ԱՀԿ-ն անհանգստացած է Իրանում նոր կորոնավիրուսի տարածմամբ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
19 07 2025
  • $
    384.23
  • RUBLE
    4.88
  • 447.24
WEATHER
+36.09 oC

ԱՀԿ-ն անհանգստացած է Իրանում նոր կորոնավիրուսի տարածմամբ

18:42 22.02.2020

iran coronavirus covid19 1 իրան կորոնավիրուս

Առողջապահության համաշխարհային կազմակերպության ղեկավարը հայտարարել է, որ իրենց անհանգստացնում են նոր կորոնավիրուսի տարածման այն դեպքերը, որոնք կապված չեն Չինաստանի հետ։ Այս մասին Թեդրոս Ադհանոմ Հեբրեյեսուսը գրել է իր թվիթերյան էջում։

Բանն այն է, որ Չինաստանից դուրս վարակի տարածման բոլոր դեպքերը կապված են եղել Չինաստանի հետ, վարակակիրները կա´մ մինչ այդ եղել են Չինաստանում, կա´մ շփվել են նման մարդկանց հետ․ վարակն ունեցել է տարածման մեկ կենտրոն։ Իսկ երբ դեպքերը կապված չեն Չինաստանի հետ, դա նշանակում է, որ կա նաև այլ կենտրոն։

Կազմակերպության ղեկավարը նշել է, որ իրենց հենց Իրանի դեպքերն են մտահոգում. մինչև հիմա միայն Իրանում արձանագրված դեպքերում է նշվել, որ վարակակիրները որևէ շփում չեն ունեցել Չինաստանի հետ, չեն մեկնել այնտեղ և այլն։

Հիշեցնենք, որ այսօրվա դրությամբ Իրանում արդեն 23 վարակակիր կա։ Եվս 5 մարդ արդեն մահացել է վիրուսի հարուցած հիվանդությունից։ Վարակի տարածումն Իրանում սկսվել է Ղոմ քաղաքից։

Մեկական վարակակիր հայտնաբերվել է նաև Կանադայում ու Լիբանանում, որտեղ նրանք գնացել են հենց Իրանից։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

SHANTNEWS

18:00 19.07.2025

SHANTNEWS

Ավստրալիան Ուկրաինային է փոխանցել խոստացված Abrams տանկերի մեծ մասը

17:53 19.07.2025

Ավստրալիան Ուկրաինային է փոխանցել խոստացված Abrams տանկերի մեծ մասը

Ուկրաինան Ավստրալիայից ստացել է M1A1 Abrams տանկերի առաջին խմբաքանակը։ Այս մասին իր Telegram ալիքում հայտնել է Ուկրաինայի պաշտպանության նախարար Դենիս Շմիգալը։ «Ավստրալիան Ուկրաինային է փոխանցել M1A1 Abrams տանկերի առաջին խմբաքանակը։ Փոխանցված 49 տանկերի մեծ մասն արդեն իսկ ծառայության մեջ է Ուկրաինայի զինված ուժերում», – գրել է նա։ Շմիհալի խոսքով՝ մնացած մեքենաները կժամանեն «առաջիկա ամիսներին»։ «Այս […] ...

Լոնդոնում բողոքի ցույց է տեղի ունենում պաղեստինամետ շարժման արգելքի դեմ

17:45 19.07.2025

Լոնդոնում բողոքի ցույց է տեղի ունենում պաղեստինամետ շարժման արգելքի դեմ

Լոնդոնի ոստիկանությունը սկսել է ձերբակալել ահաբեկչական կազմակերպությունների ցանկում ընդգրկված պաղեստինամետ «Պաղեստինի գործողություն» շարժման աջակցության ցույցի մասնակիցներին։ «Ոստիկանության աշխատակիցները միջամտել են, և ձերբակալություններ են տեղի ունենում», – ասվում է Սքոթլանդ Յարդի հայտարարության մեջ: Մարդկանց տեղափոխում են ոստիկանական մեքենաներ Խորհրդարանի հրապարակի տարածքում: Այնտեղից ցուցարարները մտադիր են անցնել Վեստմինստերյան կամուրջը և, շրջան կազմելուց հետո, անցնել Թեմզան Վաթեռլոո կամրջով […] ...

ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանն այցելել է Վայոց ձորի մարզ

17:36 19.07.2025

ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանն այցելել է Վայոց ձորի մարզ

ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանն այսօր այցելել է Վայոց ձորի մարզի Մ-2 Ելփին – Չիվա 6.4 կմ երկարությամբ հիմնանորոգվող ճանապարհի շինհրապարակ։ Մանրամասները՝ նախարարության տեսանյութում։   ...

Գիզայի բուրգերի ներքին լուսավորության համակարգը թարմացրել են

17:30 19.07.2025

Գիզայի բուրգերի ներքին լուսավորության համակարգը թարմացրել են

Եգիպտոսի զբոսաշրջության և հնությունների նախարարությունը հայտնել է, որ Գիզայի բուրգերի ներքին լուսավորության համակարգը թարմացվել է։ «Զբոսաշրջության և հնությունների նախարարությունը, որը ներկայացված է Հնությունների Գերագույն խորհրդի կողմից, Իսպանիայի կառավարության հետ համագործակցությամբ ավարտել է Գիզայի երեք բուրգերի (Քեոփսի, Խաֆրեի և Միկերինոսի) ներքին լուսավորության թարմացման նախագիծը», – ասվում է հայտարարության մեջ։ Նշվում է, որ արդիականացման համար օգտագործվել են […] ...

Օրբանը հայտարարել է, որ Հունգարիան չի ընդունի Ուկրաինայի համար նախատեսված ԵՄ բյուջեն

17:18 19.07.2025

Օրբանը հայտարարել է, որ Հունգարիան չի ընդունի Ուկրաինայի համար նախատեսված ԵՄ բյուջեն

Հունգարիան չի ընդունի Եվրահանձնաժողովի կողմից առաջարկված ԵՄ 2028-2034 թվականների բյուջեի առաջարկը, քանի որ այն նախատեսում է հունգարական գումարի հատկացում Ուկրաինային։ Այս մասին հայտարարել է Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը՝ առաջարկելով Բրյուսելին լուրջ ընդունել Բուդապեշտի նախազգուշացումը։ «Ես երբեք չեմ ընդունի ԵՄ բյուջե, որը հունգարական գումար է ուղարկում Ուկրաինային։ Ես երբեք չեմ ընդունի ԵՄ բյուջե, որը կործանում է […] ...

BACK_TO_TOP