18:39 15.02.2020
Չինաստանում դատարանը մի շարք որոշումներով նախադեպեր է ստեղծել, ինչի արդյունքում կորոնավիրուսի վարակակիր լինելու մասին տեղեկությունը թաքցնողները կարող են մինչև իսկ մահվան դատապարտվել։ Մի շարք պատիժներ են սահմանվել նաև հիվանդության հետ կապված այլ դեպքերում։
Հանրության շրջանում վիրուսի ավելի լայն տարածումը թույլ չտալու համար Չինաստանի իշխանությունները արդեն իսկ փակել են վիրուսի էպիկենտրոն Ուհան քաղաքը և նույնիսկ սահմանափակել այնտեղ թաղամասից թաղամաս մարդկանց տեղափոխությունները։ Սակայն դա բավարար չէ․ մարդիկ պարզապես չեն ցանկանում հայտնել իրենց ախտանիշների առկայության մասին։
Չինաստանի իշխանությունները նման վարքն անընդունելի են համարում։ Դատարանի որոշումների համաձայն՝ ճանապարհորդությունների պատմությունը գաղտնի պահելն այսուհետ նույնպես դիտվելու է որպես քրեական հանցագործություն։
Ավելի խիստ պատժվելու են այն մարդիկ, որոնք թաքցնելու են իրենց ախտանշանները կամ փորձելու են խեղաթյուրել իսկական ինֆորմացիան իրենց ախտանիշների մասին։ Ազատազրկում, ցմահ ազատազրկում ու նույնիսկ մահապատիժ․ սրանք են այն պատժամիջոցները, որոնցով սպառնում են չինական իշխանությունները։
Դեկտեմբերին սկսված և մինչև հիմա աճող համաճարակն արդեն 1700-ից ավելի մարդու կյանք է խլել հիմնականում Չինաստանում։ Վարակակիրների թիվը օր օրի ավելանում է մի քանի հազարով։ Փետրվարի 15-ի առավոտվա դրությամբ արդեն 66 հազար վարակակիր է եղել, մեծ մասը՝ կրկին Չինաստանում։ Կան նաև առողջացողներ՝ մոտ 8 հազար մարդ։
10:12 20.07.2025
Ավտոմեքենան բախվել է ճանապարհի բաժանարար արգելապատնեշինՀուլիսի 19-ին` ժամը 19։14-ին, Կոտայքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան-Սևան ավտոճանապարհին՝ «Արծվի թևեր» կոչվող արձանի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ․ կան արգելափակված քաղաքացիներ: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Փրկարարական ուժերի վարչության Հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը։ Պարզվել է, որ «Opel» մակնիշի ավտոմեքենան բախվել է ճանապարհի […] ...
10:00 20.07.2025
Իրավիճակը Հայաստանի ճանապարհներին և ԼարսումՓրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհի 41-42-րդ կմ-ի հատվածը փակ է բեռնատարների համար, միակողմանի երթևեկելի՝ մարդատար տրանսպորտային միջոցների համար։ Ըստ Ճանապարհային դեպարտամենտի՝ ճանապարհաշինական աշխատանքներով պայմանավորված՝ հուլիսի 4-ից Մ-1 միջպետական ճանապարհի (Երևան-Գյումրի) կմ38+030 հատվածից (Ուջանի մոտից) երթևեկությունը կտեղափոխվի Հյուսիս-հարավի նորակառույց ճանապարհ։ Լարսի մասին Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ […] ...
23:59 19.07.2025
Թեյագործ Սոնա Աղաբեկյանը պատրաստում է չորացված մրգերի հետ համակցված խոտաբույսային թեյերԹեյագործ Սոնա Աղաբեկյանը հիմնել է «Memories» ապրանքանիշը․ պատրաստում է չորացված մրգերի հետ համակցված խոտաբույսային թեյեր։ Այս մասին հայտնել են ՀՀ կառավարությունից: Մանրամասները՝ տեսանյութում: ...
23:43 19.07.2025
Հայտնի են 22-րդ «Ոսկե ծիրան»-ի հաղթողներըԱվարտվել է «Ոսկե ծիրան» 22-րդ միջազգային կինոփառատոնը․ հայտնի են հաղթողները։ Լիամետրաժ ֆիլմերի միջազգային մրցույթ • Ոսկե ծիրան Ֆիումե կամ մա՛հ, ռեժ․ Իգոր Բեզինովիչ • Արծաթե ծիրան Սուրբ էլեկտրականություն, ռեժ․ Տատո Կոթեթիշվիլի • Հատուկ հիշատակում Դանդաղ այրվող հողի երգեր, ռեժ․ Օլհա Ժուրբա Ծիրանի կորիզ • Ոսկե ծիրան Մայրենիքը, ռեժ․ Գոռ Առուշանյան • Արծաթե ծիրան Օձի ապուրը, […] ...
23:19 19.07.2025
Մեծ Բրիտանիայում «Պաղեստինի գործողությունների» աջակցության բողոքի ցույցի ժամանակ ձերբակալվել է ավելի քան 100 մարդՄեծ Բրիտանիայում ավելի քան 100 մարդ է ձերբակալվել պաղեստինամետ «Պաղեստինյան գործողություն» խմբավորման աջակցության բողոքի ցույցերի ժամանակ, որը Մեծ Բրիտանիայում համարվում է ահաբեկչական կազմակերպություն, հայտնում է քաղաքային ոստիկանությունը։ Նշվում է, որ 65 մարդ ձերբակալվել է Լոնդոնում, 18-ը՝ Մանչեսթերում, 17-ը՝ Բրիստոլում, 8-ը՝ Անգլիայի հարավ-արևմուտքում գտնվող Քորնուոլի կոմսության Տրուրո քաղաքում։ ...
23:08 19.07.2025
«Զվարթնոց» օդանավակայանի մոտ ճակատ ճակատի բախվել են «Nissan Rogue»-ն ու «Toyota»-ն. կա վիրավորՀուլիսի 19-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 20:40-ի սահմաններում Երևանյան փողոցից դեպի «Զվարթնոց» օդանավակայան տանող ճանապարհահատվածում ճակատ ճակատի բախվել են «Nissan Rogue» և «Toyota» մակնիշի ավտոմեքենաները: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 1 հոգի տեղափոխվել է հիվանդանոց, մեկ հոգու էլ տեղում առաջին բուժօգնությունն են ցուցաբերել բժիշկները, սակայն վերջինը հրաժարվել է հիվանդանոց մեկնելուց: Վթարի մասին […] ...