15:00 29.01.2020
Ֆեյսբուքյան օգտատեր Լիլիթ Ղազարյանը, որ վերադարձել է Չինաստանից, հետևյալ գրառումն է արել.
«Չինաստանում ապրող ու աշխատող մի քանի հարյուր հայեր վերադարձել ու վերադառնում են Հայաստան, այդ թվում՝ ես ու իմ ընտանիքը։ Միակ ստուգումը, որ քիչ առաջ անցանք Չինաստանի օդանավակայանում, մարմնի ջերմության չափումն էր, մինչդեռ կորոնավիրուսն իր գաղտնի շրջանում կարող է նաև չուղեկցվել ջերմության բարձրացմամբ, այսինքն՝ մենք բոլորս պոտենցիալ վիրուսակիրներ ենք… Հայաստանում՝օդանավակայան հասնելուն պես գոնե Չինաստանից ժամանած յուրաքանչյուր ուղևորի հիվանդանոց էր պետք տեղափոխել հենց օդանավակայանից՝ համալիր բուժզննում անցնելու նպատակով: Ջերմությունը չափելը նույնն է, թե ոչինչ չանել վիրուսի մուտքը Հայաստան կանխելու համար…
Կարծում եմ՝ այս ընթացքում Հայաստան անպայման չինացիներ էլ են ժամանել և էլի առանց լուրջ բուժզննման դուրս եկել օդանավակայանից։ Գուցե շուտով ՀՀ առողջապահության նախարարությունն ու մնացած կառույցները լուրջ միջոցառումներ կձեռնարկեն վերոնշյալի ուղղությամբ, բայց այդ «շուտով»-ն արդեն ուշ է…
Հ.Գ. «ՀՀ առողջապահության նախարարությունը խիստ ռեժիմով իրականացնում է ծառայություն։ Իսկ Չինաստանից ժամանած մեր հյուրերը ՀՀ տարածքում գտնվելու ամբողջ ընթացքում գտնվում են վերահսկողության տակ»,- տեղեկացնում է ՀՀ առողջապահության նախարարությունը։ Առողջ լինենք»:
00:06 21.07.2025
Երկրաշարժ՝ Սևան քաղաքից 10 կմ հյուսիս23:59 20.07.2025
Քաբուլում տասնյակ կանայք ձերբակալվել են դրես կոդը խախտելու համարԱֆղանստանի առաքինության խթանման և արատների կանխարգելման նախարարության աշխատակիցները Քաբուլում ձերբակալել են տասնյակ երիտասարդ կանանց՝ հագուստի կանոնակարգը խախտելու մեղադրանքով, կիրակի օրը հաղորդել է Afghanistan International լրատվական պորտալը։ «Թալիբանի բարոյականության ոստիկանությունը տասնյակ երիտասարդ կանանց է ձերբակալել Քաբուլում՝ հագուստի կանոնակարգի ենթադրյալ խախտման համար շարունակվող հետապնդման շրջանակներում», – հաղորդում է թերթը։ Ըստ տեղեկությունների՝ ձերբակալությունները տեղի են ունեցել ուրբաթ և […] ...
23:48 20.07.2025
Հրդեհ է բռնկվել «Scania» մակնիշի բեռնատարումՀուլիսի 20-ին՝ ժամը 16։20-ին, Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Լիճքվազ գյուղի խաչմերուկում այրվում է բեռնատար ավտոմեքենա: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Մեղրի-Քաջարան ավտոճանապարհի 30-րդ կմ-ին՝ «Scania» մակնիշի բեռնատարում։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 17:36-ին, մարվել՝ […] ...
23:27 20.07.2025
Ճապոնիայի իշխող կոալիցիան կորցրել է մեծամասնությունը խորհրդարանի վերին պալատումՃապոնիայի Լիբերալ-դեմոկրատական կուսակցության (ԼԴԿ) և «Կոմեյտո» կուսակցության իշխող կոալիցիան կորցրել է իր մեծամասնությունը խորհրդարանի վերին պալատում ընտրություններից հետո` ըստ տարածաշրջանային և շրջանային ընտրական հանձնաժողովների տվյալների, փոխանցում է ՏԱՍՍ-ը: Այս տվյալների համաձայն՝ ԼԴԿ-ն և «Կոմեյտոն» չեն կարողանա ստանալ անհրաժեշտ քանակությամբ մանդատներ՝ վերին պալատում կոլեկտիվ մեծամասնությունը պահպանելու համար։ Կոալիցիոն մեծամասնությունը պահպանելու համար նրանք պետք է ստանային 124 […] ...
23:00 20.07.2025
Անհամբեր սպասում ենք բոլոր մասնակիցներին և շահագրգիռ կողմերին Հայաստանում՝ կենսաբազմազանության պահպանման ջանքերն առաջ մղելու համար. վարչապետՎարչապետ Նիկոլ Փաշինյանը X-ի իր միկրոբլոգում գրառում է կատարել, որում ասվում է. «Ուրախ ենք հայտարարել, որ Կենսաբազմազանության COP17 համաժողովի ամսաթվերը հաստատված են։ Այն տեղի կունենա Երևանում՝ 2026 թվականի հոկտեմբերի 18-30-ը։ Անհամբեր սպասում ենք բոլոր մասնակիցներին և շահագրգիռ կողմերին Հայաստանում՝ կենսաբազմազանության պահպանման ջանքերն առաջ մղելու համար»: ...
22:35 20.07.2025
Հայաստանը՝ Կենսաբազմազանության համաշխարհային օրակարգի կենտրոնում. հայտնի են COP17-ի անցկացման օրերըՇրջակա միջավայրի նախարարությունից տեղեկացնում են, որ հայտնի են COP17-ի անցկացման օրերը: «Հպարտությամբ հայտնում ենք, որ 2026 թվականի հոկտեմբերի 18-ից 30-ը Հայաստանը կընդունի ՄԱԿ-ի Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի Կողմերի 17-րդ համաժողովը՝ COP17-ը։ Այս տասնմեկ օրերի ընթացքում մեր երկիրը կընդունի համաշխարհային բնապահպանական համայնքի ուշադրությունը՝ հյուրընկալելով պետական, գիտական և քաղաքացիական ոլորտի հարյուրավոր ներկայացուցիչների աշխարհի բոլոր անկյուններից։ Երևանը կվերածվի գլոբալ […] ...
22:09 20.07.2025
Գեղարքունիքի մարզում 26-ամյա վարորդը «Toyota Alphard»-ով դուրս է եկել երթևեկելի գոտուց և կողաշրջվել․ կա 6 տուժածԱյսօր՝ հուլիսի 20-ին, ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 18։15-ի սահմաններում Սևան-Մարտունի-Գետափ ավտոճանապարհին Արարատի մարզի բնակիչ 26-ամյա Արթուր Թ․-ն իր վարած «Toyota Alphard» մակնիշի ավտոմեքենայով դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել քարերին և կողաշրջվել։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 6 հոգի տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Գավառ» բժշկական կենտրոն։ Վթարի փաստով քննչական […] ...