Պատգամավորն առաջարկում է տուգանքները նշանակել մեքենայի գնին համապատասխան – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
19 07 2025
  • $
    384.23
  • RUBLE
    4.88
  • 447.24
WEATHER
+29.09 oC

Պատգամավորն առաջարկում է տուգանքները նշանակել մեքենայի գնին համապատասխան

15:51 10.09.2019

Ճանապարհային երթևեկության կանոնների խախտումների բալային համակարգի վերաբերյալ Ազգային ժողովում քննարկման ժամանակ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Քրիստինե Պողոսյանն առաջարկեց տուգանքները նշանակել մեքենաների գներին համապատասխան։

Նա բացատրեց, որ այլ երկրներում կա պրակտիկա, երբ մարդիկ հայտարարագրում են իրենց ծախսերը, և ճանապարհային երթևեկության կանոնների խախտման տուգանքները նշանակում են հենց այդ հայտարարագրված գումարների համապատասխան։ Պողոսյանն ասաց, որ Հայաստանում միայն պաշտոնյաներն են հայտարարագրում իրենց ունեցվածքն ու ծախսերը, հետևաբար, պետք է այլընտրանքային տարբերակ գտնել։

«Օրինակ՝ մեքենայի շքեղությունից կախված,  գումարային տուգանքն ավելանում է, ինչը բերում է էս բոլոր հարցերին, որ գործընկերներս բարձրաձայնեցին, որ երբեմն մարդկանց թվում է, որ էդ 5000 դրամը, դե ինչ է եղել որ, մի փոքր էլ էս կողմով կանցնեմ, 5000 չեն տուգանի»,- ասաց Պողոսյանը։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Լոռու Սարատովկա գյուղում «Opel»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց և գլխիվայր հայտնվել ծառերի ու թփերի մեջ

21:37 19.07.2025

Լոռու Սարատովկա գյուղում «Opel»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց և գլխիվայր հայտնվել ծառերի ու թփերի մեջ

Հուլիսի 18-ին, ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 14։00-ի սահմաններում Սարատովկա գյուղի վարչական տարածքում «Opel» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և գլխիվայր հայտնվել թփերի ու ծառերի մեջ։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար տուժածներ չկան։ Վթարի փաստով ՊԾ Լոռու մարզի գումարտակում փաստաթղթեր են ձևակերպվում, որտեղ էլ պարզվում […] ...

ՃՏՊ Սիսիան-Երևան ավտոճանապարհին․ կան տուժածներ

21:26 19.07.2025

ՃՏՊ Սիսիան-Երևան ավտոճանապարհին․ կան տուժածներ

Հուլիսի 19-ին, ժամը 13։30-ին Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Անգեղակոթ գյուղի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ․ կա տուժած։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Սիսիան-Երևան ավտոճանապարհի 10-րդ կմ-ին բախվել են «Honda» և «VAZ» մակնիշների ավտոմեքենաները: Մինչ փրկարարների կանչի […] ...

Վիետնամում զբոսանավի խորտակման զոհերի թիվը հասել է 34-ի

21:17 19.07.2025

Վիետնամում զբոսանավի խորտակման զոհերի թիվը հասել է 34-ի

Վիետնամի հյուսիսում, Հարավչինական ծովում, Հալոնգի ծոցում զբոսաշրջային նավի խորտակման հետևանքով զոհերի թիվը հասել է 34-ի, հաղորդել  է Վիետնամի լրատվական գործակալությունը (VNA): Նշվում է, որ փրկարարական ծառայությունները հայտնաբերել են 34 մարմին, 10 մարդ փրկվել է: Ավելի վաղ SHANTNEWS.am-ը հայտնել էր, որ Հալոնգի ծոցում զբոսանավ է շրջվել ուժեղ անձրևի և քամիների հետևանքով: Զբոսանավում եղել է 53 մարդ՝ […] ...

Մուրմանսկում երեխան հեծանիվով բարձրացել է պատուհանագոգի վրա և ընկել պատուհանից

21:00 19.07.2025

Մուրմանսկում երեխան հեծանիվով բարձրացել է պատուհանագոգի վրա և ընկել պատուհանից

Մուրմանսկի մարզում երեք տարեկան տղան հեծանիվով բարձրացել է պատուհանագոգի վրա և ընկել պատուհանից։ Այս մասին հայտնել է Ռուսաստանի Դաշնության քննչական կոմիտեն տարածաշրջանի համար։ Դեպքը տեղի է ունեցել հուլիսի 17-ին Գորկի փողոցի մի տանը: Նախնական տեղեկությունների համաձայն՝ երեք տարեկան երեխան, մանկական հեծանիվը որպես հենարան օգտագործելով, բարձրացել է սեղանի վրա, ապա՝ պատուհանագոգի վրա և ընկել պատուհանից: Այդ […] ...

Իտալիան հայտնել է, որ Թրամփի մաքսատուրքերը վնասում են տնտեսությունը

20:50 19.07.2025

Իտալիան հայտնել է, որ Թրամփի մաքսատուրքերը վնասում են տնտեսությունը

ԱՄՆ-ի կողմից օգոստոսի 1-ից 30% մաքսատուրքերի սահմանումը կարող է հանգեցնել Իտալիայի համախառն ներքին արդյունքի (ՀՆԱ) ընդհանուր կրճատման 1.4%-ով, ինչը գրեթե ամբողջությամբ կփոխհատուցի երկրի կանխատեսվող տնտեսական աճը՝ այս տարի 0.6% և 2026 թվականին 0.8%, հաղորդում է իտալական Il Sole 24 Ore բիզնես թերթը։ Թերթի տրամադրած տվյալների համաձայն՝ ԱՄՆ-ի կողմից սահմանված մաքսատուրքերը կարող են մոտ 30 միլիարդ […] ...

Հոսանքանջատումներ՝ Երևանում և մարզերում

20:40 19.07.2025

Հոսանքանջատումներ՝ Երևանում և մարզերում

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հուլիսի 21-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևանի Կենտրոն Վարչական շրջան՝ 11:00-17:00 Տիգրան Մեծի պող. 1-15 շենքեր, Հանրապետության փ. 32, 49 շենքեր, Խանջյան նրբ․ 5-10 առանձնատներ, Ֆիրդուսի փ. 1-32 առանձնատներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Արարատի մարզ՝ 10:00-12:00 Հովտաշատ գյուղ մասնակի և […] ...

BACK_TO_TOP