10:37 13.11.2019
Այս տարվա երեք եռամսյակներում Հայաստանում անհատական համակարգիչների օգտատերերի 37%-ը առնվազն մեկ անգամ բախվել է տարբեր կարգի ինտերնետ-սպառնալիքների, իսկ 44%-ը ենթարկվել է, այսպես կոչված, տեղային սպառնալիքների գրոհների. այդ սպառնալիքները բխում են այնպիսի ծրագրային ապահովումից (ԾԱ), որը համակարգչում հայտնվում է ոչ թե համացանցից, այլ տարբեր հանովի կրիչներից, օրինակ, USB-ֆլեշներից, արտաքին կոշտ սկավառակներից։ Բացի այդ, Հայաստանում մոբայլ սարքեր գործածողների մոտ 2%-ը հանդիպել է վնասաբեր ԾԱ-ի։ Այս մասին են վկայում «Կասպերսկի» ընկերության տվյալները։
Կիբերսպառնալիքներն արդիական են ոչ միայն տնային օգտատերերի պարագայում։ Հայստանում գործող ընկերությունների աշխատակիցների շրջանում 2019-ի հունվար-սեպտեմբերին համացանցից վնասաբեր ԾԱ-ի գրոհների բախվածների բաժինը կազմել է 10%։ Տեղային սպառնալիքների պարագայում համանման ցուցանիշն ավելի մեծ է՝ 32%։
Ակտիվ աճ են դրսևորել ծածկագրող և շորթող ծրագրերը։ Այսպես, եթե անցյալ տարվա կեսերին (երկրորդ եռամսյակ) ընկերությունը ամբողջ աշխարհում հայտնաբերել է նման վնասաբեր ծրագրերի 7,5 հազար նմուշ, ապա 2019-ի երկրորդ եռամսյակի արդյունքներով դրանց թիվը կազմել է ավելի քան 16 հազար։ Հայաստանում անցած երեք եռամսյակներում ծածկագրող ծրագրերի գրոհների բախվել է մոտ յուրաքանչյուր 115-րդ օգտատերը։
Չարագործների շրջանում գրոհների ամենատարածված մեթոդներից մեկը ֆիշինգն է՝ կեղծ վեբ-էջերի ստեղծումը կամ նույնպիսի նամակների տարածումը, որոնք արտաքնապես առավելագույնս նման են օրինական ռեսուրսների և հայտնի ընկերությունների և ծառայությունների հաղորդագրությունների։ Նման կերպ կիբերհանցագործները փորձում են բթացնել օգտատիրոջ զգոնությունը, առաջացնել նրա հետաքրքրությունն ստացված նամակի կամ բացված էջի նկատմամբ և արդյունքում ստիպել, որ նա ներբեռնի քողարկված վնասաբեր ծրագիրը կամ տրամադրի գաղտնի տեղեկատվություն։ «Կասպերսկի» ընկերության լուծումները 2019-ի երեք եռամսյակների ընթացքում Հայաստանում արգելափակել են ֆիշինգային էջեր անցման 187 փորձ։
«Չարագործներն օգտագործում են գրոհների տարբեր վեկտորներ և ակտիվորեն կատարելագործում իրենց գործիքները։ Ահա թե ինչու է ժամանակակից օգտատերերին անհրաժեշտ միշտ զգոն լինել։ Սակայն միայն հակավիրուսը վաղուց արդեն բավական չէ, իսկապես հուսալի պաշտպանական լուծումը պետք է լինի համալիր և ներառի տեխնոլոգիաներ, որոնք թույլ են տալիս հետ մղել, այդ թվում՝ և՛ ֆիշինգային գրոհները, և՛ շորթող ծրագրերի գրոհները»,- նշել է Հայաստանում և Վրաստանում «Կասպերսկի» ընկերության պաշտոնական ներկայացուցիչ Արմեն Կարապետյանը։
Կիբերսպառնալիքներից պաշտպանության համար փորձագետները խորհուրդ են տալիս օգտատերերին հետևել մի քանի հիմնական կանոնների.
10:57 20.07.2025
Թրամփը մեղադրել է Օբամային ընտրակեղծիքների մեջԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Truth Social սոցիալական ցանցում մեղադրել է Սպիտակ տան նախկին ղեկավար Բարաք Օբամային 2016 թվականի ընտրություններում խարդախության մեջ։ Թրամփը գովաբանել է ԱՄՆ ազգային հետախուզության տնօրեն Թուլսի Գաբբարդի և Սպիտակ տան մամուլի քարտուղարի տեղակալ Հարիսոն Ֆիլդսի ելույթը Fox News-ի եթերում: Թրամփի խոսքով՝ նրանք «ֆանտաստիկ կերպով խոսել են Օբամային և «ավազակներին» քրեական հետապնդման ենթարկելու […] ...
10:40 20.07.2025
Սևանա լճում երեկվանից կորած ամուսինները հայտնաբերվել ենԱյսօր՝ հուլիսի 20-ին, ՀՀ Ներքին գործերի նախարարության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Գեղարքունիքի մարզային քրեական վարչության, ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Ճամբարակի ոստիկանության բաժնի, ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Գեղարքունիքի մարզի գումարտակի պարեկները, ՀՀ ՆԳՆ Փրկարար ծառայության Գավառի, Մարտունու, Ճամբարակի, Վարդենիսի հրշեջ-փրկարարական ջոկատների մեծ թվով հրշեջ-փրկարարներ, ՀՀ ՆԳՆ Փրկարար ծառայության ստորաբաժանումների մի քանի ուժեր […] ...
10:28 20.07.2025
Տարադրամի փոխարժեքները հուլիսի 20-ինShantnews.am-ը ներկայացնում է տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի: ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 383 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 386 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 442 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 450 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4.85 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4.95 դրամ: ...
10:12 20.07.2025
Ավտոմեքենան բախվել է ճանապարհի բաժանարար արգելապատնեշինՀուլիսի 19-ին` ժամը 19։14-ին, Կոտայքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան-Սևան ավտոճանապարհին՝ «Արծվի թևեր» կոչվող արձանի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ․ կան արգելափակված քաղաքացիներ: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Փրկարարական ուժերի վարչության Հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը։ Պարզվել է, որ «Opel» մակնիշի ավտոմեքենան բախվել է ճանապարհի […] ...
10:00 20.07.2025
Իրավիճակը Հայաստանի ճանապարհներին և ԼարսումՓրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհի 41-42-րդ կմ-ի հատվածը փակ է բեռնատարների համար, միակողմանի երթևեկելի՝ մարդատար տրանսպորտային միջոցների համար։ Ըստ Ճանապարհային դեպարտամենտի՝ ճանապարհաշինական աշխատանքներով պայմանավորված՝ հուլիսի 4-ից Մ-1 միջպետական ճանապարհի (Երևան-Գյումրի) կմ38+030 հատվածից (Ուջանի մոտից) երթևեկությունը կտեղափոխվի Հյուսիս-հարավի նորակառույց ճանապարհ։ Լարսի մասին Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ […] ...
23:59 19.07.2025
Թեյագործ Սոնա Աղաբեկյանը պատրաստում է չորացված մրգերի հետ համակցված խոտաբույսային թեյերԹեյագործ Սոնա Աղաբեկյանը հիմնել է «Memories» ապրանքանիշը․ պատրաստում է չորացված մրգերի հետ համակցված խոտաբույսային թեյեր։ Այս մասին հայտնել են ՀՀ կառավարությունից: Մանրամասները՝ տեսանյութում: ...