18:08 16.02.2020
НашПотребНадзор ծրագրի մասնագետները պարզել են, որ որքան ավելի բարձր է տարիքը, այնքան ավելի շատ է ներքին ճարպը, և ինչպես կարող են եղանակը և էժանագին մաստակն օգնել կիլոգրամներ կորցնել:
Սխալ քաշը վտանգավոր է: Բայց ինչպե՞ս հասկանալ՝ արդյո՞ք քաշը նորմալ է, թե՞ անհրաժեշտ է նիհարել:
Դրա համար կան հատուկ բանաձևեր: Առավել հայտնի է մարմնի զանգվածի ցուցանիշը, որն ամբողջ աշխարհում օգտագործվում է տասնամյակներ շարունակ: Այնուամենայնիվ, այս բանաձևը չի արտացոլում անհատական բնութագրերը:
Էնդոկրինոլոգ Օլգա Իգնատովան նշել է. «Մարմնի զանգվածի ինդեքսը չի գործում 18 տարեկանից ցածր դեռահասների և երեխաների, 65 տարեկանից բարձր տարեց մարդկանց համար, քանի որ նրանք բավարար քանակությամբ մկանային հյուսվածքներ չունեն: Այն սխալ է նաև աթլետիկ կառուցվածք ունեցող անձանց համար, քանի որ նրանց մոտ առկա է մկանային մեծ զանգված. հայտնի է, որ մկաններն ավելի ծանր են, քան ճարպը»:
ԱՀԿ-ի տվյալներով՝ գրեթե երեքուկես միլիոն մարդ տարեկան մահանում է ավելորդ քաշից: Եվ հիմնական ռիսկի խումբը հենց նրանք են, որոնց մոտ ճարպերը հավաքվում են որովայնի շրջանում:
Սննդաբան Նատալյա Նեֆյոդովան նշել է. «Նույն քաշով մարդկանց մոտ ճարպերը կարող են տարբեր կերպ տեղաբաշխվել: Դրանք կարող են լինել ենթամաշկային, բայց նաև՝ ներքին. շրջապատելով կենսական օրգանները՝ դրանք կարող են ազդել օրգանների աշխատանքի վրա՝ առաջացնելով հիվանդություններ»:
Էդինբուրգի գենետիկները հաշվարկել են, որ ստամոքսի վրա յուրաքանչյուր լրացուցիչ կիլոգրամը երկու ամսով կրճատում է կյանքը: Սա հատկապես վտանգավոր է կանանց համար. վերջին փորձարկումները ցույց են տվել, որ միջին և ավելի բարձր տարիքի գեր կանայք մահանում են երեք անգամ ավելի հաճախ, քան նիհարները: Բացի այդ, ավելորդ քաշը ճնշում է գործադրում հոդերի վրա՝ առաջացնելով արթրիտ և արթրոզ:
Սրանք տարիքային առանձնահատկություններ են: Մինչև 30 տարեկան դառնալն ավելորդ քաշը հեշտությամբ գալիս և գնում է, իսկ հետո՝ նույնքան հեշտությամբ, մկանային հյուսվածքը սեղմվում է և փոխարինվում ճարպով:
Փենսիլվանիայից սննդաբանների երկարաժամկետ դիտարկումները ցույց են տվել, որ 30-ից հետո մարդու մարմինը, որը բաղկացած է մկանային հյուսվածքից, ոսկորներից, ջրից և ճարպից, սկսում է արագորեն կորցնել մկանային զանգվածը և ճարպ ձեռք բերել:
Նախ, հարկավոր է շատ շարժվել: Մկանաճարպային փոփոխությունների պատճառով հարկավոր է ավելի ակտիվ լինել, քան երիտասարդ տարիքում:
Նատալյա Նեֆյոդովան ասել է. «Մենք պետք է մկանային զանգված կառուցենք, այնպես որ, նույնիսկ եթե ավելի շատ կալորիա եք այրում, քան ստանում եք, միևնույն է, ֆիզիկական ակտիվությունն արժե մեծացնել, ավելի շատ շարժվեք, շատ մի նստեք, սպորտով զբաղվեք և առողջ եղեք»:
ԱՄՆ-ում անցկացված երկարատև ուսումնասիրությունները ցույց են տվել, որ հաճախակի ծիծաղը և մաստակ ծամելն օգնում են կարգավորել մեծահասակների քաշը: Թեպետ, իհարկե, ամենակարևոր կանոնն այն է, որ Դուք այն եք, ինչ ուտում եք: Անհրաժեշտ է ուտել մրգեր, բանջարեղեն, ձկնեղեն, թռչնամիս, ընդեղեն, հատիկավորներ և ավելի քիչ շաքար, աղ, վերամշակված սնունդ և ավելի շատ սպիտակուցներ, բջջանյութ և օգտակար ճարպեր:
10:40 20.07.2025
Սևանա լճում երեկվանից կորած ամուսինները հայտնաբերվել են10:28 20.07.2025
Տարադրամի փոխարժեքները հուլիսի 20-ինShantnews.am-ը ներկայացնում է տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի: ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 383 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 386 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 442 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 450 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4.85 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4.95 դրամ: ...
10:12 20.07.2025
Ավտոմեքենան բախվել է ճանապարհի բաժանարար արգելապատնեշինՀուլիսի 19-ին` ժամը 19։14-ին, Կոտայքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան-Սևան ավտոճանապարհին՝ «Արծվի թևեր» կոչվող արձանի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ․ կան արգելափակված քաղաքացիներ: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Փրկարարական ուժերի վարչության Հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը։ Պարզվել է, որ «Opel» մակնիշի ավտոմեքենան բախվել է ճանապարհի […] ...
10:00 20.07.2025
Իրավիճակը Հայաստանի ճանապարհներին և ԼարսումՓրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհի 41-42-րդ կմ-ի հատվածը փակ է բեռնատարների համար, միակողմանի երթևեկելի՝ մարդատար տրանսպորտային միջոցների համար։ Ըստ Ճանապարհային դեպարտամենտի՝ ճանապարհաշինական աշխատանքներով պայմանավորված՝ հուլիսի 4-ից Մ-1 միջպետական ճանապարհի (Երևան-Գյումրի) կմ38+030 հատվածից (Ուջանի մոտից) երթևեկությունը կտեղափոխվի Հյուսիս-հարավի նորակառույց ճանապարհ։ Լարսի մասին Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ […] ...
23:59 19.07.2025
Թեյագործ Սոնա Աղաբեկյանը պատրաստում է չորացված մրգերի հետ համակցված խոտաբույսային թեյերԹեյագործ Սոնա Աղաբեկյանը հիմնել է «Memories» ապրանքանիշը․ պատրաստում է չորացված մրգերի հետ համակցված խոտաբույսային թեյեր։ Այս մասին հայտնել են ՀՀ կառավարությունից: Մանրամասները՝ տեսանյութում: ...
23:43 19.07.2025
Հայտնի են 22-րդ «Ոսկե ծիրան»-ի հաղթողներըԱվարտվել է «Ոսկե ծիրան» 22-րդ միջազգային կինոփառատոնը․ հայտնի են հաղթողները։ Լիամետրաժ ֆիլմերի միջազգային մրցույթ • Ոսկե ծիրան Ֆիումե կամ մա՛հ, ռեժ․ Իգոր Բեզինովիչ • Արծաթե ծիրան Սուրբ էլեկտրականություն, ռեժ․ Տատո Կոթեթիշվիլի • Հատուկ հիշատակում Դանդաղ այրվող հողի երգեր, ռեժ․ Օլհա Ժուրբա Ծիրանի կորիզ • Ոսկե ծիրան Մայրենիքը, ռեժ․ Գոռ Առուշանյան • Արծաթե ծիրան Օձի ապուրը, […] ...
23:19 19.07.2025
Մեծ Բրիտանիայում «Պաղեստինի գործողությունների» աջակցության բողոքի ցույցի ժամանակ ձերբակալվել է ավելի քան 100 մարդՄեծ Բրիտանիայում ավելի քան 100 մարդ է ձերբակալվել պաղեստինամետ «Պաղեստինյան գործողություն» խմբավորման աջակցության բողոքի ցույցերի ժամանակ, որը Մեծ Բրիտանիայում համարվում է ահաբեկչական կազմակերպություն, հայտնում է քաղաքային ոստիկանությունը։ Նշվում է, որ 65 մարդ ձերբակալվել է Լոնդոնում, 18-ը՝ Մանչեսթերում, 17-ը՝ Բրիստոլում, 8-ը՝ Անգլիայի հարավ-արևմուտքում գտնվող Քորնուոլի կոմսության Տրուրո քաղաքում։ ...