13:17 14.02.2020
2019 թվականի դեկտեմբերի 24-ի լույս 25-ի գիշերը շտապօգնությամբ այլ բժշկական կենտրոնից «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունք է տեղափոխվել գիտակցությունը կորցրած 39-ամյա տղամարդ:
Պարզվել է, որ նույն օրը տղամարդը որդի է ունեցել, առիթը նշել են ընկերների հետ: Այնուհետև նա բավական գինովցած վիճակում դուրս է եկել և 4,5 մետրանոց պատի վրայից գլխիվայր ընկել է: Նրան այդ վիճակում մի վարորդ է հայտնաբերել ու շտապօգնություն կանչել:
«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն տղամարդը տեղափոխվել է արհեստական շնչառության ապարատով, ծայրահեղ ծանր վիճակում: Հետազոտության արդյունքում հայտնաբերվել են առաջին հայացքից կյանքի հետ անհամատեղելի բազում կոտրվածքներ, գանգի վնասվածքներ, գլխուղեղի արյունազեղում: Նա համապատասխան բուժօգնություն ստանալուց հետո գիտակցության է եկել հունվարի վեցին, իսկ ինքնուրույն սկսել է շնչել փետրվարի 1-ից:
«Շնորհակալություն եմ հայտնում բժիշկներին կյանքս փրկելու համար, որդիս արդեն երկու ամսական է դառնում, բայց դեռ չեմ տեսել, չեմ էլ ուզում մտածել, թե ինչ կլիներ, եթե մնայի այդ ձորակում ընկած, շնորհակալություն նաև այն անհայտ վարորդին, ով գտել է ինձ ուշքս գնացած ու օգնել»,- նշում է տղամարդը:
Տղամարդու ինքնազգացողությունը լավ է, նա դուրս գրվեց: Ինչպես նշում է վերակենդանացման բաժանմունքի ղեկավար Գրիգոր Մանուչարյանը` տղամարդը դուրս գրման պահին արդեն կարողանում էր շարժել վերին և ստորին վերջույթները, չուներ շարժողական դեֆիցիտ:
10:40 20.07.2025
Սևանա լճում երեկվանից կորած ամուսինները հայտնաբերվել են10:28 20.07.2025
Տարադրամի փոխարժեքները հուլիսի 20-ինShantnews.am-ը ներկայացնում է տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի: ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 383 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 386 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 442 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 450 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4.85 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4.95 դրամ: ...
10:12 20.07.2025
Ավտոմեքենան բախվել է ճանապարհի բաժանարար արգելապատնեշինՀուլիսի 19-ին` ժամը 19։14-ին, Կոտայքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան-Սևան ավտոճանապարհին՝ «Արծվի թևեր» կոչվող արձանի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ․ կան արգելափակված քաղաքացիներ: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Փրկարարական ուժերի վարչության Հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը։ Պարզվել է, որ «Opel» մակնիշի ավտոմեքենան բախվել է ճանապարհի […] ...
10:00 20.07.2025
Իրավիճակը Հայաստանի ճանապարհներին և ԼարսումՓրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհի 41-42-րդ կմ-ի հատվածը փակ է բեռնատարների համար, միակողմանի երթևեկելի՝ մարդատար տրանսպորտային միջոցների համար։ Ըստ Ճանապարհային դեպարտամենտի՝ ճանապարհաշինական աշխատանքներով պայմանավորված՝ հուլիսի 4-ից Մ-1 միջպետական ճանապարհի (Երևան-Գյումրի) կմ38+030 հատվածից (Ուջանի մոտից) երթևեկությունը կտեղափոխվի Հյուսիս-հարավի նորակառույց ճանապարհ։ Լարսի մասին Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ […] ...
23:59 19.07.2025
Թեյագործ Սոնա Աղաբեկյանը պատրաստում է չորացված մրգերի հետ համակցված խոտաբույսային թեյերԹեյագործ Սոնա Աղաբեկյանը հիմնել է «Memories» ապրանքանիշը․ պատրաստում է չորացված մրգերի հետ համակցված խոտաբույսային թեյեր։ Այս մասին հայտնել են ՀՀ կառավարությունից: Մանրամասները՝ տեսանյութում: ...
23:43 19.07.2025
Հայտնի են 22-րդ «Ոսկե ծիրան»-ի հաղթողներըԱվարտվել է «Ոսկե ծիրան» 22-րդ միջազգային կինոփառատոնը․ հայտնի են հաղթողները։ Լիամետրաժ ֆիլմերի միջազգային մրցույթ • Ոսկե ծիրան Ֆիումե կամ մա՛հ, ռեժ․ Իգոր Բեզինովիչ • Արծաթե ծիրան Սուրբ էլեկտրականություն, ռեժ․ Տատո Կոթեթիշվիլի • Հատուկ հիշատակում Դանդաղ այրվող հողի երգեր, ռեժ․ Օլհա Ժուրբա Ծիրանի կորիզ • Ոսկե ծիրան Մայրենիքը, ռեժ․ Գոռ Առուշանյան • Արծաթե ծիրան Օձի ապուրը, […] ...
23:19 19.07.2025
Մեծ Բրիտանիայում «Պաղեստինի գործողությունների» աջակցության բողոքի ցույցի ժամանակ ձերբակալվել է ավելի քան 100 մարդՄեծ Բրիտանիայում ավելի քան 100 մարդ է ձերբակալվել պաղեստինամետ «Պաղեստինյան գործողություն» խմբավորման աջակցության բողոքի ցույցերի ժամանակ, որը Մեծ Բրիտանիայում համարվում է ահաբեկչական կազմակերպություն, հայտնում է քաղաքային ոստիկանությունը։ Նշվում է, որ 65 մարդ ձերբակալվել է Լոնդոնում, 18-ը՝ Մանչեսթերում, 17-ը՝ Բրիստոլում, 8-ը՝ Անգլիայի հարավ-արևմուտքում գտնվող Քորնուոլի կոմսության Տրուրո քաղաքում։ ...