Չինաստանի կարանտինի գոտուց առաջիկայում կտարհանվի ևս մեկ ՀՀ քաղաքացի, մյուսները հրաժարվել են տեղափոխվել – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
20 07 2025
  • $
    384.23
  • RUBLE
    4.88
  • 447.24
WEATHER
+36.09 oC

Չինաստանի կարանտինի գոտուց առաջիկայում կտարհանվի ևս մեկ ՀՀ քաղաքացի, մյուսները հրաժարվել են տեղափոխվել

13:24 04.02.2020

ՀՀ ԱԳՆ Հյուսիսարևելյան Ասիայի երկրների բաժնի վարիչ Մնացական Սաֆարյանը պատասխանել է «Ազատություն» ռ/կ հարցերին:

Հարց. Խնդրում եմ ասել, թե Չինաստանում ՀՀ դեսպանատանը Հայաստան տեղափոխվելու համար քանի՞ ՀՀ քաղաքացի է գրանցվել (կամ կա՞ն արդյոք այդպիսիք), և վերջին շրջանում քանի՞սն են տեղափոխվել Հայաստան։

Պատասխան. ՉԺՀ-ում ՀՀ դեսպանատան տարածած տեղեկատվությանը փետրվարի 3-ի դրությամբ արձագանքել են շուրջ 600 ՀՀ քաղաքացի, որոնց տվյալները գրանցվել են ՀՀ դեսպանության կողմից: Մեր քաղաքացիների կողմից բարձրացվել են տարաբնույթ հարցեր, որոնց դեսպանությունը պատասխանում է հնարավորինս սեղմ ժամկետներում՝ հասանելիության տարբեր միջոցներով: Բարձրացվող հարցերի թվում է նաև ՀՀ տեղափոխման հնարավորությունը:

Դեսպանությունը նաև ՀՀ քաղաքացիների տրամադրում է ՉԺՀ իշխանությունների կողմից պաշտոնապես շրջանառվող ծանուցումները, որոնք վերաբերում են ՉԺՀ-ում բնակվող օտարերկրացիներին: ՉԺՀ տարածքում կարանտինի գոտում գտնվող 11 ՀՀ քաղաքացիներից մեկն արդեն իսկ տարհանվել է ՉԺՀ տարածքից: Առաջիկա մեկ-երկու օրերի ընթացքում կտարհանվի տարհանվելու ցանկություն հայտնած ևս մեկ ՀՀ քաղաքացի: Կարանտինի գոտում գտնվող մնացած ՀՀ քաղաքացիները հրաժարվել են տարհանվելու հնարավորությունից:

Նշենք, որ տարհանումը իրականացվում է կամավոր սկզբունքով: Ներկա փուլում կարանտինի շրջանից դուրս գտնվող անձանց տարհանում չի իրականացվում:

ՉԺՀ-ում ՀՀ դեսպանություն և ՀՀ ԱԳՆ-ն ներկայումս ամբողջացնում են այն հարցերի շրջանակը, որը վերաբերվում է ՀՀ այն քաղաքացիներին, որոնք ցանկություն ունեն տեղափոխվելու Հայաստան, սակայն, առերեսվում են վերջին օրերին ի հայտ եկող տրանսպորտային և այլ խնդիրների հետ կապված դժվարությունների: Այս խնդիրների շուտափույթ լուծումները ներկայումս քննարկվում է ՀՀ տարբեր գերատեսչությունների հետ համակարգմամբ:

ՀՀ ԱԳՆ տվյալների համաձայն՝ ՉԺՀ տարածքից վերջին տասը օրերի ընթացքում Հայաստան են վերադարձել շուրջ 200 ՀՀ քաղաքացիներ:

Հարց. Արդյո՞ք դեսպանատունը տեղեկություն ունի՞՝ Չինաստանում բնակվող հայերի շրջանում վարակվածներ կա՞ն, թե՞ ոչ։

Պատասխան. Այս պահի դրությամբ ՀՀ քաղաքացիների շրջանում վարակվածների մասին ՉԺՀ-ում ՀՀ դեսպանությունը տեղեկատվություն չի ստացել:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Ինդոնեզիայի ափերի մոտ ուղևորատար լաստանավ է այրվել

18:12 20.07.2025

Ինդոնեզիայի ափերի մոտ ուղևորատար լաստանավ է այրվել

Ինդոնեզիայի Հյուսիսային Սուլավեսի նահանգի ափերի մոտ հրդեհ է բռնկվել 280 մարդ տեղափոխող ուղևորատար լաստանավում, ուղևորները ցատկել են նավից՝ կրակից խուսափելու համար: Առայժմ հաղորդվում է մեկ մարդու մահվան մասին։ Այս մասին կիրակի օրը հայտնել է «Ջակարտա Փոստ» թերթը։ «Կիրակի օրը Հյուսիսային Սուլավեսիի ափերի մոտ ուղևորատար «Բարսելոնա» լաստանավը հրդեհվել է, ինչի հետևանքով շատ ուղևորներ ստիպված են եղել […] ...

Վիետնամում նավաբեկության զոհերի թիվն աճել է

17:37 20.07.2025

Վիետնամում նավաբեկության զոհերի թիվն աճել է

Վիետնամի Քուանգ Նինհ նահանգի ափերի մոտ շաբաթ օրը ցերեկը 48 զբոսաշրջիկ և անձնակազմի հինգ անդամ տեղափոխող զբոսանավի խորտակման հետևանքով զոհվածների թիվը հասել է 38-ի, փրկվել է 10 մարդ, հայտնում է վիետնամական VNExpress լրատվական պորտալը։ Ավելի վաղ հաղորդվել էր 34 զոհի և 11 փրկվածի մասին։ «Կիրակի՝ հուլիսի 20-ին, որոնողական-փրկարարական գործողությունը ղեկավարող սահմանապահները հայտնաբերել և ջրից դուրս […] ...

Զինծառայողներին «Դյուցազն» որակավորման կարգ շնորհելու քննությունները

17:16 20.07.2025

Զինծառայողներին «Դյուցազն» որակավորման կարգ շնորհելու քննությունները

Այս տարի «Դյուցազն» որակավորման կարգի համար մրցում են հատուկ նշանակության մարդիկ: Առաջին երկու փուլում ֆիզիկական պատրաստվածության ստուգատեսեր էին: Մանրամասները՝ ՊՆ տեսանյութում: ...

Իրանի և ԵՄ-ի միջև բանակցությունները տեղի կունենան Ժնևում

16:49 20.07.2025

Իրանի և ԵՄ-ի միջև բանակցությունները տեղի կունենան Ժնևում

Իրանի բանակցությունները եվրոպական «եռյակի» հետ տեղի կունենան հուլիսի 27-ին` Ժնևում, հայտնել են ԱՄԷ մայրաքաղաքից հեռարձակվող Sky News Arabia հեռուստաալիքի աղբյուրները։ «Իրանի բանակցությունները ԵՄ-ի եռյակի հետ տեղի կունենան հաջորդ կիրակի Ժնևում», – ասել են աղբյուրները։ ...

Մասիս քաղաքում բախվել են «Toyota»-ն և «Mercedes»-ը․կա տուժած

16:25 20.07.2025

Մասիս քաղաքում բախվել են «Toyota»-ն և «Mercedes»-ը․կա տուժած

Այսօր՝ հուլիսի 20-ին, ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 00։20-ի սահմաններում Մասիս քաղաքի Արարատյան փողոցում բախվել են Արարատի մարզի բնակիչ 37-ամյա Սերոբ Դ․-ի վարած «Toyota» մակնիշի և Կոտայքի մարզի բնակիչ 33-ամյա Պատրիցիյա Տ․-ի վարած «Mercedes» մակնիշի ավտոմեքենաները, ինչի հետևանքով վերջինը հայտնվել է ջրատարում։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով «Mercedes»-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել […] ...

Ամառային զորակոչի անցկացման ժամկետը կերկարաձգվի

16:00 20.07.2025

Ամառային զորակոչի անցկացման ժամկետը կերկարաձգվի

Նախատեսվում է 2025 թվականի ամառային զորակոչի անցկացման ժամկետը երկարաձգել մինչև օգոստոսի 15-ը ներառյալ։ Համապատասխան նախագիծը հրապարակվել է Իրավական ակտերի նախագծերի միասնական կայքէջում։ «Հայաստանի Հանրապետության արական սեռի քաղաքացիների շարքային կազմի պարտադիր զինվորական և այլընտրանքային ծառայությունների ամառային զորակոչը հայտարարված է 2025 թվականի ապրիլի 21-ից մինչև հուլիսի 31-ը ներառյալ։ Սակայն 2025 թվականի ամառային զորակոչի աշխատանքների ընթացիկ վերլուծությունը արդեն […] ...

BACK_TO_TOP