10:41 15.08.2019
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը թվիթերյան գրառմամբ անդրադարձել է Հոնկոնգում տեղի ունեցող իրադարձություններին: Նա վստահություն է հայտնել, որ Չինաստանի ղեկավար Սի Ծինփինը կլուծի Հոնկոնգի խնդիրը:
«Ես Չինաստանի նախագահ Սիին լավ գիտեմ: Նա հրաշալի ղեկավար է, որը հարգում է իր ժողովրդին: Նա նաև լավ մարդ է «դժվար գործերում»: Ես որևէ կասկած չունեմ, որ նախագահ Սին ցանկանում է Հոնկոնգի հարցը լուծել արագ և մարդկային կերպով. նա կարող է դա անել: Անձնական հանդիպում չունենա՞նք»,- գրել է Թրամփը:
I know President Xi of China very well. He is a great leader who very much has the respect of his people. He is also a good man in a “tough business.” I have ZERO doubt that if President Xi wants to quickly and humanely solve the Hong Kong problem, he can do it. Personal meeting?
— Donald J. Trump (@realDonaldTrump) August 14, 2019
Թրամփի այս գրառմանը նախորդել էր մեկ այլ գրառում, որտեղ ԱՄՆ նախագահը հայտնում էր, որ ԱՄՆ-ի և Չինաստանի միջև առևտրային տարաձայնությունները լուծելուց առաջ Չինաստանը նախ պետք է «մարդկային» կերպով լուծի Հոնկոնգի խնդիրը:
Ավելի վաղ տեղեկություններ և տեսանյութեր են տարածվել, թե ինչպես են չինական իշխանությունները զորքեր ուղարկում Հոնկոնգի հետ սահման:
Disturbing video taken in #Shenzhen just across the boarder with #HongKong. Something extraordinarily bad is about happen. #China #HongKongProtests #Democracy #SaveHongKong pic.twitter.com/Gad5R5HVZL
— Alexandre Krauss (@AlexandreKrausz) August 12, 2019
Հոնկոնգում 11 շաբաթ շարունակ հակակառավարական ցույցեր են տեղի ունենում արտահանձնման վերաբերյալ օրինագծի դեմ: Վերջին օրերին հարյուրավոր թռիչքների չեղարկման պատճառ դարձած ցույցերից հետո Հոնկոնգի օդանավակայանը հսկողության հատուկ ռեժիմ է սահմանել: Օդանավակայանի տարածք են թողնում միայն այն մարդկանց, որոնք ունեն ավիատոմս և անձը հաստատող փաստաթուղթ:
16:49 20.07.2025
Իրանի և ԵՄ-ի միջև բանակցությունները տեղի կունենան ԺնևումԻրանի բանակցությունները եվրոպական «եռյակի» հետ տեղի կունենան հուլիսի 27-ին` Ժնևում, հայտնել են ԱՄԷ մայրաքաղաքից հեռարձակվող Sky News Arabia հեռուստաալիքի աղբյուրները։ «Իրանի բանակցությունները ԵՄ-ի եռյակի հետ տեղի կունենան հաջորդ կիրակի Ժնևում», – ասել են աղբյուրները։ ...
16:25 20.07.2025
Մասիս քաղաքում բախվել են «Toyota»-ն և «Mercedes»-ը․կա տուժածԱյսօր՝ հուլիսի 20-ին, ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 00։20-ի սահմաններում Մասիս քաղաքի Արարատյան փողոցում բախվել են Արարատի մարզի բնակիչ 37-ամյա Սերոբ Դ․-ի վարած «Toyota» մակնիշի և Կոտայքի մարզի բնակիչ 33-ամյա Պատրիցիյա Տ․-ի վարած «Mercedes» մակնիշի ավտոմեքենաները, ինչի հետևանքով վերջինը հայտնվել է ջրատարում։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով «Mercedes»-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել […] ...
16:00 20.07.2025
Ամառային զորակոչի անցկացման ժամկետը կերկարաձգվիՆախատեսվում է 2025 թվականի ամառային զորակոչի անցկացման ժամկետը երկարաձգել մինչև օգոստոսի 15-ը ներառյալ։ Համապատասխան նախագիծը հրապարակվել է Իրավական ակտերի նախագծերի միասնական կայքէջում։ «Հայաստանի Հանրապետության արական սեռի քաղաքացիների շարքային կազմի պարտադիր զինվորական և այլընտրանքային ծառայությունների ամառային զորակոչը հայտարարված է 2025 թվականի ապրիլի 21-ից մինչև հուլիսի 31-ը ներառյալ։ Սակայն 2025 թվականի ամառային զորակոչի աշխատանքների ընթացիկ վերլուծությունը արդեն […] ...
15:37 20.07.2025
Բարսելոնան շատ շուտով համալրում կունենա․ The Athletic«Բարսելոնան» ձգտում է ձեռք բերել «Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Մարկուս Ռեշֆորդին՝ առաջարկելով վարձակալություն գնման իրավունքով, հայտնում է The Athletic-ը, փոխանցում է armsport.am-ը: 27-ամյա խաղացողը ցանկանում է միանալ կատալոնական ակումբին, և «Յունայթեդը» տվել է նախնական համաձայնություն: Բանակցությունները մոտ են ավարտին: Հանսի Ֆլիկը հավանություն է տվել տրանսֆերին, քանի որ թիմին պետք է եզրային հարձակվող: Վարձակալությունը ֆինանսապես մատչելի է […] ...
15:17 20.07.2025
Ալիևը կարծում է, որ ՀՀ-ն և Ադրբեջանը շատ մոտ են խաղաղության պայմանագրի ստորագրմանը, սակայն, կրկին նախապայմաններ է նշելԱդրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Շուշիում տեղի ունեցող մեդիա ֆորումի ընթացքում հայտարարել է, որ Ադրբեջանը և Հայաստանը շատ մոտ են խաղաղության պայմանագրի ստորագրմանը և անդրադարձել է հարցին, թե ինչ պայմաններում կարող է ստորագրվել այն: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ինչպես փոխանցում է «Ազերթաջ»-ը, Ալիևն ասել է. «Հայաստանի հետ խաղաղության պայմանագիրն անմիջապես կարող է ստորագրվել Հայաստանի Սահմանադրության փոփոխությունից և ԵԱՀԿ […] ...
15:00 20.07.2025
Երևանի Նոր Նորք վարչական շրջանում գործարկվելու են էլեկտրական շչակներՀուլիսի 21-ին՝ ժամը 10:30-ից մինչև 14:30-ն ընկած ժամանակահատվածում, Երևանի Նոր Նորք վարչական շրջանի Քոչինյան, 1-ին զանգվածի Բորյան, 2-րդ զանգվածի Թոթովենցի, 4-րդ զանգվածի Հովհաննիսյան, 5-րդ զանգվածի Արտեմ Միկոյան, 6-րդ զանգվածի Շոպրոնի փողոցների և Մայակ թաղամասի մի շարք հասցեներում գործարկվելու են էլեկտրական շչակներ։ Փրկարար ծառայությունից խնդրում են չանհանգստանալ։ ...