Հնեցված ու աղով մշակված պանրի օգտագործումը ոմանց հակացուցված է – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
19 07 2025
  • $
    384.23
  • RUBLE
    4.88
  • 447.24
WEATHER
+34.09 oC

Հնեցված ու աղով մշակված պանրի օգտագործումը ոմանց հակացուցված է

19:50 25.08.2019

Պարզվում է, որ պանիրը որոշ մարդկանց կարող է հակացուցված լինել: Հայտնի է, որ պանիրը կալցիումի, սպիտակուցների ու ճարպի, վիտամին A-ի, B12-ի, K2-ի, ցինկի, ֆոսֆորի ու Օմեգա 3-ի աղբյուր է: «Аргументы и факты»-ն հայտնում է, որ կան մարդիկ, որոնք ալերգիա ունեն կաթնաշաքարից, նրանք լավ կանեն՝ սննդացանկից բացառեն պանիրը:

Աղբյուրը փոխանցում է բժիշկ- դիետոլոգ Յուլիա Պանովայի խոսքերը. վերջինս նշում է, որ ալերգիա կարող են առաջացնել նաև պանրի մեջ լցվող հավելումները: Մասնագետն ասել է, որ առավել ռիսկային են հատկապես հնեցված պանրի տեսակները՝ ռոքֆոր, դորբլյու, գարգանզոլա, կամամբեր, բրի:

«Հնեցված պանրի օգտագործումը ցանկալի չէ հղի կամ կերակրող կանանց դեպքում: Այն խորհուրդ չի տրվում նաև աղեստամոքսային համակարգի խնդիրներ ունեցող մարդկանց, օրինակ՝ որովայնի փքվածության առկայության պարագայում: Նշվում է, որ պանրի վերոնշյալ տեսակները կարող են թունավոր նյութեր առաջացնել օրգանիզմում: Պանրի այս տեսակները խորհուրդ չի տրվում տալ նաև մինչև 5 տարեկան երեխաներին, քանի որ նրանց աղեստամոքսային համակարգն այդ ընթացքում լիարժեք չի գործում՝ այն ամբողջությամբ մարսելու համար»,- ասել է մասնագետը:

Մասնագետները զգուշացնում են, որ հղի կանանց՝ բորբոսնած պանիր օգտագործելու պարագայում չի բացառվում պտղի ոչ լիարժեք զարգացման վտանգը, իսկ որոշ դեպքերում այն կարող է անգամ հղիության ընդհատման պատճառ դառնալ: Ինչ վերաբերում է աղով մշակված պանրատեսակներին, ապա դրանք կարելի է օգտագործել օրական 30-40 գրամ, ո՛չ ավել: Այս սահմանափակումը վերաբերում է հատկապես սիրտ-անոթային համակարգի հետ խնդիրներ, ալերգիա ու բրոնխիալ ասթմա ունեցող անձանց: Պետք չէ մոռանալ նաև պանրի մեծ կալորիականության մասին:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Թուրքիան վնասազերծել է Սև ծովի ափին հայտնված ականը

19:30 19.07.2025

Թուրքիան վնասազերծել է Սև ծովի ափին հայտնված ականը

Սակրավորները Սև ծովի ափին՝ Թուրքիայի Օրդու նահանգում, վնասազերծել են ականը, հաղորդում է Milliyet թերթը։ Գործակալության տվյալներով՝ ծովում պայթած ականը հայտնաբերել են ջրասուզակները Պերշեմբե տարածքում՝ ափից 150 մետր հեռավորության վրա՝ մոտ 7-8 մետր խորության վրա։ Ջրասուզակները տեսագրություն են ուղարկել զինվորականներին, որոնք զգուշացրել են, որ չնայած դա արդեն պայթած ական է, սպառնալիքը մնում է։ Իշխանությունները ժամանակավորապես արգելել […] ...

Իրանի նավթավերամշակման գործարանում հրդեհը մարվել է

19:19 19.07.2025

Իրանի նավթավերամշակման գործարանում հրդեհը մարվել է

Իրանի հարավ-արևմուտքում գտնվող Խուզեստան նահանգի Աբադան քաղաքի նավթավերամշակման գործարանում բռնկված հրդեհն ամբողջությամբ մարվել է, հայտնում է IRNA-ն։ Ավելի վաղ՝ շաբաթ օրը, «Թասնիմ» լրատվական գործակալությունը, հղում անելով Աբադանի նավթավերամշակման գործարանի հասարակայնության հետ կապերի ծառայությանը, հաղորդել էր, որ հրշեջներին հաջողվել է հրդեհը վերահսկողության տակ վերցնել։ «Այս զտարանի 70-րդ բլոկում բռնկված հրդեհը լիովին տեղայնացվել և մարվել է: Արտադրությունն […] ...

Լոնդոնում «Պաղեստինի գործողությունների» աջակցության ցույցերի ժամանակ 55 մարդ է ձերբակալվել

19:10 19.07.2025

Լոնդոնում «Պաղեստինի գործողությունների» աջակցության ցույցերի ժամանակ 55 մարդ է ձերբակալվել

Լոնդոնում ավելի քան 50 մարդ է ձերբակալվել պաղեստինամետ «Պաղեստինի գործողություն» խմբավորման աջակցության բողոքի ցույցերի ժամանակ, որը Մեծ Բրիտանիայում համարվում է ահաբեկչական կազմակերպություն, հայտնում է քաղաքային ոստիկանությունը։ Հուլիսի սկզբին բրիտանական դատարանը մերժեց «Պաղեստինյան գործողություն» շարժման միջնորդությունը՝ ժամանակավորապես արգելափակելու այն ահաբեկչական կազմակերպությանը ներառելու հրամանագիրը, որով շարժմանը անդամակցելը կամ աջակցելը քրեական հանցագործություն կդառնա՝ մինչև 14 տարվա ազատազրկմամբ պատժվող։ […] ...

Ուկրաինայի լեզվի օմբուդսմենը առաջարկել է հանել ռուսերենը Սահմանադրությունից

19:00 19.07.2025

Ուկրաինայի լեզվի օմբուդսմենը առաջարկել է հանել ռուսերենը Սահմանադրությունից

Ուկրաինայի նոր լեզվական օմբուդսմեն Ելենա Իվանովսկայան առաջարկել է սահմանադրությունից հանել ռուսաց լեզվի հիշատակումը՝ այն անվանելով «անկայունացման գործիք»։ «Անհրաժեշտ է վերացնել օրենսդրության մեջ խորհրդանշական անհավասարությունը, մասնավորապես՝ վերացնել ռուսաց լեզվի հատուկ կարգավիճակը», -ասել է նա «Ուկրինֆորմ» գործակալությանը տված հարցազրույցում։ Նրա կարծիքով՝ զինված հակամարտության պայմաններում ռուսաց լեզուն «ոչ միայն հաղորդակցման միջոց է, այլև անկայունացման գործիք»։ «Լեզվական քաղաքականության սահմանադրական […] ...

Ամփոփվել է Իրավունքի ամառային դպրոցի առաջին շաբաթը

18:48 19.07.2025

Ամփոփվել է Իրավունքի ամառային դպրոցի առաջին շաբաթը

Իրավունքի ամառային դպրոցի առաջին շաբաթն անցավ ակտիվ ու բովանդակալից մթնոլարտում: Մասնակիցները հնարավորություն ունեցան ուսումնասիրել տարբեր իրավական թեմաներ: Շարունակում ենք առաջ շարժվել՝ նոր գիտելիքներով ու մոտիվացիայով։ Մանրամասները՝ ՀՀ արդարադատության նախարարության տեսանյութում։   ...

Լուլա դա Սիլվա. ԱՄՆ գործողությունները խաթարում են պետական ինքնիշխանության սկզբունքները

18:40 19.07.2025

Լուլա դա Սիլվա. ԱՄՆ գործողությունները խաթարում են պետական ինքնիշխանության սկզբունքները

ԱՄՆ-ի միջամտությունը այլ երկրների ներքին գործերին անընդունելի է, քանի որ այն վնասում է նրանց ինքնիշխանությանը, հայտարարել է Բրազիլիայի նախագահ Լուիս Ինասիո Լուլա դա Սիլվան։ Պետության ղեկավարը աջակցության խոսքեր է հղել Հանրապետության Գերագույն դատարանի դատավորներին, որոնց նկատմամբ ԱՄՆ իշխանությունները նախկինում վիզային սահմանափակումներ էին սահմանել Բրազիլիայի նախկին առաջնորդ Ժաիր Բոլսոնարոյի ընթացող դատավարության պատճառով։ Քաղաքական գործիչը մեղադրվում է […] ...

BACK_TO_TOP