Վրաստանը հաղթել է Ստրասբուրգի դատարանում «Ռուսթավի 2»-ի դեմ հարուցված գործը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
20 07 2025
  • $
    384.23
  • RUBLE
    4.88
  • 447.24
WEATHER
+32.09 oC

Վրաստանը հաղթել է Ստրասբուրգի դատարանում «Ռուսթավի 2»-ի դեմ հարուցված գործը

18:56 18.07.2019

Վրաստանը Ստրասբուրգի ՄԻԵԴ-ում հաղթել է ընդդիմադիր «Ռուսթավի 2» ՀԸ-ի դեմ հարուցված գործը: Ստրասբուրգի դատարանը հանել է «Ռուսթավի 2» ՀԸ-ն նախկին սեփականատիրոջը վերադարձնելու գործով Վրաստանի Գերագույն դատարանին սահմանած արգելքը: Դատարանն իր  որոշումը բողոքարկելու 3 ամիս է տվել, որից հետո ՀԸ-ն օրենքով կվերադարձվի նախկին սեփականատիրոջը՝ գործարար Կիբար Խալվաշին:

Վրաստանի արդարադատության նախարար Թեա Ցուլուկիանին ՄԻԵԴ-ի որոշումը համարել է պետության լիակատար հաղթանակ:

««Ռուսթավի 2»-ում խոսքի ազատությունը կպահպանվի, իսկ Գվարամիան (ներկայիս սկանդալային տնօրենը) կհեռանա»,- հայտարարել է միջազգային ատյաններում դատը հաղթած «Ռուսթավի 2» ՀԸ-ի նախկին սեփականատեր Կիբար Խալվաշին: Նրա որոշմամբ` իր փաստաբան Պաատա Սալիան կնշանակվի «Ռուսթավի 2» ՀԸ-ի գլխավոր տնօրեն:

«Ես չեմ պատրաստվում փոխել խմբագրական քաղաքականությունը: Խոսքի ազատությունը երաշխավորված կլինի: Չեմ միջամտի «Ռուսթավի 2-ի» լրագրողների մասնագիտական ​​գործունեությանը: ՀԸ-ում փոփոխությունները կվերաբերեն միայն մեկ մարդու՝ Նիկա Գվարամիային։ Նա, որ իրականում նշանակվել է իմ ընկերության ղեկավարած ռեժիմի կողմից, չի կարողանա շարունակել աշխատել ընկերության համար` ոչ որպես լրագրող, առավել ևս ՝ ոչ որպես գլխավոր տնօրեն»,- ասված է Խալվաշիի հայտարարության մեջ: Նա միաժամանակ հույս է հայտնել, որ «Ռուսթավի 2» ՀԸ-ի լրագրողները կաջակցեն իրեն այդ հարցում:

 

 

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Գևորգ Պապոյանը Վայոց ձորում հետևել է մի շարք ենթակառուցվածքային ծրագրերի ընթացքին

12:14 20.07.2025

Գևորգ Պապոյանը Վայոց ձորում հետևել է մի շարք ենթակառուցվածքային ծրագրերի ընթացքին

Հուլիսի 19-ին ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանն ու ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանն այցելել են Վայոց ձորի մարզ՝ տեղում հետևելու մի շարք ենթակառուցվածքային ծրագրերի ընթացքին։ Այցի մեկնարկը Զառիթափ բնակավայրում էր, որտեղ նախարարները՝ ԱԺ պատգամավոր Արեն Մկրտչյանի, Վայոց ձորի մարզպետ Կոլյա Միքայելյանի և Վայլ խոշորացված համայնքի ղեկավար Մխիթար Մաթևոսյանի ուղեկցությամբ, ծանոթացել են շուրջ […] ...

Արարատի մարզի մի շարք հասցեներում փորձարկվելու են էլեկտրական շչակներ

11:54 20.07.2025

Արարատի մարզի մի շարք հասցեներում փորձարկվելու են էլեկտրական շչակներ

Հուլիսի 21-ին՝ ժամը 10:00-ից մինչև 17:00-ն ընկած ժամանակահատվածում, Արարատի մարզի Մասիս քաղաքի Հերացու, Շիրակի, Հանրապետության, Երևանյան փողոցների, Ռանչպար, Նորամարգ, Նոր Կյանք, Արալեզ, Ոսկետափ, Այգավան բնակավայրերի մի շարք հասցեներում փորձարկվելու են էլեկտրական շչակներ։ Փրկարար ծառայությունից խնդրում են չանհանգստանալ։ ...

Իրանում գրանցվել է 5.6 մագնիտուդով երկրաշարժ

11:34 20.07.2025

Իրանում գրանցվել է 5.6 մագնիտուդով երկրաշարժ

5.6 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել Իրանի հյուսիսում, հայտնում է Եվրոպական-Միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնը: Երկրաշարժը տեղի է ունեցել տեղական ժամանակով ժամը 21:37-ին՝ Իրանի Գորգան քաղաքից 46 կիլոմետր հեռավորության վրա, որի բնակչությունը կազմում է ավելի քան 244 հազար մարդ։ Էպիկենտրոնը գտնվել է երեք կիլոմետր խորության վրա։ Ավելի ուշ սեյսմոլոգները երկրաշարժի ուժգնությունը նվազեցրել են մինչև 5.4 մագնիտուդ։ Զոհերի կամ […] ...

Կամչատկայի ափերի մոտ երկրաշարժ է տեղի ունեցել

11:16 20.07.2025

Կամչատկայի ափերի մոտ երկրաշարժ է տեղի ունեցել

Կամչատկայի ափերի մոտ կիրակի օրը 5.3 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել, հայտնում է Ռուսաստանի արտակարգ իրավիճակների նախարարության տարածաշրջանային դեպարտամենտը։ «Երկրաշարժի ուժգնությունը կազմել է 5.3 մագնիտուդ։ Էպիկենտրոնը գտնվել է Խաղաղ օվկիանոսում՝ Պետրոպավլովսկ-Կամչատկի քաղաքային շրջանից 146 կիլոմետր արևելք», – ասվում է տարածաշրջանային շտաբի մամուլի ծառայության հաղորդագրության մեջ։ Գործակալության տվյալներով՝ երկրաշարժի օջախը գտնվել է 20 կիլոմետր խորության վրա։ […] ...

Թրամփը մեղադրել է Օբամային ընտրակեղծիքների մեջ

10:57 20.07.2025

Թրամփը մեղադրել է Օբամային ընտրակեղծիքների մեջ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Truth Social սոցիալական ցանցում մեղադրել է Սպիտակ տան նախկին ղեկավար Բարաք Օբամային 2016 թվականի ընտրություններում խարդախության մեջ։ Թրամփը գովաբանել է ԱՄՆ ազգային հետախուզության տնօրեն Թուլսի Գաբբարդի և Սպիտակ տան մամուլի քարտուղարի տեղակալ Հարիսոն Ֆիլդսի ելույթը Fox News-ի եթերում: Թրամփի խոսքով՝ նրանք «ֆանտաստիկ կերպով խոսել են Օբամային և «ավազակներին» քրեական հետապնդման ենթարկելու […] ...

Սևանա լճում երեկվանից կորած ամուսինները հայտնաբերվել են

10:40 20.07.2025

Սևանա լճում երեկվանից կորած ամուսինները հայտնաբերվել են

Այսօր՝ հուլիսի 20-ին, ՀՀ Ներքին գործերի նախարարության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Գեղարքունիքի մարզային քրեական վարչության, ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Ճամբարակի ոստիկանության բաժնի, ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Գեղարքունիքի մարզի գումարտակի պարեկները, ՀՀ ՆԳՆ Փրկարար ծառայության Գավառի, Մարտունու, Ճամբարակի, Վարդենիսի հրշեջ-փրկարարական ջոկատների մեծ թվով հրշեջ-փրկարարներ, ՀՀ ՆԳՆ Փրկարար ծառայության ստորաբաժանումների մի քանի ուժեր […] ...

BACK_TO_TOP