Մեկնարկվել է «Հիվանդանոցային պայմաններում արտահիվանդանոցային բժշկական օգնություն» ծրագիրը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
20 07 2025
  • $
    384.23
  • RUBLE
    4.88
  • 447.24
WEATHER
+28.09 oC

Մեկնարկվել է «Հիվանդանոցային պայմաններում արտահիվանդանոցային բժշկական օգնություն» ծրագիրը

10:14 14.02.2020

Առողջապահության նախարարի հրամանով մեկնարկվել է Հիվանդանոցային պայմաններում արտահիվանդանոցային բժշկական օգնություն (Emergency) ծրագիրը: Այն միտված է բնակչության համար առավել հասանելի ու մատչելի դարձնել անհետաձգելի ոչ հիվանդանոցային դեպքերի սպասարկումը ստացիոնար կազմակերպություններում, որոնք մինչև այժմ իրականացվել են վճարովի հիմունքներով:

Ներկայում հիվանդանոցային պայմաններում արտահիվանդանոցային բժշկական օգնություն (Emergency) ծառայության պետական պատվեր տեղադրվել է 40 բազմապրոֆիլ և նեղ մասնագիտական բժշկական հաստատություններում, որոնցից 11-ը տեղակայված են Երևանում, իսկ 29-ը` մարզային բազմապրոֆիլ բժշկական կազմակերպություններում:Ծրագրի մեջ ներառվելու նախապայման է բժշկական կազմակերպությունների կողմից հիվանդանոցների ընդունարանների անհետաձգելի բուժօգնության բաժանմունքների տեխնիկական և մասնագիտական որակավորման պահանջներին ու պայմաններին բավարարելը, ինչպես նաև շուրջօրյա բժշկական հերթապահության  առկայությունը:

Հիվանդանոցների ընդունարանի անհետաձգելի բուժօգնության բաժնում (Emergency)՝ 24-ժամյա ռեժիմով յուրաքանչյուր քաղաքացու, անկախ սոցիալական կարգավիճակից, պետական պատվերի շրջանակներում կցուցաբերվի հիվանդանոցային բժշկական օգնությունև սպասարկում չպահանջող անհետաձգելի դեպքերիբուժօգնություն, կկայացվի հոսպիտալացման վերաբերյալ որոշում` համապատասխան բաժանմունքի հստակեցումով, կիրականացվեն վերակենդանացման միջոցառումների անհրաժեշտություն ունեցող պացիենտներին ուղղված նախնական գործողություններ:

Ի դեպ, անհետաձգելի բժշկական օգնություն պահանջող վիճակներն ու ախտորոշումներն են.

1) ծակած, կտրած, կծած վերքեր,

2) հոդախախտեր, ոսկրերի կոտրվածքներ, որոնք չեն պահանջում հոսպիտալացում,

3) մաշկի անհայտ ծագման սուր ցանավորումներ, ալերգիկ սուր ռեակցիաներ,

4) մարմնի բարձր ջերմություն՝ մինչև ախտորոշումը (38.50-ից բարձր ջերմություն),

5) սուր ցավ կրծքավանդակում` մինչև ախտորոշումը,

6) սուր ցավ որովայնում` մինչև ախտորոշումը,

7) աղեստամոքսային համակարգի սուր դիսֆունկցիա` մինչև ախտորոշումը,

8) արյունահոսություններ, այրվածքներ, ցրտահարություններ, որոնք չեն պահանջում հիվանդանոցայինբուժում,

9) սուր շնչառական խանգարումներ` մինչև ախտորոշումը:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Իրավիճակը Հայաստանի ճանապարհներին և Լարսում

10:00 20.07.2025

Իրավիճակը Հայաստանի ճանապարհներին և Լարսում

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհի 41-42-րդ կմ-ի հատվածը փակ է բեռնատարների համար, միակողմանի երթևեկելի՝ մարդատար տրանսպորտային միջոցների համար։ Ըստ Ճանապարհային դեպարտամենտի՝ ճանապարհաշինական աշխատանքներով պայմանավորված՝ հուլիսի 4-ից Մ-1 միջպետական ճանապարհի (Երևան-Գյումրի) կմ38+030 հատվածից (Ուջանի մոտից) երթևեկությունը կտեղափոխվի Հյուսիս-հարավի նորակառույց ճանապարհ։ Լարսի մասին Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ […] ...

Թեյագործ Սոնա Աղաբեկյանը պատրաստում է չորացված մրգերի հետ համակցված խոտաբույսային թեյեր

23:59 19.07.2025

Թեյագործ Սոնա Աղաբեկյանը պատրաստում է չորացված մրգերի հետ համակցված խոտաբույսային թեյեր

Թեյագործ Սոնա Աղաբեկյանը հիմնել է «Memories» ապրանքանիշը․ պատրաստում է չորացված մրգերի հետ համակցված խոտաբույսային թեյեր։ Այս մասին հայտնել են ՀՀ կառավարությունից: Մանրամասները՝ տեսանյութում: ...

Հայտնի են 22-րդ «Ոսկե ծիրան»-ի հաղթողները

23:43 19.07.2025

Հայտնի են 22-րդ «Ոսկե ծիրան»-ի հաղթողները

Ավարտվել է «Ոսկե ծիրան» 22-րդ միջազգային կինոփառատոնը․ հայտնի են հաղթողները։ Լիամետրաժ ֆիլմերի միջազգային մրցույթ • Ոսկե ծիրան Ֆիումե կամ մա՛հ, ռեժ․ Իգոր Բեզինովիչ • Արծաթե ծիրան Սուրբ էլեկտրականություն, ռեժ․ Տատո Կոթեթիշվիլի • Հատուկ հիշատակում Դանդաղ այրվող հողի երգեր, ռեժ․ Օլհա Ժուրբա Ծիրանի կորիզ • Ոսկե ծիրան Մայրենիքը, ռեժ․ Գոռ Առուշանյան • Արծաթե ծիրան Օձի ապուրը, […] ...

Մեծ Բրիտանիայում «Պաղեստինի գործողությունների» աջակցության բողոքի ցույցի ժամանակ ձերբակալվել է ավելի քան 100 մարդ

23:19 19.07.2025

Մեծ Բրիտանիայում «Պաղեստինի գործողությունների» աջակցության բողոքի ցույցի ժամանակ ձերբակալվել է ավելի քան 100 մարդ

Մեծ Բրիտանիայում ավելի քան 100 մարդ է ձերբակալվել պաղեստինամետ «Պաղեստինյան գործողություն» խմբավորման աջակցության բողոքի ցույցերի ժամանակ, որը Մեծ Բրիտանիայում համարվում է ահաբեկչական կազմակերպություն, հայտնում է քաղաքային ոստիկանությունը։ Նշվում է, որ 65 մարդ ձերբակալվել է Լոնդոնում, 18-ը՝ Մանչեսթերում, 17-ը՝ Բրիստոլում, 8-ը՝ Անգլիայի հարավ-արևմուտքում գտնվող Քորնուոլի կոմսության Տրուրո քաղաքում։ ...

«Զվարթնոց» օդանավակայանի մոտ ճակատ ճակատի բախվել են «Nissan Rogue»-ն ու «Toyota»-ն. կա վիրավոր

23:08 19.07.2025

«Զվարթնոց» օդանավակայանի մոտ ճակատ ճակատի բախվել են «Nissan Rogue»-ն ու «Toyota»-ն. կա վիրավոր

Հուլիսի 19-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 20:40-ի սահմաններում Երևանյան փողոցից դեպի «Զվարթնոց» օդանավակայան տանող ճանապարհահատվածում ճակատ ճակատի բախվել են «Nissan Rogue» և «Toyota» մակնիշի ավտոմեքենաները: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 1 հոգի տեղափոխվել է հիվանդանոց, մեկ հոգու էլ տեղում առաջին բուժօգնությունն են ցուցաբերել բժիշկները, սակայն վերջինը հրաժարվել է հիվանդանոց մեկնելուց: Վթարի մասին […] ...

Նոր Նորքի տարածքում գործարկվելու են ազդարարման սարքավորումներ. չանհանգստանալ

22:55 19.07.2025

Նոր Նորքի տարածքում գործարկվելու են ազդարարման սարքավորումներ. չանհանգստանալ

Հուլիսի 21, 22, 23-ին՝ առավոտյան ժամերին, Նոր Նորքի տարածքում անցկացվելու են ուսումնավարժանքներ, որոնց ընթացքում գործարկվելու են ազդարարման սարքավորումներ: Այս մասին նշվում է Նոր Նորք վարչական շրջանի Ֆեյսբուքի էջում տարածված հաղորդագրության մեջ: «Խնդրում ենք չանհանգստանալ»,- ասվում է հաղորդագրությունում։ ...

BACK_TO_TOP