15:03 24.03.2020
Երևան քաղաքի Դալմայի այգիներ կոչվող տեղանքում շինարարություն իրականացնող կազմակերպության կողմից հուշարձաններ վնասելու դեպքի առթիվ 16.12.2019թ. ՀՀ Քրեական օրենսգրքի 264-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցված քրեական գործով իրականացված նախաքննությամբ պարզվել էր, որ Երևան քաղաքի Մոնթե Մելքոնյան փողոցին հարակից տարածքում ՍՊԸ-ի կողմից շինարարական աշխատանքներ իրականացնելու ժամանակ քանդվել է Դալմայի այգում գտնվող գինու հնձանը: Հաշվի առնելով, որ վերջինս ընդգրկված չի եղել ՀՀ կառավարության համապատասխան որոշմամբ հաստատված՝ Երևան քաղաքի պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների պետական ցուցակում՝ վարույթն իրականացնող մարմինը 29.02.2020թ. որոշում է կայացրել հանցակազմի բացակայության հիմքով քրեական գործով վարույթը կարճելու մասին:
Քրեական գործի նյութերում առկա փաստաթղթերի ուսումնասիրությունից պարզվել է, որ «Ներդրումային ծրագրերին հավանություն տալու և ՍՊԸ-ին առանց մրցույթի հողամաս տրամադրելու մասին» ՀՀ կառավարության 11.01.2018թ. որոշման հիման վրա Երևանի ավագանու և Երևանի քաղաքապետի որոշումներով Երևան քաղաքի Մոնթե Մելքոնյան 31 հասցեում գտնվող 27,66 հեկտար մակերեսով պետական սեփականություն հանդիսացող անտառային ֆոնդի հողերի նպատակային նշանակությունը փոխվել է հատուկ պահպանվող տարածքների հողերի նպատակային նշանակության: Եվ մանկական, երիտասարդական, ընտանեկան, հանգստի և ժամանցի կենտրոնի կառուցման նպատակով վարձակալության և կառուցապատման իրավունքով հողամասը 99 տարի ժամկետով տրամադրվել է ՍՊԸ-ին, ապա տրված դրական եզրակացությունների հիման վրա Երևանի քաղաքապետի կողմից տրվել են շինթույլտվություններ:
Մինչև 06.02.2020թ. իրավասու մարմինների կողմից տրված գրություններով, շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննության պետական փորձաքննական եզրակացության տվյալներով նշված տարածքում հուշարձաններ և պահպանման գոտիներ առկա չեն եղել:
Մինչդեռ այդ ընթացքում նշված տարածքում ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության ենթակայության «Պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոն» ՊՈԱԿ-ի աշխատակիցների կողմից կատարված ուսումնասիրությունների արդյունքում հայտնաբերվել են պատմամշակութային արժեք ներկայացնող օբյեկտներ, որոնց պետական հաշվառման փաստաթղթերը կազմվել և ներկայացվել են նախարարություն:
Նորահայտ հուշարձանախմբին, որը ներառում է թվով 7 պատմամշակութային միավոր` տեղական նշանակության հուշարձաններ` դամբանաթումբ, մառան և 19-րդ դարի թվով 5 հնձան, նախարարության փորձագիտական հանձնաժողովի կողմից տրվել է հանրապետական նշանակության կարգավիճակ:
Այսինքն՝ կատարված նախաքննությամբ պարզվել է, որ Երևան քաղաքի Մ. Մելքոնյան փողոցին հարակից հատվածում` Դալմայի այգում, իրականում առկա են եղել պատմամշակութային արժեք ներկայացնող, հուշարձանի կարգավիճակին արժանի և հետագայում նաև այդպիսի կարգավիճակ ստացած օբյեկտներ, այդ թվում` գինու հնձաններ: Վերջիններս վերը նշված տարածքում հողի նպատակային նշանակությունը փոխելու, վարձակալության հանձնելու, շինթույլտվություններ տալու գործընթացում չեն հայտնաբերվել, ամենայն հավանականությամբ ոչ պատշաճ դիտարկման արդյունքում, կամ՝ թեև հայտնաբերվել են, սակայն, քանի որ ընդգրկված չեն եղել պատմամշակութային հուշարձանների ցուցակում, արձանագրվել է, որ տարածքում հուշարձաններ չկան: Հայտնաբերված այդ օբյեկտների պատմամշակութային հնարավոր արժեքն անտեսվել է, դրանք ուսումնասիրելու, համապատասխան կարգավիճակ տալու, շինթույլտվություններ չտալու կամ այլ կերպ տալու հարց չի բարձրացվել:
Արդյունքում լիազորված մարմնի կողմից պատմամշակութային արժեք ունեցող անշարժ հուշարձանները ժամանակին չբացահայտելու պատճառով, կատարված շինարարական աշխատանքների ընթացքում ոչնչացվել է գինու հնձանը, որն ակնհայտորեն կարող էր հանդիսանալ նույն տեղանքում հայտնաբերված նմանատիպ և հետագայում պատմամշակութային հուշարձան ճանաչված տեղական նշանակության հուշարձաններից մեկը:
Ելնելով վերոգրյալից Երևան քաղաքի դատախազ Գևորգ Բաղդասարյանը միջնորդագրեր է հասցեագրել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանին և Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանին՝ ուսումնասիրությունների միջոցով պարզելու իրենց պարտականությունները կատարելիս համապատասխան պաշտոնատար անձանց կողմից խախտումներ թույլ տալու հանգամանքը և քննարկելու վերջիններիս պատասխանատվության ենթարկելու հարցը: Միջնորդագրով նաև բարձրացվել է պատմամշակութային արժեք ունեցող օբյեկտների հայտնաբերման, հաշվառման և պահպանման ոլորտի կարգավորումները վերանայելու անհրաժեշտությունն այն հաշվով, որպեսզի ապահովվի իրականում հուշարձանի արժեք ունեցող օբյեկտների հայտնաբերումն ու դրան համապատասխան կարգավիճակ տալը՝ հետագայում այդպիսի օբյեկտների հնարավոր վնասումը բացառելու նպատակով:
21:16 20.07.2025
Այրվել է մոտ 400 հակ անասնակերՀուլիսի 20-ին` ժամը 11։46-ին, Արմավիրի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Լեռնամերձ գյուղի վերջնամասում այրվում է խոտի դեզ։ Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երեք մարտական հաշվարկ։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 12:59-ին, մարվել՝ 14:07-ին: Այրվել է մոտ 400 հակ անասնակեր։ Հրշեջ-փրկարարները կանխել են հրդեհի տարածումը դեպի […] ...
20:49 20.07.2025
Տավուշի մարզի մի շարք բնակավայրերում փորձարկվելու են էլեկտրական շչակներՀուլիսի 21-ին՝ ժամը 11:30-ից մինչև 16:30-ն ընկած ժամանակահատվածում, Տավուշի մարզի Բերդ համայնքի Վերին Կարմիրաղբյուր, Նորաշեն, Մովսես, Չորաթան, Արծվաբերդ, Այգեձոր, Չինարի բնակավայրերում փորձարկվելու են էլեկտրական շչակներ։ Փրկարար ծառայությունից խնդրում են չանհանգստանալ։ ...
20:18 20.07.2025
Փրկարարներն ավտոմեքենան դուրս են բերել գետիցՀուլիսի 20-ին` ժամը 13։25-ին, Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արևածագի ձորում ավտոմեքենան ընկել է գետը. ներսում կան քաղաքացիներ: Ավտոմեքենան դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ գետանցում իրականացնելու ժամանակ «JEEP» մակնիշի ավտոմեքենան […] ...
19:38 20.07.2025
Սպերցյանի գոլն ու գոլային փոխանցումն օգնել է «Կրասնոդարին» հաղթել մեկնարկային տուրում. ՌՊԼՌուսաստանի Պրեմիեր լիգայի 2025/2026 մրցաշրջանի մեկնարկային տուրում «Կրասնոդարը» արտագնա խաղում 3:0 հաշվով հաղթանակ է տարել «Պարի Նիժնի Նովգորոդի» նկատմամբ: Կազանի «Ակ Բարս Արենայում» կայացած խաղում գոլեր են խփել Դիեգո Կոստան և Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը, ով նաև գոլային փոխանցում է կատարել: Սպերցյանը խաղը սկսել է մեկնարկային կազմում և փոխարինվել 77-րդ րոպեին: «Պարի Նիժնի […] ...
19:10 20.07.2025
Ջրափրկարարներն ափ են դուրս բերել դեռահասինՀուլիսի 20-ին` ժամը 14։30-ին, Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Սևանա լճի 3-րդ հանրային լողափում հերթապահություն իրականացնող ջրափրկարարները նկատել են դեռահասի, ով ջրային ներքնակով ափից հեռացել է մոտ 2 կմ։ Ջրափրկարարներն օպերատիվ արձագանքելով իրավիճակին՝ դեռահասին անվնաս դուրս են բերել ափ։ ...
18:39 20.07.2025
ՃՏՊ Թալին-Հացաշեն ավտոճանապարհին․ կա զոհ և տուժածՀուլիսի 20-ին` ժամը 15։33-ին, Արագածոտնի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արեգ-Հացաշեն ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ՝ ավտոմեքենան շրջվել է և բռնկվել։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Թալին-Հացաշեն ավտոճանապարհի 12-րդ կմ-ի մոտակայքում «Opel» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի […] ...