Որոշումն ուղղված է ծառայությունների ինտեգրմանը, որից կշահի պացիենտը․ ԱՆ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
20 07 2025
  • $
    384.23
  • RUBLE
    4.88
  • 447.24
WEATHER
+32.09 oC

Որոշումն ուղղված է ծառայությունների ինտեգրմանը, որից կշահի պացիենտը․ ԱՆ

23:08 11.02.2020

Վերջին օրերին «ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոնի» և «Նորք» ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոցի» միավորման շուրջ որոշակի մտահոգություններ են առաջացել հանրության շրջանում։
Առողջապահության նախարարության այս որոշումն ուղղված է ծառայությունների ինտգերմանը և պացիենտների համար որակի ու հասանելիություն ապահովմանը։

Միջազգային փորձը ցույց է տալիս, որ ՄԻԱՎ-ով ապրող մարդկաց շրջանում մահացության հիմնական պատճառներն են ՁԻԱՀ-ի փուլում առաջացող օպորտունիստական հիվանդությունները` մեծամասամբ ինֆեկցիոն բնույթի (տուբերկուլոզ, ծանր բակտերիալ ինֆեկցիաներ, կրիպտոկոկային մենինգիտ, տոքսոպլազմոզ, պնևմոցիստային թոքաբորբ, հեպատիտ Ց), ինչպես նաև չարորակ նորագոյացությունները:

ՄԻԱՎ-ով ապրող մարդկանց ուղեկցող այլ վարակների կառավարումը բարդ և դժվարին իրավիճակ է ստեղծում հիվանդների բուժման և խնամքի ողջ շղթայում ներգրավված կլինիկաների համար:

Արդյունավետ կառավարումը պահանջում է ինտեգրված բուժման մոտեցումներ, հաշվի առնելով հակառետրովիրուսային (ՀՌՎ) դեղամիջոցների կողմնակի ազդեցությունները, այլ դեղերի հետ հնարավոր փոխազդեցությունները և այլ հնարավոր բարդությունները: Վերը նշված ինտեգրված բուժման մոտեցումները և ռեսուրսների կենտրոնացումը կնպաստի հիվանդության ավելի արդյունավետ կառավարմանը:

Հիմնավոր ապացույցներ ստանալու համար կատարվել է բժշկական գրականության ուսումնասիրություն ՄԻԱՎ-ի հետ կապված հետևյալ խնդիրների շուրջ՝ հիվանդանոց ընդունելության/դուրս գրման չափանիշները և կարգը, ՀՌՎ բուժման իրականացումը հիվանդանոցային պայմաններում, լաբորատոր մոնիտորինգ, լյարդային և երիկամային ֆունկցիայի փոփոխությունների և դեղերի փոխազդեցությունների մշտադիտարկումներ և կառավարում: Նշված գործառույթները պահանջում են համապատասխան հիվանդանոցային հագեցվածություն՝ թե՛ պահանջվող բուժսարքավորումների, թե՛ մուլտիդիսցիպլինար բուժանձնակազմի առումով։

ՄԻԱՎ-ով ապրող մարդկանց շրջանում տարածված են ուղեկցող այլ վարակները և առողջական կարգավիճակները, ուստի հիվանդության պատշաճ վարման ընթացակարգերը պետք է վերանայվեն դիսպանսեր հսկողության մեջ ընդգրկելու, բուժման և շարունակական խնամքի բոլոր փուլերում: ՄԻԱՎ-ով ապրող մարդկանց հիվանդանոցային բուժման կազմակերպումը պետք է իրականացվի մշակված ընթացակարգերի համաձայն՝ ամբուլատոր պատասխանատու բժշկի հետ համագործակցության ներքո, հաշվի առնելով պացիենտի հիվանդության պատմությունը, դեղորայքային ռեժիմները, լաբորատոր և գործիքային հետազոտությունների արդյունքները:

ՄԱԿ-ի ՄԻԱՎ/ՁԻԱՀ միացյալ ծրագրի տվյալների համաձայն` միջազգային փորձը նույնպես վկայում է, որ ինտեգրված կառավարումն ավելի արդյունավետ է և նպաստում է պացիենտներին մեկուսացումից դուրս բերելուն, ինչպես նաև խարանի ու խտրականության նվազեցմանը:
Տարածաշրջանային երկրները նույնպես հրաժարվել են «առանձին» ՁԻԱՀ-ի կենտրոն ունենալուց, և ինտեգրել են ծառայությունները ինֆեկցիոն հիվանդությունների կառավարման ոլորտին:

Դեռ 2019-ին Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) առաքելության կողմից Հայաստանում իրականացված գնահատման արդյունքներով՝ առաջարկվել է ապակենտրոնացնել ՄԻԱՎ ախտորոշման ծառայությունը։ Իսկ 2018թ. Աստանայի հռչակագրի համաձայն՝ առողջության առաջնային պահպանման օղակի հզորացումը տուբերկուլոզ, ՄԻԱՎ և հեպատիտ Ց հիվանդությունների և համավարակների համատեղ կառավարման առումով կնպաստի ՄԻԱՎ-ի դեմ պայքարի ուժեղացմանը, ինչպես նաև պացիենտակենտրոն մոտեցմանը:

Այն ենթադրում է պացիենտի առավել համապարփակ խնամք, բուժման հետևողականության բարձրացում, մասնավորապես` բազմակի մասնագիտական միջամտությունների կարիքի դեպքում, պացիենտների կողմից բուժման ընդհատման վտանգի նվազեցում, ավելի ծախսարդյունավետ այցելություններ բուժհաստատություն և «սպասման ժամանակի» կրճատում:

Մինչ այս կենտրոնը մատուցում էր ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի ախտորոշման և բուժման միայն ամբուլատոր ծառայություններ, չէր աշխատում շուրջօրյա և հանգստյան օրերին, ինչը խոչընդոտ էր հասարակական կազմակերպությունների կողմից ուղղորդված դեպքերի ժամանակին հետազոտելու և հսկողության տակ վերցնելու համար: Ավելին, ուղեկցող ինֆեկցիոն հիվանդությունների գերակշիռ մասի դեպքում անհրաժեշտություն է առաջանում հիվանդի բուժումը կազմակերպել ստացիոնար պայմաններում` հիվանդանոցում, ինչը պահանջում է երկու կազմակերպությունների մասնագետների համատեղ աշխատանք:

Կենտրոնի միացումը հիվանդանոցին դրականորեն կանդրադառնա պացիենտների բուժման կազմակերպման գործընթացի վրա, ինչպես նաև կնպաստի կենտրոնի տեխնիկական հնարավորություններն օգտագործել նաև մի շարք այլ, հաճախ նաև` ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ին ուղեկցող վարակիչ հիվանդությունների ախտորոշման և բուժման գործընթացներում:

Հարկ է նշել, որ կենտրոնում պետպատվերի շրջանակներում ՄԻԱՎ-ով ապրող մարդկանց համար նախատեսված ախտորոշիչ և բուժական ծառայությունները կշարունակեն տրամադրվել հիվանդանոցում նույն ծավալով՝ բոլոր հաշվառված հիվանդներին:

ՄԻԱՎ-ով ապրող մարդկանց և ՁԻԱՀ-ով պացիենտների նկատմամբ մեր հասարակությունում առայժմ առկա է խտրական վերաբերմունք, որին որոշակիորեն նպաստում է ախտորոշումն ու բուժումն առանձին հաստատությունում կազմակերպելը։ Պետք է մեկ անգամ ևս փաստել, որ կենտրոնի և հիվանդանոցի միավորումը կնպաստի մեր երկրում ՄԻԱՎ-ով ապրող մարդկանց նկատմամբ խարանի և խտրականության նվազեցմանը:

Հաշվի առնելով արձանագրված բոլորը փաստերը՝ կոչ ենք անում չխոչընդոտել լիազոր մարմնին իրականացնել իրեն վերապահված գործառույթները և չխաթարել բարեփոխումների ընթացքը։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Իրանը և Ռուսաստանը զորավարժություններ կանցկացնեն Կասպից ծովում

12:50 20.07.2025

Իրանը և Ռուսաստանը զորավարժություններ կանցկացնեն Կասպից ծովում

Իրանը և Ռուսաստանը հուլիսի 21-ին Կասպից ծովում կսկսեն CASAREX 2025 զորավարժությունները՝ երկու երկրների ռազմածովային ուժերի և Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի անձնակազմի մասնակցությամբ, հաղորդում է Tasnim պետական լրատվական գործակալությունը։ «CASAREX-2025-ը, որոնք կանցկացվեն Կասպից ծովում երեք օր, տեղի կունենան Իրանի բանակի ռազմածովային ուժերի, ԻՀՊԿ-ի, Ռուսաստանի Դաշնության ռազմածովային ուժերի և Կասպյան տարածաշրջանի երկրների դիտորդների մասնակցությամբ», – ասվում է […] ...

Լևանդովսկին որոշել է վերադառնալ ազգային հավաքական

12:34 20.07.2025

Լևանդովսկին որոշել է վերադառնալ ազգային հավաքական

«Բարսելոնայի» հարձակվող Ռոբերտ Լևանդովսկին շարունակելու է հանդես գալ Լեհաստանի ազգային հավաքականում՝ նորանշանակ գլխավոր մարզիչ Յան Ուրբանի ղեկավարությամբ։ Այս մասին հայտնում է Goal.pl-ը, փոխանցում է armsport.am-ը: Հարձակվողը չի պատրաստվում պայմաններ առաջադրել ավագի թևկապի վերադարձի վերաբերյալ, թեև այդ հարցը դեռևս քննարկման ենթակա է։ Լևանդովսկին ընդգծել է, որ իր վերադարձը հավաքական կախված չէ նրանից, թե ով կլինի ավագը։ […] ...

Գևորգ Պապոյանը Վայոց ձորում հետևել է մի շարք ենթակառուցվածքային ծրագրերի ընթացքին

12:14 20.07.2025

Գևորգ Պապոյանը Վայոց ձորում հետևել է մի շարք ենթակառուցվածքային ծրագրերի ընթացքին

Հուլիսի 19-ին ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանն ու ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանն այցելել են Վայոց ձորի մարզ՝ տեղում հետևելու մի շարք ենթակառուցվածքային ծրագրերի ընթացքին։ Այցի մեկնարկը Զառիթափ բնակավայրում էր, որտեղ նախարարները՝ ԱԺ պատգամավոր Արեն Մկրտչյանի, Վայոց ձորի մարզպետ Կոլյա Միքայելյանի և Վայլ խոշորացված համայնքի ղեկավար Մխիթար Մաթևոսյանի ուղեկցությամբ, ծանոթացել են շուրջ […] ...

Արարատի մարզի մի շարք հասցեներում փորձարկվելու են էլեկտրական շչակներ

11:54 20.07.2025

Արարատի մարզի մի շարք հասցեներում փորձարկվելու են էլեկտրական շչակներ

Հուլիսի 21-ին՝ ժամը 10:00-ից մինչև 17:00-ն ընկած ժամանակահատվածում, Արարատի մարզի Մասիս քաղաքի Հերացու, Շիրակի, Հանրապետության, Երևանյան փողոցների, Ռանչպար, Նորամարգ, Նոր Կյանք, Արալեզ, Ոսկետափ, Այգավան բնակավայրերի մի շարք հասցեներում փորձարկվելու են էլեկտրական շչակներ։ Փրկարար ծառայությունից խնդրում են չանհանգստանալ։ ...

Իրանում գրանցվել է 5.6 մագնիտուդով երկրաշարժ

11:34 20.07.2025

Իրանում գրանցվել է 5.6 մագնիտուդով երկրաշարժ

5.6 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել Իրանի հյուսիսում, հայտնում է Եվրոպական-Միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնը: Երկրաշարժը տեղի է ունեցել տեղական ժամանակով ժամը 21:37-ին՝ Իրանի Գորգան քաղաքից 46 կիլոմետր հեռավորության վրա, որի բնակչությունը կազմում է ավելի քան 244 հազար մարդ։ Էպիկենտրոնը գտնվել է երեք կիլոմետր խորության վրա։ Ավելի ուշ սեյսմոլոգները երկրաշարժի ուժգնությունը նվազեցրել են մինչև 5.4 մագնիտուդ։ Զոհերի կամ […] ...

Կամչատկայի ափերի մոտ երկրաշարժ է տեղի ունեցել

11:16 20.07.2025

Կամչատկայի ափերի մոտ երկրաշարժ է տեղի ունեցել

Կամչատկայի ափերի մոտ կիրակի օրը 5.3 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել, հայտնում է Ռուսաստանի արտակարգ իրավիճակների նախարարության տարածաշրջանային դեպարտամենտը։ «Երկրաշարժի ուժգնությունը կազմել է 5.3 մագնիտուդ։ Էպիկենտրոնը գտնվել է Խաղաղ օվկիանոսում՝ Պետրոպավլովսկ-Կամչատկի քաղաքային շրջանից 146 կիլոմետր արևելք», – ասվում է տարածաշրջանային շտաբի մամուլի ծառայության հաղորդագրության մեջ։ Գործակալության տվյալներով՝ երկրաշարժի օջախը գտնվել է 20 կիլոմետր խորության վրա։ […] ...

BACK_TO_TOP