16:01 24.02.2020
Վրաստանի հիվանդությունների վերահսկման և հանրային առողջության ազգային կենտրոնի գլխավոր տնօրեն Ամիրան Գամկրելիձեի հայտարարությամբ՝ կորոնավիրուսի առնչությամբ Թեհրանը կարող է ավելի վտանգավոր լինել, քան Չինաստանը: Նրա խոսքերով՝ Վրաստանն ուժեղացրել է իր պատրաստակամությունը՝ պայքարելու նոր կորոնավիրուսի դեմ:
«Վրաստանում կորոնավիրուսով վարակման հնարավոր 24 դեպք է եղել: Նրանց բոլորին հոսպիտալացրել են: Նրանցից ոչ մեկի մոտ վարակ չի հաստատվել: Այդուամենայնիվ, վերահսկողությունն ավելի է ուժեղացվել: Չինաստանի համեմատ Թեհրանը կարող է ավելի վտանգավոր լինել»,- ասել է Գամկրելիձեն:
Նա խորհուրդ է տվել Վրաստանի բնակչությանը՝ եթե խիստ անհրաժեշտություն չկա, չայցելել Չինաստան և այն երկրներ, որտեղ արձանագրվել է կորոնավիրուսը:
Նա նաև խորհուրդ է տվել լրագրողներին՝ կորոնավիրուսի հետ կապված չօգտագործել «մարդասպան վիրուսը» արտահայտությունը:
Ըստ նրա՝ Վրաստանում վիրուսի տարածման ռիսկերը կրկին ցածր են, սակայն կանխարգելիչ միջոցառումները շարունակվում են:
18:40 19.07.2025
Լուլա դա Սիլվա. ԱՄՆ գործողությունները խաթարում են պետական ինքնիշխանության սկզբունքներըԱՄՆ-ի միջամտությունը այլ երկրների ներքին գործերին անընդունելի է, քանի որ այն վնասում է նրանց ինքնիշխանությանը, հայտարարել է Բրազիլիայի նախագահ Լուիս Ինասիո Լուլա դա Սիլվան։ Պետության ղեկավարը աջակցության խոսքեր է հղել Հանրապետության Գերագույն դատարանի դատավորներին, որոնց նկատմամբ ԱՄՆ իշխանությունները նախկինում վիզային սահմանափակումներ էին սահմանել Բրազիլիայի նախկին առաջնորդ Ժաիր Բոլսոնարոյի ընթացող դատավարության պատճառով։ Քաղաքական գործիչը մեղադրվում է […] ...
18:32 19.07.2025
Լոս Անջելեսում մեքենաների բախման հետևանքով զոհերի թիվն աճել էԱՄՆ-ի Լոս Անջելես քաղաքում ամբոխի մեջ մեքենայի մխրճվելու հետևանքով վիրավորների թիվը հասել է 30-ի, հայտնում է քաղաքի հրշեջ ծառայությունը։ Շաբաթ օրը ծառայությունը հայտնել էր, որ Լոս Անջելեսում մեքենան մխրճվել է ամբոխի մեջ՝ վիրավորելով ավելի քան 20 մարդու։ Նշվում է, որ դեպքի վայրում աշխատում է ծառայության 124 աշխատակից։ Նախնական հետաքննության արդյունքների համաձայն՝ մեքենայի վարորդը կորցրել է […] ...
18:20 19.07.2025
Դանիան մտահոգված է Ուկրաինայում կոռուպցիայի պատճառով. BerlingskeԴանիայի կառավարությունը մտահոգված է Ուկրաինայում կոռուպցիայի վերաբերյալ՝ կապված ուկրաինական պաշտպանական ընկերությունների արտադրական օբյեկտները իր տարածքում տեղակայելու ծրագրերի հետ, հաղորդում է Berlingske թերթը՝ հղում անելով Դանիայի պաշտպանության նախարար Տրոելս Լունդ Պոուլսենին։ «Ուկրաինան պատմականորեն մեծ խնդիրներ է ունեցել կոռուպցիայի հետ կապված։ Ինչպես խոստովանում է Տրոլս Լունդ Պոուլսենը, սա այն բանն է, որը մտահոգում է Դանիայի կառավարությանը», – […] ...
18:10 19.07.2025
ԱՄՆ-ում ներգաղթյալներին տեղավորելու համար վրանային քաղաքներ կկառուցվենԱՄՆ ներգաղթի և մաքսային ծառայությունը (ICE) նախատեսում է վրաններ տեղադրել անօրինական ներգաղթյալներին պահելու համար՝ արտաքսման տեմպերը արագացնելու նպատակով, հաղորդում է Wall Street Journal-ը՝ հղում անելով իր ձեռք բերած ներքին փաստաթղթերին։ Հաղորդագրության համաձայն՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմի պաշտոնյաները պարզել են, որ անօրինական ներգաղթյալներին տեղավորելու վայրերի սահմանափակ թիվը խանգարում է նրանց ավելացնել իրենց արտաքսման մակարդակը։ Նրանք […] ...
17:53 19.07.2025
Ավստրալիան Ուկրաինային է փոխանցել խոստացված Abrams տանկերի մեծ մասըՈւկրաինան Ավստրալիայից ստացել է M1A1 Abrams տանկերի առաջին խմբաքանակը։ Այս մասին իր Telegram ալիքում հայտնել է Ուկրաինայի պաշտպանության նախարար Դենիս Շմիգալը։ «Ավստրալիան Ուկրաինային է փոխանցել M1A1 Abrams տանկերի առաջին խմբաքանակը։ Փոխանցված 49 տանկերի մեծ մասն արդեն իսկ ծառայության մեջ է Ուկրաինայի զինված ուժերում», – գրել է նա։ Շմիհալի խոսքով՝ մնացած մեքենաները կժամանեն «առաջիկա ամիսներին»։ «Այս […] ...