15:31 10.09.2019
Հայաստանում ճանապարհային երթևեկության խախտումների բալային համակարգի ներդրումից առաջ երկար քննարկումներ, փորձի ուսումնասիրություն է իրականացվել, հանդիպումներ են եղել եվրոպական երկրների ու ԱՄՆ համապատասխան մասնագետների հետ։ Այս մասին այսօր Ազգային ժողովում հայտնեց նախագիծը ներկայացնող ոստիկանության պետի տեղակալ Հովհաննես Քոչարյանը։
Նրա խոսքերով՝ հիմա իրենցից պահանջվում է նվազեցնել ՃՏՊ-ների հետևանքով զոհերի ու վիրավորների թիվը, բայց ներկա տուգանային համակարգը սպառել է իրեն։ Ըստ փոխոստիկանապետի՝ հիմա ժամանակն է այս տարբերակը ներդնել, քանի որ իրենք վստահ են՝ սա արդյունավետ կլինի։
«Շատ չափելի օրինագիծ է։ Զոհերը՝ մահերի թիվը կկրճատվի, թե ոչ, շատ չափելի օրինագիծ է։ Եվ սրա արդյունավետությունը շատ արագ կարելի է գնահատել»,- ասաց Քոչարյանը։
22:14 19.07.2025
43-ամյա տղամարդը հետախուզվում էր պատժի կրումից խուսափելու համար․ նա տեղափոխվել է քրեակատարողական հիմնարկՀամայնքային ոստիկանության Թումանյանի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ հուլիսի 17-ին Շնող գյուղի սկզբնամասում հայտնաբերվել և բաժին է տեղափոխվել Արևածագ գյուղի բնակիչ 43-ամյա տղամարդը: Նա հետախուզվում էր ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 2-րդ մասի մեղադրանքով (Ճանապարհային երթևեկության և տրանսպորտային միջոցների շահագործման կանոնները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ) պատժի կրումից խուսափելու համար. խափանման […] ...
21:50 19.07.2025
Ուկրաինան Ռուսաստանին առաջարկել է անցկացնել բանակցությունների նոր փուլը հաջորդ շաբաթՈւկրաինայի պատվիրակությունը ռուսական կողմին առաջարկել է հաջորդ շաբաթ անցկացնել բանակցությունների նոր փուլ, ասել է Վլադիմիր Զելենսկին։ Նրա խոսքով՝ համապատասխան առաջարկն արել է Ստամբուլում կայացած բանակցություններում Կիևի պատվիրակության ղեկավար, Ուկրաինայի Ազգային անվտանգության և պաշտպանության խորհրդի (ԱԱԽ) քարտուղար Ռուստեմ Ումերովը։ «ԱԱԽ քարտուղար Ումերովը հայտարարել է, որ առաջարկել է ռուսական կողմին հաջորդ հանդիպումն անցկացնել հաջորդ շաբաթ։ Բանակցային դինամիկան […] ...
21:37 19.07.2025
Լոռու Սարատովկա գյուղում «Opel»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց և գլխիվայր հայտնվել ծառերի ու թփերի մեջՀուլիսի 18-ին, ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 14։00-ի սահմաններում Սարատովկա գյուղի վարչական տարածքում «Opel» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և գլխիվայր հայտնվել թփերի ու ծառերի մեջ։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար տուժածներ չկան։ Վթարի փաստով ՊԾ Լոռու մարզի գումարտակում փաստաթղթեր են ձևակերպվում, որտեղ էլ պարզվում […] ...
21:26 19.07.2025
ՃՏՊ Սիսիան-Երևան ավտոճանապարհին․ կան տուժածներՀուլիսի 19-ին, ժամը 13։30-ին Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Անգեղակոթ գյուղի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ․ կա տուժած։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Սիսիան-Երևան ավտոճանապարհի 10-րդ կմ-ին բախվել են «Honda» և «VAZ» մակնիշների ավտոմեքենաները: Մինչ փրկարարների կանչի […] ...
21:17 19.07.2025
Վիետնամում զբոսանավի խորտակման զոհերի թիվը հասել է 34-իՎիետնամի հյուսիսում, Հարավչինական ծովում, Հալոնգի ծոցում զբոսաշրջային նավի խորտակման հետևանքով զոհերի թիվը հասել է 34-ի, հաղորդել է Վիետնամի լրատվական գործակալությունը (VNA): Նշվում է, որ փրկարարական ծառայությունները հայտնաբերել են 34 մարմին, 10 մարդ փրկվել է: Ավելի վաղ SHANTNEWS.am-ը հայտնել էր, որ Հալոնգի ծոցում զբոսանավ է շրջվել ուժեղ անձրևի և քամիների հետևանքով: Զբոսանավում եղել է 53 մարդ՝ […] ...