10:11 16.06.2020
ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտում նախապատրաստված նյութերով ձեռք բերված փաստական տվյալներով տեղեկություններ են ստացվել այն մասին, որ պետական պաշտոնատար անձինք, կազմակերպված հանցավոր մեխանիզմով, 2017 թ. մայիսի 14-ի Երևանի ավագանու ընտրություններին՝ ընտրությունների նշանակման օրվանից առաջ և հետո ընկած ժամանակահատվածում, համոզելու, նյութապես շահագրգռելու կամ այլ ապօրինի եղանակով, մայրաքաղաքից դուրս հաշվառված ու այլ համայնքներում ժամանակավոր կամ մշտական բնակության վայր, ինչպես նաև ընտրելու իրավունք ունեցող շուրջ 100-120 հազար ՀՀ քաղաքացիների դրդել են իրենց հաշվառման իրական վայրերից կարճ ժամանակով, ձևականորեն տեղափոխվել և ՀՀ օրենսդրությամբ ու իրավական այլ ակտերով սահմանված պահանջների խախտմամբ, ակնհայտ կեղծ տեղեկություններ պարունակող փաստաթղթեր օգտագործելու միջոցով, հաշվառվել փաստացի նրանց համար ժամանակավոր կամ մշտական բնակության վայր չհանդիսացող՝ Երևան քաղաքի վարչական շրջանների տարբեր հասցեներում, որպիսի պայմաններում հնարավորություն են ստացել նշված անձանց ներառելու տեղական ինքնակառավարման մարմինների ընտրողների ցուցակներում և այդ կերպ Երևանի ավագանու ընտրություններին ապահովել անհրաժեշտ քանակի «կողմ» ձայներ, իսկ ընտրություններն ավարտվելուց անմիջապես հետո նշված անձանց կրկին տեղափոխել և հաշվառել են Երևան քաղաքից դուրս գտնվող՝ իրենց հաշվառման իրական վայրերում։
Վերոգրյալից բացի, նյութերի նախապատրաստմամբ փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ 2004 թ. ապրիլի 30-ին հիմնադրված «Բարգավաճ Հայաստան» կուսակցության անդամները, մասնակցելով տարբեր տարիների ընթացքում Հայաստանի Հանրապետությունում անցկացված Ազգային ժողովի, տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին, իրենց կուսակցության, թեկնածուների, հանրաքվեի քարոզչական նախաձեռնություններից որևէ մեկի օգտին կողմ քվեարկելու նպատակով ընտրողներին անձամբ կամ տարբեր միջնորդների միջոցով տրամադրել են կաշառք` դրամ, գույք կամ որևէ այլ առավելություն, որպիսի ապօրինի գործողություններով տարբեր ընտրություններին կամ հանրաքվեներին ստացել են իրենց համար ցանկալի արդյունքներ։
Դեպքի առթիվ ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտում 2020 թ. հունիսի 15-ին ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասի, ՀՀ քրեական օրենսգրքի 149-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ, 4-րդ և 5-րդ կետերի, ՀՀ քրեական օրենսգրքի 154.2-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ, ձեռնարկվում են լայնածավալ քննչական ու դատավարական այլ գործողություններ և օպերատիվ-հետախուզական միջոցաոռւմներ։
Քրեական գործի նախաքննությամբ անհերքելի փաստական տվյալներ են ձեռք բերվել առ այն, որ ՀՀ ԱԺ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության պատգամավոր, ՀՀ ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանը 2018 թ. մայիս ամսին Հայաստանի Հանրապետությունում տեղի ունեցած հեղափոխությանը հաջորդած ընտրությունների արդյունքների կապակցությամբ համախոհների հետ ունեցած խոսակցությունների ընթացքում բազմիցս վիրավորական արտահայտություններ է հնչեցրել իրենց կամքն ազատորեն արտահայտած բազմահազար քաղաքացիների նկատմամբ՝ նրանց անվանելով ոչխարներ, աղանդավորներ։
Ավելին, ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումներով պարզվել է նաև, որ Նաիրա Զոհրաբյանը նույն համախոհների հետ ունեցած խոսակցությունների ընթացքում բազմիցս ընդունել է այն փաստը, որ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը նախկին տարիներին անցկացված ընտրություններում անհրաժեշտ քանակի ձայներ կարողացել է ապահովել բացառապես ՀՀ քաղաքացիներին ընտրակաշառք բաժանելու արդյունքում՝ բառացիորեն հայտնելով հետևյալը․ «…պարզվեց՝ ԲՀԿ-ն առանց ընտրակաշառքի Հայաստանում ձեն չունի…պիտի ճշմարտության երեսին նայե՞նք, թե՝ չէ, էտա…, իրականությունը էտա…»:
Խոսակցություններից պարզ է դառնում նաև, որ Զոհրաբյանն ու իր համախոհները ընդունում են, որ հեղափոխություւնից հետո ընտրակաշառք բաժանելու միջոցով հաջողության հասնելու մեխանիզմները կիրառելի չլինելու հետևանքով՝ իրենց կուսակցությունն այլևս հնարավորություն չի ունեցել անհրաժեշտ քանակի քվեներ ապահովել։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով՝ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
18:48 19.07.2025
Ամփոփվել է Իրավունքի ամառային դպրոցի առաջին շաբաթըԻրավունքի ամառային դպրոցի առաջին շաբաթն անցավ ակտիվ ու բովանդակալից մթնոլարտում: Մասնակիցները հնարավորություն ունեցան ուսումնասիրել տարբեր իրավական թեմաներ: Շարունակում ենք առաջ շարժվել՝ նոր գիտելիքներով ու մոտիվացիայով։ Մանրամասները՝ ՀՀ արդարադատության նախարարության տեսանյութում։ ...
18:40 19.07.2025
Լուլա դա Սիլվա. ԱՄՆ գործողությունները խաթարում են պետական ինքնիշխանության սկզբունքներըԱՄՆ-ի միջամտությունը այլ երկրների ներքին գործերին անընդունելի է, քանի որ այն վնասում է նրանց ինքնիշխանությանը, հայտարարել է Բրազիլիայի նախագահ Լուիս Ինասիո Լուլա դա Սիլվան։ Պետության ղեկավարը աջակցության խոսքեր է հղել Հանրապետության Գերագույն դատարանի դատավորներին, որոնց նկատմամբ ԱՄՆ իշխանությունները նախկինում վիզային սահմանափակումներ էին սահմանել Բրազիլիայի նախկին առաջնորդ Ժաիր Բոլսոնարոյի ընթացող դատավարության պատճառով։ Քաղաքական գործիչը մեղադրվում է […] ...
18:32 19.07.2025
Լոս Անջելեսում մեքենաների բախման հետևանքով զոհերի թիվն աճել էԱՄՆ-ի Լոս Անջելես քաղաքում ամբոխի մեջ մեքենայի մխրճվելու հետևանքով վիրավորների թիվը հասել է 30-ի, հայտնում է քաղաքի հրշեջ ծառայությունը։ Շաբաթ օրը ծառայությունը հայտնել էր, որ Լոս Անջելեսում մեքենան մխրճվել է ամբոխի մեջ՝ վիրավորելով ավելի քան 20 մարդու։ Նշվում է, որ դեպքի վայրում աշխատում է ծառայության 124 աշխատակից։ Նախնական հետաքննության արդյունքների համաձայն՝ մեքենայի վարորդը կորցրել է […] ...
18:20 19.07.2025
Դանիան մտահոգված է Ուկրաինայում կոռուպցիայի պատճառով. BerlingskeԴանիայի կառավարությունը մտահոգված է Ուկրաինայում կոռուպցիայի վերաբերյալ՝ կապված ուկրաինական պաշտպանական ընկերությունների արտադրական օբյեկտները իր տարածքում տեղակայելու ծրագրերի հետ, հաղորդում է Berlingske թերթը՝ հղում անելով Դանիայի պաշտպանության նախարար Տրոելս Լունդ Պոուլսենին։ «Ուկրաինան պատմականորեն մեծ խնդիրներ է ունեցել կոռուպցիայի հետ կապված։ Ինչպես խոստովանում է Տրոլս Լունդ Պոուլսենը, սա այն բանն է, որը մտահոգում է Դանիայի կառավարությանը», – […] ...
18:10 19.07.2025
ԱՄՆ-ում ներգաղթյալներին տեղավորելու համար վրանային քաղաքներ կկառուցվենԱՄՆ ներգաղթի և մաքսային ծառայությունը (ICE) նախատեսում է վրաններ տեղադրել անօրինական ներգաղթյալներին պահելու համար՝ արտաքսման տեմպերը արագացնելու նպատակով, հաղորդում է Wall Street Journal-ը՝ հղում անելով իր ձեռք բերած ներքին փաստաթղթերին։ Հաղորդագրության համաձայն՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմի պաշտոնյաները պարզել են, որ անօրինական ներգաղթյալներին տեղավորելու վայրերի սահմանափակ թիվը խանգարում է նրանց ավելացնել իրենց արտաքսման մակարդակը։ Նրանք […] ...