16:00 14.02.2020
Նոր կորոնավիրուսին վերաբերող լուրերի մասով օրը սկսվեց այս տեղեկությամբ
Ամերիկացի տարհանվածների այն խումբը, որն անցած շաբաթ դուրս է եկել նոր կորոնավիրուսի կենտրոն համարվող Ուհանից և գտնվում է կարանտինի մեջ, դիմել է Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ամերիկյան կենտրոն՝ խնդրանքով, որ վարակի հայտնաբերման համար թեստավորումն արագ կատարվի:
«Մենք կարծում ենք, որ թեստավորումը կօգնի հնարավորինս շուտ բացահայտել պոտենցիալ կասկածյալներին, համապատասխան բուժում կիրականացվի»,- ասված է խնդրագրում, որը գրված է ինչպես չինարեն, այնպես էլ անգլերեն լեզուներով:
Երկու մարդու մոտ կորոնավիրուս է ախտորոշվել, նրանք տեղափոխվել են Միրամար՝ մեկուսարան:
CDC-ն ասել է, որ տեղյակ է տարհանվածների դժգոհությունից, բայց ասիմպտոմատիկ մարդկանց թեստավորելու պարագայում կարող են կեղծ բացասական արդյունք ունենալ:
«Մանչեսթեր Յունայթեդի» նոր հարձակվողին հանձնարարվել է մարզվել հիմնական թիմից հեռու՝ նախազգուշական նպատակով
«Մանչեսթեր Յունայթեդի» նոր խաղացող Օդիոն Իգհալոն Չինաստանից ժամանելուց հետո մարզվում է հիմնական թիմից հեռու: Իգհալոն «Յունայթեդին»-ին միացել է հունվարի 31-ին Shanghai Shenhua-ի Սուպեր լիգայի խաղարկությունից հետո: Չնայած նրան, որ ռիսկը նվազագույն է` քաղաքը գտնվում է Հուբեյ նահանգից հարյուրավոր կիլոմետրեր հեռավորության վրա, ակումբը որոշել է նախազգուշական միջոցներ ձեռնարկել:
Ներկայումս, բժշկական ցուցումներով` այն մարդկանց, ովքեր Մեծ Բրիտանիա են վերադառնում որոշ երկրներից, խորհուրդ է տրվում կարանտինի մեջ գտնվել 14 օր:
Չինաստանի առողջապահության ազգային հանձնաժողովը վերանայումից հետո մահվան դեպքերի նոր թիվ է ներկայացրել
Չինաստանի առողջապահության գլխավոր մարմինը նոր թիվ է ներկայացրել նոր կորոնավիրուսից զոհերի թվի վերաբերյալ: Ներկայումս Չինաստանում վարակակիրների թիվը 63 851 է, ինչը 5090-ով ավելի է, քան նախորդ օրը, իսկ զոհերի թիվը հասել է 1380-ի: Այս առավոտյան Հուբեյ նահանգում հրապարակված թվերի համաձայն` վարակվածների թիվը գերազանցել է 65 000-ը, սակայն Պեկինը հիմա ասում է, որ դա սխալ է:
Զբոսանավերից մեկը դուրս է գալիս կարանտինից, մյուսը՝ մտնում կարանտին
Առավոտը լավ լուրերով է սկսել այն ուղևորների համար, որոնք գտնվում էին Westerdam զբոսանավում` Հարավարևելյան Ասիայում: Ըստ լուրերի` որոշ ուղևորներ այսօր Westerdam-ից Կամբոջա են տեղափոխվել: Նրանց ցամաքում դիմավորել է վարչապետ Հան Սենը: Նավի ուղևորներին չեն ընդունել Թաիլանդը, Ճապոնիան, Թայվանը և Ֆիլիպինները: Ասվում է, որ Կամբոջայում կայանելուց հետո զբոսանավում հիվանդության ոչ մի դեպք չի հայտնաբերվել։
Holland America-ի տվյալներով ՝ չարտերային չվերթների չվացուցակով բոլոր ուղևորների տեղափոխման համար կպահանջվի մի քանի օր:
Շարունակում են կարանտինում մնալ
Խոսքը Ճապոնիայի Յոկոհամա ջրային տարածքում գտնվող Diamond Princess զբոսանավի մասին է, որտեղ մինչ օրս հայտնաբերվել է վիրուսի 219 դեպք: Ըստ նավի պատասխանատուների՝ մեծ է հավանականությունը, որ մինչև կարանտինի վերջը վարակակիրների թիվն ավելի կմեծանա: Զբոսանավում 14-օրյա կարանտին է հայտարարված՝ մինչև փետրվարի 19-ը:
Կեսօրին հայտնի դարձավ, որ Diamond Princess զբոսանավի տասնմեկ ուղևորներ կտեղափոխվեն ափամերձ կարանտինային տարածքներ: Diamond Princess-ն է համարվում Չինաստանի սահմաններից դուրս ամենամեծ բռնկման օջախը: Ճապոնիայի առողջապահության նախարարության աշխատակիցներն արդեն մեկ շաբաթ է, ինչ թեստավորում են անձնակազմի հարյուրավոր անդամներին, քանի որ նավը կարանտինի մեջ է:
Մակաոն 275 մլն դոլարի վաուչեր կբաժանի տնտեսությանը խթանելու համար
Չինաստանի տնտեսությունը մեծ վնասներ է կրում կորոնավիրուսի հետևանքով, «մեկուսացված են» քաղաքներ, մարդիկ շաբաթներ շարունակ աշխատանքի չեն գնում` փակված մնալով տանը:
Մակաո վարչական շրջանում կառավարությունը հայտարարել է, որ 275 մլն դոլար կհատկացնի վաուչերների տեսքով, որպեսզի օգնի տնտեսությանը: Մակաոյի կառավարությունն իր հայտարարության մեջ կոչ է արել իր քաղաքացիներին ավելի շատ ծախսել՝ յուրաքանչյուր բնակչի ուղարկելով 374 դոլարի էլեկտրոնային վաուչեր, որը կարող է օգտագործվել միայն երեք ամսվա ընթացքում:
Հոնկոնգում մայրերը միայնակ են ծննդաբերում, քանի որ հայրերին արգելել են գնալ հիվանդանոցներ վիրուսի տարածումը կանխելու համար
Հոնկոնգում մայրերը միայնակ են ծննդաբերում, քանի որ այդ տարածքում պետական հիվանդանոցներն արգելում են ապագա հայրերին այցելել ծննդատներ` փորձելով զսպել կորոնավիրուսի բռնկումը:
Որոշումն անփոփոխ է նաև կեսարյան և մյուս ծանր ծննդաբերությունների դեպքում:
Ինչի՞ մասին են վկայում վիրուսի տարածվածության վերաբերյալ տվյալները
585 հաստատված դեպք 27 երկրներում և Չինաստանի սահմաններից դուրս գտնվող տարածքներում:
Ավստրալիա (առնվազն 15 դեպք)
Բելգիա (առնվազն 1 դեպք)
Կամբոջա (առնվազն 1 դեպք)
Կանադա (առնվազն 7 դեպք)
Ֆինլանդիա (առնվազն 1 դեպք)
Ֆրանսիա (առնվազն 11 դեպք)
Գերմանիա (առնվազն 16 դեպք)
Հոնկոնգ (առնվազն 53 դեպք, 1 մահ)
Հնդկաստան (առնվազն 3 դեպք)
Իտալիա (առնվազն 3 դեպք)
Ճապոնիա (առնվազն 31 դեպք, 1 մահ + 219 նավարկության կարանտինում)
Մակաո (առնվազն 10 դեպք)
Մալայզիա (առնվազն 19 դեպք)
Նեպալ (առնվազն 1 դեպք)
Ֆիլիպիններ (առնվազն 3 դեպք, 1 մահ)
Ռուսաստան (առնվազն 2 դեպք)
Սինգապուր (առնվազն 58 դեպք)
Հարավային Կորեա (առնվազն 28 դեպք)
Իսպանիա (առնվազն 2 դեպք)
Շրի Լանկա (առնվազն 1 դեպք)
Շվեդիա (առնվազն 1 դեպք)
Թայվան (առնվազն 18 դեպք)
Թաիլանդ (առնվազն 33 դեպք)
Արաբական Միացյալ Էմիրություններ (առնվազն 8 դեպք)
Միացյալ Թագավորություն (առնվազն 9 դեպք)
Միացյալ Նահանգներ (առնվազն 15 դեպք)
Պեկինը տեղի պաշտոնյաների շրջանում զտումներ է իրականացնում
Ի նշան Չինաստանի Կոմունիստական կուսակցության վերնախավի դժգոհության ՝ հինգշաբթի աշխատանքից հեռացվել են տեղի երկու բարձրաստիճան պաշտոնյաներ, որոնք աշխատել են կորոնավիրուսի բռնկման էպիկենտրոնում:
Պետական ԶԼՄ-ները հայտարարել են, որ Հուբեյի և Ուհանի Կոմունիստական կուսակցության ղեկավարներին կփոխարինեն Շանհայի նախկին քաղաքապետ Յինգ Յոնգը և Վան Ժոնգլին՝ կուսակցության՝ Ջինանի նախկին քարտուղարը:
Ավելի քան 1700 բուժաշխատող է վարակվել վիրուսով, 6-ը մահացել է
Չինաստանի առողջապահության պաշտոնյաներն ասում են, որ 1716 բուժաշխատողներ արդեն վարակվել են նոր կորոնավիրուսով, այդ թվում՝ 6 մարդ մահացել է: Դեպքերի մոտ 1500-ը կամ 87,5 տոկոսը բաժին է ընկնում Հուբեյ նահանգին, որը գտնվում է բռնկման էպիկենտրոնում։
Միայն Ուհանում 398 հիվանդանոց և մոտ 6000 հասարակական կլինիկա կա։
Կա վստահություն, որ Տոկիոյում ամառային խաղերը կշարունակվեն՝ չնայած վիրուսի բռնկմանը
«Առողջապահության համաշխարհային կազմակերպությունից ստացված խորհրդատվության համաձայն՝ չկա ոչ մի հիմք խաղերի չեղարկման կամ խաղերի տեղափոխման համար»,- լրագրողներին ասել է Տոկիոյի Օլիմպիադայի խաղերի համակարգող հանձնաժողովի նախագահ Ջոն Քոութսը:
Ճապոնիան հաստատել է նոր կորոնավիրուսով հիվանդանալու 4 նոր դեպք
Ճապոնիայում Diamond Princess զբոսանավից ևս 4 մարդու դեպքում է դրական արդյունք տվել կորոնավիրուսի համար անցկացված թեստը: Այս մասին ասվել է այսօր: Այսպիսով, Ճապոնիայում վարակվածների ընդհանուր թիվը կազմում է 254, որից 219 դեպք՝ Diamond Princess զբոսանավում: Կորոնավիրուսով վարակման 35 դեպք գրանցվել է ցամաքում:
Հոնկոնգի զբոսաշրջության խորհուրդը հայտարարել է, որ 2020 թվականի հունվարին քաղաքն ընդունել է 3,2 մլն այցելու, ինչը 53 տոկոսով պակաս է, քան 2019 թվականի առաջին կիսամյակում: Ամենից շատ տուժել են չինական և մերձավորարևելյան շուկաները` գրանցելով ավելի քան 50 տոկոսով նվազում:
Զբոսաշրջության խորհուրդը հավելել է, որ փետրվարի նախնական տվյալները վկայում են այն մասին, որ ժամանողների թիվը շարունակում է նվազել, ընդ որում՝ ժամանողների միջին օրական թիվը 3000-ից պակաս է:
Փետրվարի 14-ի դրությամբ Հոնկոնգում նոր կորոնավիրուսով հիվանդանալու ավելի քան 50 հաստատված դեպք է գրանցվել:
10:12 20.07.2025
Ավտոմեքենան բախվել է ճանապարհի բաժանարար արգելապատնեշին10:12 20.07.2025
Ավտոմեքենան բախվել է ճանապարհի բաժանարար արգելապատնեշինՀուլիսի 19-ին` ժամը 19։14-ին, Կոտայքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան-Սևան ավտոճանապարհին՝ «Արծվի թևեր» կոչվող արձանի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ․ կան արգելափակված քաղաքացիներ: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Փրկարարական ուժերի վարչության Հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը։ Պարզվել է, որ «Opel» մակնիշի ավտոմեքենան բախվել է ճանապարհի […] ...
10:00 20.07.2025
Իրավիճակը Հայաստանի ճանապարհներին և ԼարսումՓրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհի 41-42-րդ կմ-ի հատվածը փակ է բեռնատարների համար, միակողմանի երթևեկելի՝ մարդատար տրանսպորտային միջոցների համար։ Ըստ Ճանապարհային դեպարտամենտի՝ ճանապարհաշինական աշխատանքներով պայմանավորված՝ հուլիսի 4-ից Մ-1 միջպետական ճանապարհի (Երևան-Գյումրի) կմ38+030 հատվածից (Ուջանի մոտից) երթևեկությունը կտեղափոխվի Հյուսիս-հարավի նորակառույց ճանապարհ։ Լարսի մասին Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ […] ...
23:59 19.07.2025
Թեյագործ Սոնա Աղաբեկյանը պատրաստում է չորացված մրգերի հետ համակցված խոտաբույսային թեյերԹեյագործ Սոնա Աղաբեկյանը հիմնել է «Memories» ապրանքանիշը․ պատրաստում է չորացված մրգերի հետ համակցված խոտաբույսային թեյեր։ Այս մասին հայտնել են ՀՀ կառավարությունից: Մանրամասները՝ տեսանյութում: ...
23:43 19.07.2025
Հայտնի են 22-րդ «Ոսկե ծիրան»-ի հաղթողներըԱվարտվել է «Ոսկե ծիրան» 22-րդ միջազգային կինոփառատոնը․ հայտնի են հաղթողները։ Լիամետրաժ ֆիլմերի միջազգային մրցույթ • Ոսկե ծիրան Ֆիումե կամ մա՛հ, ռեժ․ Իգոր Բեզինովիչ • Արծաթե ծիրան Սուրբ էլեկտրականություն, ռեժ․ Տատո Կոթեթիշվիլի • Հատուկ հիշատակում Դանդաղ այրվող հողի երգեր, ռեժ․ Օլհա Ժուրբա Ծիրանի կորիզ • Ոսկե ծիրան Մայրենիքը, ռեժ․ Գոռ Առուշանյան • Արծաթե ծիրան Օձի ապուրը, […] ...
23:19 19.07.2025
Մեծ Բրիտանիայում «Պաղեստինի գործողությունների» աջակցության բողոքի ցույցի ժամանակ ձերբակալվել է ավելի քան 100 մարդՄեծ Բրիտանիայում ավելի քան 100 մարդ է ձերբակալվել պաղեստինամետ «Պաղեստինյան գործողություն» խմբավորման աջակցության բողոքի ցույցերի ժամանակ, որը Մեծ Բրիտանիայում համարվում է ահաբեկչական կազմակերպություն, հայտնում է քաղաքային ոստիկանությունը։ Նշվում է, որ 65 մարդ ձերբակալվել է Լոնդոնում, 18-ը՝ Մանչեսթերում, 17-ը՝ Բրիստոլում, 8-ը՝ Անգլիայի հարավ-արևմուտքում գտնվող Քորնուոլի կոմսության Տրուրո քաղաքում։ ...
23:08 19.07.2025
«Զվարթնոց» օդանավակայանի մոտ ճակատ ճակատի բախվել են «Nissan Rogue»-ն ու «Toyota»-ն. կա վիրավորՀուլիսի 19-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 20:40-ի սահմաններում Երևանյան փողոցից դեպի «Զվարթնոց» օդանավակայան տանող ճանապարհահատվածում ճակատ ճակատի բախվել են «Nissan Rogue» և «Toyota» մակնիշի ավտոմեքենաները: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 1 հոգի տեղափոխվել է հիվանդանոց, մեկ հոգու էլ տեղում առաջին բուժօգնությունն են ցուցաբերել բժիշկները, սակայն վերջինը հրաժարվել է հիվանդանոց մեկնելուց: Վթարի մասին […] ...