14:15 14.11.2019
Նոյեմբերի 9-ին Շուշիում տեղի ունեցավ Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի հարսանիքը, որի հարսնացուն ԱԺ պատգամավոր Սոս Ավետիսյանի քույրն է՝ Մանեն։ Հարսանյաց արարողության թեման եղել է տիեզերքը, քանի որ Գրիգորյանը տիեզերքի և տիեզերական թեմաների սիրահար է։ Թեմայի ընտրությունը ամենևին էլ պատահական չէ, այն պայմանավորված է իր և Մանեի միջև մեծ տիեզերական սիրով, գրում է Armdaily-ն։
Աղբյուրի տեղեկություններով՝ արարողության ժամանակ «սկաֆանդր» է դրված եղել նկարվելու համար։ Երևանից ժամանած հյուրերը մեծ սիրով նկարվել են, բայց Արցախի հյուրերն իրենց զերծ են պահել նկարվելուց և միայն երեխաներին են թողել «սկաֆանդրի» հետ նկարվել։ Տիեզերական հագուստի ատրիբուտներ են եղել նաև հարսի և փեսայի զգեստների և աքսեսուարների վրա։ Գրիգորյանի փողկապի վրա մոլորակներ են եղել պատկերված, իսկ Մանեի ծաղկեփնջի մեջ վառվող լույսեր են եղել ամրացված։ Հարսանյաց տարոսիկների վրա էլ փակցված են եղել Ղարաբաղի բարբառով ասացվածքներ։
Հարսանիքի անվանումը՝ «Հարսանիք Շուշիում», նույնպես պատահական չէր ընտրված։ Գրիգորյանը միշտ ցանկացել է կրկնել Կոմանդոսի սխրանքը և ունենալ իր հարսանիք լեռներումը։ Դա եղել է Գրիգորյանի և նրա վաղամեռիկ հոր երազանքը։
Հարսանիքի համար հատուկ հրավիրված երաժշտական հյուրեր չեն եղել։ Խնջույքի կեսից միացել է DJ Vakcina- ն, որն ավելի է ակտիվացրել հարսանեկան խնջույքը։ Ներկաների փոխանցմամբ՝ DJ Vakcina-ի գալուց հետո պաշտոնյաները սկսել են ակտիվանալ և պարել, իսկ դրանից առաջ պասիվ են եղել և մեկուսացած։
21:16 20.07.2025
Այրվել է մոտ 400 հակ անասնակերՀուլիսի 20-ին` ժամը 11։46-ին, Արմավիրի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Լեռնամերձ գյուղի վերջնամասում այրվում է խոտի դեզ։ Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երեք մարտական հաշվարկ։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 12:59-ին, մարվել՝ 14:07-ին: Այրվել է մոտ 400 հակ անասնակեր։ Հրշեջ-փրկարարները կանխել են հրդեհի տարածումը դեպի […] ...
20:49 20.07.2025
Տավուշի մարզի մի շարք բնակավայրերում փորձարկվելու են էլեկտրական շչակներՀուլիսի 21-ին՝ ժամը 11:30-ից մինչև 16:30-ն ընկած ժամանակահատվածում, Տավուշի մարզի Բերդ համայնքի Վերին Կարմիրաղբյուր, Նորաշեն, Մովսես, Չորաթան, Արծվաբերդ, Այգեձոր, Չինարի բնակավայրերում փորձարկվելու են էլեկտրական շչակներ։ Փրկարար ծառայությունից խնդրում են չանհանգստանալ։ ...
20:18 20.07.2025
Փրկարարներն ավտոմեքենան դուրս են բերել գետիցՀուլիսի 20-ին` ժամը 13։25-ին, Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արևածագի ձորում ավտոմեքենան ընկել է գետը. ներսում կան քաղաքացիներ: Ավտոմեքենան դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ գետանցում իրականացնելու ժամանակ «JEEP» մակնիշի ավտոմեքենան […] ...
19:38 20.07.2025
Սպերցյանի գոլն ու գոլային փոխանցումն օգնել է «Կրասնոդարին» հաղթել մեկնարկային տուրում. ՌՊԼՌուսաստանի Պրեմիեր լիգայի 2025/2026 մրցաշրջանի մեկնարկային տուրում «Կրասնոդարը» արտագնա խաղում 3:0 հաշվով հաղթանակ է տարել «Պարի Նիժնի Նովգորոդի» նկատմամբ: Կազանի «Ակ Բարս Արենայում» կայացած խաղում գոլեր են խփել Դիեգո Կոստան և Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը, ով նաև գոլային փոխանցում է կատարել: Սպերցյանը խաղը սկսել է մեկնարկային կազմում և փոխարինվել 77-րդ րոպեին: «Պարի Նիժնի […] ...
19:10 20.07.2025
Ջրափրկարարներն ափ են դուրս բերել դեռահասինՀուլիսի 20-ին` ժամը 14։30-ին, Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Սևանա լճի 3-րդ հանրային լողափում հերթապահություն իրականացնող ջրափրկարարները նկատել են դեռահասի, ով ջրային ներքնակով ափից հեռացել է մոտ 2 կմ։ Ջրափրկարարներն օպերատիվ արձագանքելով իրավիճակին՝ դեռահասին անվնաս դուրս են բերել ափ։ ...
18:39 20.07.2025
ՃՏՊ Թալին-Հացաշեն ավտոճանապարհին․ կա զոհ և տուժածՀուլիսի 20-ին` ժամը 15։33-ին, Արագածոտնի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արեգ-Հացաշեն ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ՝ ավտոմեքենան շրջվել է և բռնկվել։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Թալին-Հացաշեն ավտոճանապարհի 12-րդ կմ-ի մոտակայքում «Opel» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի […] ...