14:35 14.11.2019
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը մտահոգ է «Թռչունյան տուն» երեխաների խնամքի գիշերօթիկ հաստատությունում խնամվող երեխաների ճակատագրով և պատրաստ է, անհրաժեշտության դեպքում, ստանձնել նրանց խնամքի հարցը:
Նշենք, որ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը մշակել է Երեխայի՝ ընտանիքում ապրելու իրավունքի իրացման համալիր միջոցառումների ծրագիր, որի շրջանակներում նախատեսված է ինչպես պետական, այնպես էլ ոչ պետական շուրջօրյա և գիշերօթիկ խնամքի հաստատությունների լուծարում՝ աջակցությունն ուղղելով, առաջին հերթին, այդ երեխաների ընտանիքներին և կանխարգելելով երեխաների մուտքը հաստատություններ, իսկ բոլոր այն դեպքերում, երբ դա հնարավոր չէ, ապահովել երեխայի հետագա խնամքը փոխարինող ընտանիքում՝ որդեգրման, խնամակալության կամ խնամատարության միջոցով։
Այս տեսանկյունից, «Թռչունյան տուն» երեխաների խնամքի ոչ պետական գիշերօթիկ հաստատության շուրջ ստեղծված իրավիճակը թեև խնդրահարույց է գործընթացի չնախատեսված, անսպասելի և հախուռն բնույթից ելնելով, սակայն դրանում խնամվող երեխաների՝ ընտանիքում ապրելու իրավունքի իրացման տեսանկյունից նոր հնարավորություն է ստեղծում։
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը քննարկել է խնդիրը ՀՀ Շիրակի մարզպետի հետ, ինչի արդյունքում արդեն իսկ մեկնարկել է հաստատությունում խնամվող երեխաների կարիքների գնահատման գործընթացը:
Կարևորելով երեխայի՝ ընտանիքում ապրելու իրավունքի իրացումը և ՀՀ կառավարության կողմից վարվող ապաինստիտուցիոնալացման քաղաքականությունը՝ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը պատրաստակամ է ձեռնարկել քայլեր՝ «Թռչունյան տուն» երեխաների խնամքի գիշերօթիկ հաստատությունում գտնվող երեխաների հետագա խնամքը կենսաբանական ընտանիքներում կազմակերպելու համար, իսկ դրա անհնարինության դեպքում՝ ապահովել ժամանակավոր շուրջօրյա խնամք «Գյումրու Ֆրիտյոֆ Նանսենի անվան երեխաների խնամքի թիվ 2 գիշերօթիկ հաստատություն» ՊՈԱԿ-ում և երեխաների խնամքի ցերեկային կենտրոններում:
21:40 20.07.2025
Իրանում հուլիսի 23-ը հանգստյան օր է հայտարարվել՝ ջուրն ու էլեկտրաէներգիան խնայելու համարԻրանի կառավարությունը հուլիսի 23-ը Թեհրանի նահանգում հանգստյան օր է հայտարարել՝ ջուրն ու էլեկտրաէներգիան խնայելու նպատակով, հայտարարել է կաբինետի խոսնակը: «Կառավարության կաբինետի որոշմամբ, շարունակվող ծայրահեղ շոգի և ջուրն ու էլեկտրաէներգիան խնայելու անհրաժեշտության նպատակով չորեքշաբթի՝ հուլիսի 23-ը, Թեհրանի նահանգում հայտարարվել է հանգստյան օր», – գրել է նա սոցիալական ցանցերի իր էջում։ Կիրակի օրը ավելի վաղ Իրանի իշխանությունները […] ...
21:16 20.07.2025
Այրվել է մոտ 400 հակ անասնակերՀուլիսի 20-ին` ժամը 11։46-ին, Արմավիրի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Լեռնամերձ գյուղի վերջնամասում այրվում է խոտի դեզ։ Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երեք մարտական հաշվարկ։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 12:59-ին, մարվել՝ 14:07-ին: Այրվել է մոտ 400 հակ անասնակեր։ Հրշեջ-փրկարարները կանխել են հրդեհի տարածումը դեպի […] ...
20:49 20.07.2025
Տավուշի մարզի մի շարք բնակավայրերում փորձարկվելու են էլեկտրական շչակներՀուլիսի 21-ին՝ ժամը 11:30-ից մինչև 16:30-ն ընկած ժամանակահատվածում, Տավուշի մարզի Բերդ համայնքի Վերին Կարմիրաղբյուր, Նորաշեն, Մովսես, Չորաթան, Արծվաբերդ, Այգեձոր, Չինարի բնակավայրերում փորձարկվելու են էլեկտրական շչակներ։ Փրկարար ծառայությունից խնդրում են չանհանգստանալ։ ...
20:18 20.07.2025
Փրկարարներն ավտոմեքենան դուրս են բերել գետիցՀուլիսի 20-ին` ժամը 13։25-ին, Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արևածագի ձորում ավտոմեքենան ընկել է գետը. ներսում կան քաղաքացիներ: Ավտոմեքենան դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ գետանցում իրականացնելու ժամանակ «JEEP» մակնիշի ավտոմեքենան […] ...
19:38 20.07.2025
Սպերցյանի գոլն ու գոլային փոխանցումն օգնել է «Կրասնոդարին» հաղթել մեկնարկային տուրում. ՌՊԼՌուսաստանի Պրեմիեր լիգայի 2025/2026 մրցաշրջանի մեկնարկային տուրում «Կրասնոդարը» արտագնա խաղում 3:0 հաշվով հաղթանակ է տարել «Պարի Նիժնի Նովգորոդի» նկատմամբ: Կազանի «Ակ Բարս Արենայում» կայացած խաղում գոլեր են խփել Դիեգո Կոստան և Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը, ով նաև գոլային փոխանցում է կատարել: Սպերցյանը խաղը սկսել է մեկնարկային կազմում և փոխարինվել 77-րդ րոպեին: «Պարի Նիժնի […] ...
19:10 20.07.2025
Ջրափրկարարներն ափ են դուրս բերել դեռահասինՀուլիսի 20-ին` ժամը 14։30-ին, Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Սևանա լճի 3-րդ հանրային լողափում հերթապահություն իրականացնող ջրափրկարարները նկատել են դեռահասի, ով ջրային ներքնակով ափից հեռացել է մոտ 2 կմ։ Ջրափրկարարներն օպերատիվ արձագանքելով իրավիճակին՝ դեռահասին անվնաս դուրս են բերել ափ։ ...