Կայացել է ԱՊՀ մասնակից պետությունների անվտանգության մարմինների ղեկավարների խորհրդի 47-րդ նիստը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
19 07 2025
  • $
    384.23
  • RUBLE
    4.88
  • 447.24
WEATHER
+29.09 oC

Կայացել է ԱՊՀ մասնակից պետությունների անվտանգության մարմինների ղեկավարների խորհրդի 47-րդ նիստը

17:17 11.11.2019

Ուզբեկստանի Տաշքենդ քաղաքում ՌԴ անվտանգության դաշնային ծառայության տնօրեն, բանակի գեներալ Ա. Բորտնիկովի նախագահությամբ կայացել է ԱՊՀ մասնակից պետությունների՝ Անվտանգության մարմինների և հատուկ ծառայությունների ղեկավարների խորհրդի (ԱՄՂԽ) հերթական՝ 47-րդ նիստը, որին մասնակցել է ՀՀ Ազգային անվտանգության ծառայության պատվիրակությունը՝ ՀՀ ԱԱԾ տնօրենի պարտականությունների ժամանակավոր կատարող, գնդապետ Է․ Մարտիրոսյանի գլխավորությամբ։

Նիստի ընթացքում քննարկվել են միջազգային ահաբեկչական կազմակերպությունների գործունեության հակազդմանը, անդրազգային կազմակերպված հանցավորության սպառնալիքների գնահատմանը, հակաօրինական նպատակներով կրիպտոարժույթների օգտագործմանը, միջազգային տրանսպորտային հաղորդակցության անվտանգության ապահովմանը, ահաբեկչական սպառնալիքներից կրիտիկական կարևոր օբյեկտների պաշտպանության կազմակերպմանը վերաբերող և այլ հարցեր։

Նիստի ավարտին ԱՊՀ մասնակից պետությունների Անվտանգության մարմինների և հատուկ ծառայությունների ղեկավարների կողմից ստորագրվել են օրակարգի հարցերին վերաբերող փաստաթղթեր։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Կոտայքում ոչ սթափ վիճակում գտնվող 35-ամյա վարորդը «Tesla»-ով բախվել է կայանված «Mercedes»-ին, ապա գազատար խողովակին

22:42 19.07.2025

Կոտայքում ոչ սթափ վիճակում գտնվող 35-ամյա վարորդը «Tesla»-ով բախվել է կայանված «Mercedes»-ին, ապա գազատար խողովակին

Հուլիսի 19-ին, ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 16։00-ի սահմաններում Երևան-Աշտարակ ավտոճանապարհին՝ «Հոմպլեքս մոլ»-ի դիմաց, Երևանի բնակիչ 35-ամյա Հովհաննես Հովհաննիսյանը իր վարած «Tesla» մակնիշի ավտոմեքենայով բախվել է կայանված վիճակում գտնվող «Mercedes» մակնիշի ավտոմեքենային, ապա գազատար խողովակին։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, տուժածներ չկան։ «Tesla»-ի վարորդ Հ․ Հովհաննիսյանը տեղում ենթարկվել է […] ...

Թրամփի առաջարկը Հայաստանին ու Ադրբեջանին. որքանո՞վ է այն իրատեսական ու մոտ խաղաղության պայմանագրի ստորագրումը

22:27 19.07.2025

Թրամփի առաջարկը Հայաստանին ու Ադրբեջանին. որքանո՞վ է այն իրատեսական ու մոտ խաղաղության պայմանագրի ստորագրումը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը դարձյալ անդրադարձել է հայ-ադրբեջանական հարաբերություններին և լավատեսորեն հայտարարել, թե ԱՄՆ-ն հրաշք է գործել ու խաղաղությունն արդեն մոտ է. «Հայաստան, Ադրբեջան․ մենք այնտեղ հրաշք ենք գործել, և խաղաղության համաձայնագիրը բավականին մոտ է, եթե ոչ՝ արդեն իրականացված»,-ասել է Թրամփն ամերիկացի սենատորների հետ ընթրիքի ժամանակ։ Վերջին շրջանում Թրամփի կողմից սա առաջին նման հայտարարությունը չէ: […] ...

43-ամյա տղամարդը հետախուզվում էր պատժի կրումից խուսափելու համար․ նա տեղափոխվել է քրեակատարողական հիմնարկ

22:14 19.07.2025

43-ամյա տղամարդը հետախուզվում էր պատժի կրումից խուսափելու համար․ նա տեղափոխվել է քրեակատարողական հիմնարկ

Համայնքային ոստիկանության Թումանյանի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ հուլիսի 17-ին Շնող գյուղի սկզբնամասում հայտնաբերվել և բաժին է տեղափոխվել Արևածագ գյուղի բնակիչ 43-ամյա տղամարդը: Նա հետախուզվում էր ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 2-րդ մասի մեղադրանքով (Ճանապարհային երթևեկության և տրանսպորտային միջոցների շահագործման կանոնները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ) պատժի կրումից խուսափելու համար. խափանման […] ...

SHANTNEWS

22:00 19.07.2025

SHANTNEWS

Ուկրաինան Ռուսաստանին առաջարկել է անցկացնել բանակցությունների նոր փուլը հաջորդ շաբաթ

21:50 19.07.2025

Ուկրաինան Ռուսաստանին առաջարկել է անցկացնել բանակցությունների նոր փուլը հաջորդ շաբաթ

Ուկրաինայի պատվիրակությունը ռուսական կողմին առաջարկել է հաջորդ շաբաթ անցկացնել բանակցությունների նոր փուլ, ասել է Վլադիմիր Զելենսկին։ Նրա խոսքով՝ համապատասխան առաջարկն արել է Ստամբուլում կայացած բանակցություններում Կիևի պատվիրակության ղեկավար, Ուկրաինայի Ազգային անվտանգության և պաշտպանության խորհրդի (ԱԱԽ) քարտուղար Ռուստեմ Ումերովը։ «ԱԱԽ քարտուղար Ումերովը հայտարարել է, որ առաջարկել է ռուսական կողմին հաջորդ հանդիպումն անցկացնել հաջորդ շաբաթ։ Բանակցային դինամիկան […] ...

ՃՏՊ Սիսիան-Երևան ավտոճանապարհին․ կան տուժածներ

21:26 19.07.2025

ՃՏՊ Սիսիան-Երևան ավտոճանապարհին․ կան տուժածներ

Հուլիսի 19-ին, ժամը 13։30-ին Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Անգեղակոթ գյուղի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ․ կա տուժած։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Սիսիան-Երևան ավտոճանապարհի 10-րդ կմ-ին բախվել են «Honda» և «VAZ» մակնիշների ավտոմեքենաները: Մինչ փրկարարների կանչի […] ...

BACK_TO_TOP