական անհավասարությունը, մասնավորապես՝ վերացնել ռուսաց լեզվի հատուկ կարգավիճակը», -ասել է նա «Ուկրինֆորմ» գործակալությանը տված հարցազրույցում։ Նրա կարծիքով՝ զինված հակամարտության պայմաններում ռուսաց լեզուն «ոչ միայն հաղորդակցման միջոց է, այլև անկայունացման գործիք»։ «Լեզվական քաղաքականության սահմանադրական […] ...

Ամփոփվել է Իրավունքի ամառային դպրոցի առաջին շաբաթը

18:48 19.07.2025

Ամփոփվել է Իրավունքի ամառային դպրոցի առաջին շաբաթը

Իրավունքի ամառային դպրոցի առաջին շաբաթն անցավ ակտիվ ու բովանդակալից մթնոլարտում: Մասնակիցները հնարավորություն ունեցան ուսումնասիրել տարբեր իրավական թեմաներ: Շարունակում ենք առաջ շարժվել՝ նոր գիտելիքներով ու մոտիվացիայով։ Մանրամասները՝ ՀՀ արդարադատության նախարարության տեսանյութում։   ...

Լուլա դա Սիլվա. ԱՄՆ գործողությունները խաթարում են պետական ինքնիշխանության սկզբունքները

18:40 19.07.2025

Լուլա դա Սիլվա. ԱՄՆ գործողությունները խաթարում են պետական ինքնիշխանության սկզբունքները

ԱՄՆ-ի միջամտությունը այլ երկրների ներքին գործերին անընդունելի է, քանի որ այն վնասում է նրանց ինքնիշխանությանը, հայտարարել է Բրազիլիայի նախագահ Լուիս Ինասիո Լուլա դա Սիլվան։ Պետության ղեկավարը աջակցության խոսքեր է հղել Հանրապետության Գերագույն դատարանի դատավորներին, որոնց նկատմամբ ԱՄՆ իշխանությունները նախկինում վիզային սահմանափակումներ էին սահմանել Բրազիլիայի նախկին առաջնորդ Ժաիր Բոլսոնարոյի ընթացող դատավարության պատճառով։ Քաղաքական գործիչը մեղադրվում է […] ...

BACK_TO_TOP