Մայլի Սայրուսը մեկնաբանել է իր ամուսնալուծության մասին լուրերը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
19 07 2025
  • $
    384.23
  • RUBLE
    4.88
  • 447.24
WEATHER
+35.09 oC

Մայլի Սայրուսը մեկնաբանել է իր ամուսնալուծության մասին լուրերը

18:04 24.08.2019

Ամերիկացի երգչուհի և դերասանուհի Մայլի Սայրուսը մեկնաբանել է իր ամուսնալուծության մասին լուրերը: Եկրպագուներին ուղղված այդ տեքստը նա հրապարակել է Instagram-ի իր էջում:

Մեկնաբանելով իր և Լիամ Հեմսվորթի ամուսնալուծության պատճառները՝  Սայրուսը խոստովանել է, որ չի ժխտում իր՝ ակումբային վայելքների, ծխելու, թմրանյութեր օգտագործելու, սադրիչ ֆոտոշարքեր ունենալու հակվածությունը: Այս ամենով հանդերձ՝ նա կարծում է, որ արժանի չէ, որ իրեն ստախոս ու խաբեբա անվանեն՝ կասկածելով դավաճանության մեջ:

«Ես կարող եմ խոստովանել շատ բաներ, որ արել եմ, բայց ես հրաժարվում եմ խոստովանել, որ իմ ամուսնությունն ավարտվել է խաբեության պատճառով: Ես և Լիամը միասին ենք տասը տարի: Ես դա ասել եմ նախկինում և հիմա էլ ասում եմ` ես սիրում եմ նրան և միշտ կսիրեմ»,- գրել է Սայրուսը:

Երգչուհին նաև ասել է, որ տարիքին զուգահեռ՝ թողել է նախկին կյանքն անցյալում և այս պահին իրեն համարում է «ամենաառողջ և երջանիկ մարդը»:

Սայրուսի խոստովանությունը մեծ արձագանք է գտել նրա հետևորդների շրջանում: Այնպիսի հայտնիներ, ինչպիսիք են սուպերմոդելներ Թեյլոր Հիլլը և Լիլի Օլդրիջը, դերասանուհի Շեյլեն Վուդլին և երգչուհի Մադոննան, նույնպես անտարբեր չեն մնացել և հայտնել են իրեն աջակցությունը:

Հիշեցնենք, որ Սայրուսն ու Հեմսվորթը ծանոթացել են 2009 թ.՝ «Վերջին երգը» ֆիլմի նկարահանման ժամանակ: 2018-ի դեկտեմբերին զույգը գաղտնի ամուսնացել է՝ 6 տարի նշանված մնալուց հետո:

Զույգի ամուսնալուծության լուրը տարածվեց օգոստոսի սկզբին: Դերասանը հայտարարել է, թե չի ցանկանում լրագրողների հետ քննարկել բաժանության հարցը:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Ամփոփվել է Իրավունքի ամառային դպրոցի առաջին շաբաթը

18:48 19.07.2025

Ամփոփվել է Իրավունքի ամառային դպրոցի առաջին շաբաթը

Իրավունքի ամառային դպրոցի առաջին շաբաթն անցավ ակտիվ ու բովանդակալից մթնոլարտում: Մասնակիցները հնարավորություն ունեցան ուսումնասիրել տարբեր իրավական թեմաներ: Շարունակում ենք առաջ շարժվել՝ նոր գիտելիքներով ու մոտիվացիայով։ Մանրամասները՝ ՀՀ արդարադատության նախարարության տեսանյութում։   ...

Լուլա դա Սիլվա. ԱՄՆ գործողությունները խաթարում են պետական ինքնիշխանության սկզբունքները

18:40 19.07.2025

Լուլա դա Սիլվա. ԱՄՆ գործողությունները խաթարում են պետական ինքնիշխանության սկզբունքները

ԱՄՆ-ի միջամտությունը այլ երկրների ներքին գործերին անընդունելի է, քանի որ այն վնասում է նրանց ինքնիշխանությանը, հայտարարել է Բրազիլիայի նախագահ Լուիս Ինասիո Լուլա դա Սիլվան։ Պետության ղեկավարը աջակցության խոսքեր է հղել Հանրապետության Գերագույն դատարանի դատավորներին, որոնց նկատմամբ ԱՄՆ իշխանությունները նախկինում վիզային սահմանափակումներ էին սահմանել Բրազիլիայի նախկին առաջնորդ Ժաիր Բոլսոնարոյի ընթացող դատավարության պատճառով։ Քաղաքական գործիչը մեղադրվում է […] ...

Լոս Անջելեսում մեքենաների բախման հետևանքով զոհերի թիվն աճել է

18:32 19.07.2025

Լոս Անջելեսում մեքենաների բախման հետևանքով զոհերի թիվն աճել է

ԱՄՆ-ի Լոս Անջելես քաղաքում ամբոխի մեջ մեքենայի մխրճվելու հետևանքով վիրավորների թիվը հասել է 30-ի, հայտնում է քաղաքի հրշեջ ծառայությունը։ Շաբաթ օրը ծառայությունը հայտնել էր, որ Լոս Անջելեսում մեքենան մխրճվել է ամբոխի մեջ՝ վիրավորելով ավելի քան 20 մարդու։ Նշվում է, որ դեպքի վայրում աշխատում է ծառայության 124 աշխատակից։ Նախնական հետաքննության արդյունքների համաձայն՝ մեքենայի վարորդը կորցրել է […] ...

Դանիան մտահոգված է Ուկրաինայում կոռուպցիայի պատճառով. Berlingske

18:20 19.07.2025

Դանիան մտահոգված է Ուկրաինայում կոռուպցիայի պատճառով. Berlingske

Դանիայի կառավարությունը մտահոգված է Ուկրաինայում կոռուպցիայի վերաբերյալ՝ կապված ուկրաինական պաշտպանական ընկերությունների արտադրական օբյեկտները իր տարածքում տեղակայելու ծրագրերի հետ, հաղորդում է Berlingske թերթը՝ հղում անելով Դանիայի պաշտպանության նախարար Տրոելս Լունդ Պոուլսենին։ «Ուկրաինան պատմականորեն մեծ խնդիրներ է ունեցել կոռուպցիայի հետ կապված։ Ինչպես խոստովանում է Տրոլս Լունդ Պոուլսենը, սա այն բանն է, որը մտահոգում է Դանիայի կառավարությանը», – […] ...

ԱՄՆ-ում ներգաղթյալներին տեղավորելու համար վրանային քաղաքներ կկառուցվեն

18:10 19.07.2025

ԱՄՆ-ում ներգաղթյալներին տեղավորելու համար վրանային քաղաքներ կկառուցվեն

ԱՄՆ ներգաղթի և մաքսային ծառայությունը (ICE) նախատեսում է վրաններ տեղադրել անօրինական ներգաղթյալներին պահելու համար՝ արտաքսման տեմպերը արագացնելու նպատակով, հաղորդում է Wall Street Journal-ը՝ հղում անելով իր ձեռք բերած ներքին փաստաթղթերին։ Հաղորդագրության համաձայն՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմի պաշտոնյաները պարզել են, որ անօրինական ներգաղթյալներին տեղավորելու վայրերի սահմանափակ թիվը խանգարում է նրանց ավելացնել իրենց արտաքսման մակարդակը։ Նրանք […] ...

SHANTNEWS

18:00 19.07.2025

SHANTNEWS

BACK_TO_TOP