21:30 16.02.2020
Ավստրալիայի լրատվամիջոցները խոսել են Ադելաիդա քաղաքի 21-ամյա բնակիչ Հարի Դաննեի մասին, որը տառապում է հազվագյուտ նյարդաբանական խանգարումից՝ Կլեյն-Լևինի համախտանիշից (KLS), որը կոչվում է նաև «Քնած գեղեցկուհու» համախտանիշ:
Երիտասարդը ցանկացած պահի կարող է քնել և չգիտի, թե որքան կտևի դա:
Նրա ամենաերկար քունը տևել է 41 օր, նա քնած է եղել իր երկու ծննդյան օրերին`16 և 17 տարեկան դառնալիս, մեկ անգամ Սուրբ Ծննդյան տոնին, մի քանի խոշոր սպորտային մրցումների ժամանակ, որոնք շատ էր ցանկանում դիտել:
Հիվանդությունը Հարիի մոտ ի հայտ է եկել 14 տարեկանում, բայց սկզբում նա համարվում էր պարզապես քնկոտ պատանի: Եվ միայն հետո է պարզվել, թե որքան մեծ է խնդիրը:
Դանն ավստրալական News News 10-ին պատմել է, որ քնած ժամանակ կարող է ուտել, ցնցուղ ընդունել, զուգարան գնալ, բայց ամենևին չի գիտակցում, թե ինչով է զբաղվում:
Ծնողները, երբ իրենց որդին այդպիսի վիճակում է, փորձում են խոսել նրա հետ, բայց նա անհաղորդ է թվում, միշտ չէ, որ պատասխանում է:
Երբ երիտասարդն արթնանում է, չի հիշում, թե ինչ է արել:
Նման «զոմբի» վիճակը կարող է ի հայտ գալ ցանկացած պահի. որևէ նախանշան չի լինում:
Բժիշկները կարծում են, որ հիվանդության պատճառը կարող է լինել հիպոթալամուսում արյան շրջանառության նվազումը, բայց դրա բուժումը դեռ չեն գտել, նրանք պարզապես ենթադրում են, որ ժամանակի հետ դա կվերանա:
10:40 20.07.2025
Սևանա լճում երեկվանից կորած ամուսինները հայտնաբերվել են10:28 20.07.2025
Տարադրամի փոխարժեքները հուլիսի 20-ինShantnews.am-ը ներկայացնում է տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի: ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 383 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 386 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 442 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 450 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4.85 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4.95 դրամ: ...
10:12 20.07.2025
Ավտոմեքենան բախվել է ճանապարհի բաժանարար արգելապատնեշինՀուլիսի 19-ին` ժամը 19։14-ին, Կոտայքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան-Սևան ավտոճանապարհին՝ «Արծվի թևեր» կոչվող արձանի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ․ կան արգելափակված քաղաքացիներ: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Փրկարարական ուժերի վարչության Հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը։ Պարզվել է, որ «Opel» մակնիշի ավտոմեքենան բախվել է ճանապարհի […] ...
10:00 20.07.2025
Իրավիճակը Հայաստանի ճանապարհներին և ԼարսումՓրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհի 41-42-րդ կմ-ի հատվածը փակ է բեռնատարների համար, միակողմանի երթևեկելի՝ մարդատար տրանսպորտային միջոցների համար։ Ըստ Ճանապարհային դեպարտամենտի՝ ճանապարհաշինական աշխատանքներով պայմանավորված՝ հուլիսի 4-ից Մ-1 միջպետական ճանապարհի (Երևան-Գյումրի) կմ38+030 հատվածից (Ուջանի մոտից) երթևեկությունը կտեղափոխվի Հյուսիս-հարավի նորակառույց ճանապարհ։ Լարսի մասին Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ […] ...
23:59 19.07.2025
Թեյագործ Սոնա Աղաբեկյանը պատրաստում է չորացված մրգերի հետ համակցված խոտաբույսային թեյերԹեյագործ Սոնա Աղաբեկյանը հիմնել է «Memories» ապրանքանիշը․ պատրաստում է չորացված մրգերի հետ համակցված խոտաբույսային թեյեր։ Այս մասին հայտնել են ՀՀ կառավարությունից: Մանրամասները՝ տեսանյութում: ...
23:43 19.07.2025
Հայտնի են 22-րդ «Ոսկե ծիրան»-ի հաղթողներըԱվարտվել է «Ոսկե ծիրան» 22-րդ միջազգային կինոփառատոնը․ հայտնի են հաղթողները։ Լիամետրաժ ֆիլմերի միջազգային մրցույթ • Ոսկե ծիրան Ֆիումե կամ մա՛հ, ռեժ․ Իգոր Բեզինովիչ • Արծաթե ծիրան Սուրբ էլեկտրականություն, ռեժ․ Տատո Կոթեթիշվիլի • Հատուկ հիշատակում Դանդաղ այրվող հողի երգեր, ռեժ․ Օլհա Ժուրբա Ծիրանի կորիզ • Ոսկե ծիրան Մայրենիքը, ռեժ․ Գոռ Առուշանյան • Արծաթե ծիրան Օձի ապուրը, […] ...
23:19 19.07.2025
Մեծ Բրիտանիայում «Պաղեստինի գործողությունների» աջակցության բողոքի ցույցի ժամանակ ձերբակալվել է ավելի քան 100 մարդՄեծ Բրիտանիայում ավելի քան 100 մարդ է ձերբակալվել պաղեստինամետ «Պաղեստինյան գործողություն» խմբավորման աջակցության բողոքի ցույցերի ժամանակ, որը Մեծ Բրիտանիայում համարվում է ահաբեկչական կազմակերպություն, հայտնում է քաղաքային ոստիկանությունը։ Նշվում է, որ 65 մարդ ձերբակալվել է Լոնդոնում, 18-ը՝ Մանչեսթերում, 17-ը՝ Բրիստոլում, 8-ը՝ Անգլիայի հարավ-արևմուտքում գտնվող Քորնուոլի կոմսության Տրուրո քաղաքում։ ...