Հունիսի 4-ին հայտնաբերվել է իրավախախտման 786 դեպք․ ոստիկանության ուժեղացված ստուգայցերը շարունակվում են – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
19 07 2025
  • $
    384.23
  • RUBLE
    4.88
  • 447.24
WEATHER
+35.09 oC

Հունիսի 4-ին հայտնաբերվել է իրավախախտման 786 դեպք․ ոստիկանության ուժեղացված ստուգայցերը շարունակվում են

11:24 05.06.2020

ՀՀ ոստիկանության արտաքին ծառայության ստորաբաժանումների արտակարգ ռեժիմով ծառայությունը շարունակվում է հանրապետության ողջ տարածքում։ Դրան զուգահեռ տարբեր վարչական շրջաններում իրականացվում են հատուկ միջոցառումներ՝ ապահովելով Պարետի որոշումների պահանջների կատարման նկատմամբ արդյունավետ հսկողություն։

Ընդհանուր առմամբ՝ արտակարգ դրության իրավական ռեժիմի կանոնները խախտելու փաստերով մինչ օրս կազմվել է 22398 արձանագրություն, իսկ հունիսի 4-ին իրականացված արտակարգ ռեժիմով ծառայության ընթացքում հայտնաբերվել է իրավախախտման 786  դեպք։ Բոլոր օրինախախտումների փաստերով կազմվել են համապատասխան արձանագրություններ։

Ուժեղացված ռեժիմով ծառայության շրջանակներում հանրապետության ողջ տարածքում տեղակայվել են հսկիչ-անցակետեր։ Մայրաքաղաքում տեղակայված անցակետերը, ըստ անհրաժեշտության, օրվա տարբեր ժամերի փոխվում են և տեղակայվում վարչական շրջանների տարբեր հատվածներում։ Բացի այդ, ոստիկանության կարգախմբերը, համագործակցելով տեսչական մարմինների հետ, ստուգայցերի միջոցով արդյունավետ հսկողություն են իրականացնում բակերում, ինքնամեկուսացման ու մեկուսացման վայրերում, հոգեհանգստի և հուղարկավորության արարողությունների ընթացքում, առևտրի և հասարակական սննդի բնագավառում գործունեություն ծավալող օբյեկտներում։ Հարգելի՛ քաղաքացիներ, ոստիկանության արտակարգ ռեժիմով ծառայությունը շարունակվում է. պահպանե՛ք արտակարգ դրության իրավական ռեժիմի կանոնները:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Հայաստան է տեղափոխվել սպանության փորձի մեղադրանքով հետախուզվող

16:12 19.07.2025

Հայաստան է տեղափոխվել սպանության փորձի մեղադրանքով հետախուզվող

Քրեական ոստիկանության գլխավոր վարչության օպերատիվ խումբը հուլիսի 17-ին Մոսկվա-Երևան չվերթով Հայաստան է տեղափոխվել 26-ամյա երիտասարդի, որը 2024 թվականի հոկտեմբերի 11-ից Քրեական ոստիկանության Երևան քաղաքի վարչության կողմից հետախուզվում էր սպանության փորձի մեղադրանքով. խափանման միջոցը` կալանք: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված […] ...

Ճապոնիան ուսումնասիրում է 2011 թվականի վթարից հետո իր առաջին ատոմակայանի կառուցման հնարավորությունը

15:57 19.07.2025

Ճապոնիան ուսումնասիրում է 2011 թվականի վթարից հետո իր առաջին ատոմակայանի կառուցման հնարավորությունը

Ճապոնիայի «Կանսայի էլեկտրաէներգիայի ընկերությունը» (KEPCO) քննարկում է Ֆուկուի պրեֆեկտուրայի Միհամա կայանում երկրաբանական հետազոտությունների վերսկսման հարցը՝ նախապատրաստվելով 1-ին էներգաբլոկի վերականգնմանը, որը կլինի Ճապոնիայում 2011 թվականի Ֆուկուսիմա Դաիչիի աղետից հետո ատոմակայան կառուցվելու առաջին դեպքը։ «Կանսայի էլեկտրաէներգիայի ընկերությունը» 2010-2011 թվականներին Ֆուկուի պրեֆեկտուրայի Միհամա կայանում 1-ին էներգաբլոկի վերականգնման համար երկրաբանական հետազոտություններ էր անցկացնում, սակայն Ֆուկուսիմա Դաիչիի աղետից հետո դադարեցրել […] ...

Դանակահարություն Դսեղի սրճարանի մոտ. Լոռու քրեական ոստիկանների բացահայտումը

15:40 19.07.2025

Դանակահարություն Դսեղի սրճարանի մոտ. Լոռու քրեական ոստիկանների բացահայտումը

Հուլիսի 17-ին`երեկոյան ժամը 10:00-ին մոտ, «Վանաձոր» բժշկական կենտրոնից Ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն ստացվել է հաղորդում, որ կրծքավանդակի կտրած-ծակած վերքով Դսեղ գյուղից բուժօգնության է տեղափոխվել 14-ամյա պատանի: Քրեական ոստիկանության Լոռու մարզային վարչության օպերատիվ խումբը մեկնեց հիվանդանոց: Տղայի վիճակը ծանր էր: Նա տեղափոխվել էր վիրահատարան, սակայն մինչ այդ բժիշկներին հայտնել էր, թե վնասվածքը ստացել է պտտաձողից ընկնելու […] ...

Գիշերը արտակարգ դեպք է տեղի ունեցել. Վեոլիա Ջուր

15:25 19.07.2025

Գիշերը արտակարգ դեպք է տեղի ունեցել. Վեոլիա Ջուր

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է, որ գիշերը արտակարգ դեպք է տեղի ունեցել: «Ինչ-որ բնակիչներ ձեռք են տվել Էջմիածին-Ոսկեվազ-Օշական-Ոսկեհատ բաժանարար փականային հանգույցին՝ ջուրը իրենց գյուղերի կողմը ուղղելու և այգիները ոռոգելու համար: 500 մմ-ոց թուջե ջրատարում տեղի է ունեցել ճնշման բարձրացում, որի հետևանքով 6-7 տեղից խողովակաշարը վթարվել է՝ վայրկյանում 40 լիտր ջրի կորստով: Այս պահին ջրազրկված են […] ...

Ալեքսանդր Ուսիկ – Դանիել Դյուբուա մենամարտի մրցանակային ֆոնդը գերազանցում է 200 միլիոն դոլարը

15:11 19.07.2025

Ալեքսանդր Ուսիկ – Դանիել Դյուբուա մենամարտի մրցանակային ֆոնդը գերազանցում է 200 միլիոն դոլարը

Ուկրաինացի անպարտելի բռնցքամարտիկ Ալեքսանդր Ուսիկի և բրիտանացի Դանիել Դյուբուայի միջև ռևանշ մենամարտի մրցանակային ֆոնդը կկազմի 203 միլիոն դոլար, հաղորդում է The Standard-ը: Մրցանակային ֆոնդի 65 տոկոսը բաժին կհասնի Ալեքսանդր Ուսիկին, 35 տոկոսը՝ Դյուբուային: Այսպիսով՝ Ուսիկը կստանա մոտավորապես 132 միլիոն դոլար, Դյուբուան՝ 71 միլիոն դոլար: Հաղթողը կնվաճի գերծանր քաշային կարգում աշխարհի բացարձակ չեմպիոնի տիտղոսը։ Ալեքսանդր Ուսիկի […] ...

SHANTNEWS

15:00 19.07.2025

SHANTNEWS

BACK_TO_TOP