11:06 13.11.2019
Երեկ ԱԺ-ում սկսված վիճաբանությունն իր շարունակությունը գտավ այսօր: «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ձեռնպահ ձայների պատճառով էր նաև, որ «Իմ քայլի» նախաձեռնությունը չընդունվեց, Վլադիմիր Վարդանյանը կոշտ արձագանքեց, որին հաջորդեց «Բարգավաճ Հայաստան»-ի պատգամավոր Միքայել Մելքումյանի ելույթը։
«Քանի որ պարոն Վարդանյանը ցուցումներ էր ուզում տալ, որ քաղաքական խմբակցությունները պետք է հիմնավորումներ ներկայացնեն, ի՞նչ իրավունքով, դրա իրավունքն ունե՞ք, չունե՛ք: Ասածս որն է՝ ոնց որ դուք եք մերժում, չեմ ասում՝ մերժումների համար ենք մերժում, մեր ասածն այն է, որ մենք պետք է վերաիմաստավորենք մերժումների, քննարկումների որակը, ո՞վ է ասել, որ կառավարության բոլոր նախագծերը որակյալ են կամ այլ օրենքներ, մենք որ կողմ ենք քվեարկում, մեր կուսակցական շահը ստորադասում ենք պետական շահին, կարող է այդ օրենքի մեջ մի դրույթ դրական է, մյուսները՝ բացասական, բայց կողմ ենք քվեարկում, որ չասեն՝ միտումնավոր դեմ քվեարկեցին: Հիմա եթե գնում ենք այն մշակույթին, որ բոլոր օրենքների անունները պիտի դնենք հատվածային, կիսաարհամարական ժպիտներով… Աշխատում եք, աշխատեք, ո՞ւմ է ձեռ տալիս առճակատումը:
Ես երեկ առաջին դեպքն էր, որ հայտարարություններին բացակայում էի, ուր որ գնում էի, ժողովուրդը զարմանում էր՝ ի՞նչ է կատարվում, երբ որ Գևորգ Պետրոսյանը խոսում է, մեր խմբակցությունը կողմ է դրան, դուք չպետք է ցուցումներ տաք, եթե գնաք այդ ճանապարհով, դրանով դնում եք ժողովրդավարական գործընթացի ճգնաժամի սկիզբը: Գիտեք, որ հեղափոխությունների ժամանակ մակընթացություններն ու տեղատվությունները շատ են լինում, խոշորները մնում են, մենք հաստատ կմնանք»:
Մանրամասները` տեսանյութում:
10:57 20.07.2025
Թրամփը մեղադրել է Օբամային ընտրակեղծիքների մեջԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Truth Social սոցիալական ցանցում մեղադրել է Սպիտակ տան նախկին ղեկավար Բարաք Օբամային 2016 թվականի ընտրություններում խարդախության մեջ։ Թրամփը գովաբանել է ԱՄՆ ազգային հետախուզության տնօրեն Թուլսի Գաբբարդի և Սպիտակ տան մամուլի քարտուղարի տեղակալ Հարիսոն Ֆիլդսի ելույթը Fox News-ի եթերում: Թրամփի խոսքով՝ նրանք «ֆանտաստիկ կերպով խոսել են Օբամային և «ավազակներին» քրեական հետապնդման ենթարկելու […] ...
10:40 20.07.2025
Սևանա լճում երեկվանից կորած ամուսինները հայտնաբերվել ենԱյսօր՝ հուլիսի 20-ին, ՀՀ Ներքին գործերի նախարարության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Գեղարքունիքի մարզային քրեական վարչության, ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Ճամբարակի ոստիկանության բաժնի, ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Գեղարքունիքի մարզի գումարտակի պարեկները, ՀՀ ՆԳՆ Փրկարար ծառայության Գավառի, Մարտունու, Ճամբարակի, Վարդենիսի հրշեջ-փրկարարական ջոկատների մեծ թվով հրշեջ-փրկարարներ, ՀՀ ՆԳՆ Փրկարար ծառայության ստորաբաժանումների մի քանի ուժեր […] ...
10:28 20.07.2025
Տարադրամի փոխարժեքները հուլիսի 20-ինShantnews.am-ը ներկայացնում է տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի: ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 383 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 386 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 442 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 450 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4.85 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4.95 դրամ: ...
10:12 20.07.2025
Ավտոմեքենան բախվել է ճանապարհի բաժանարար արգելապատնեշինՀուլիսի 19-ին` ժամը 19։14-ին, Կոտայքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան-Սևան ավտոճանապարհին՝ «Արծվի թևեր» կոչվող արձանի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ․ կան արգելափակված քաղաքացիներ: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Փրկարարական ուժերի վարչության Հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը։ Պարզվել է, որ «Opel» մակնիշի ավտոմեքենան բախվել է ճանապարհի […] ...
10:00 20.07.2025
Իրավիճակը Հայաստանի ճանապարհներին և ԼարսումՓրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհի 41-42-րդ կմ-ի հատվածը փակ է բեռնատարների համար, միակողմանի երթևեկելի՝ մարդատար տրանսպորտային միջոցների համար։ Ըստ Ճանապարհային դեպարտամենտի՝ ճանապարհաշինական աշխատանքներով պայմանավորված՝ հուլիսի 4-ից Մ-1 միջպետական ճանապարհի (Երևան-Գյումրի) կմ38+030 հատվածից (Ուջանի մոտից) երթևեկությունը կտեղափոխվի Հյուսիս-հարավի նորակառույց ճանապարհ։ Լարսի մասին Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ […] ...
23:59 19.07.2025
Թեյագործ Սոնա Աղաբեկյանը պատրաստում է չորացված մրգերի հետ համակցված խոտաբույսային թեյերԹեյագործ Սոնա Աղաբեկյանը հիմնել է «Memories» ապրանքանիշը․ պատրաստում է չորացված մրգերի հետ համակցված խոտաբույսային թեյեր։ Այս մասին հայտնել են ՀՀ կառավարությունից: Մանրամասները՝ տեսանյութում: ...